👨⚖️ Ռոբերտ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Դադոյանի, ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը: 🏥 Ռոբերտ Քոչարյանը գիշերը Հակակոռուպցիոն դատարանից տեղափոխվել էր հիվանդանոց, նրան երկու ամսով կալանավորելու միջնորդությունը շարունակվել էր քննվել առանց նրա՝ լրագրողներին ասել էր Լևոն Քոչարյանը: Այժմ Քոչարյանը հիվանդանոցում է: |azatutyun.am|
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝
❗️ Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհի 27-րդ կմ-ին բախվել են «Tesla» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս կողաշրջվել է, իսկ «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա 9 տուժած։ 🚑 Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տուժածներին մոտեցրել շտապօգնության մեքենաներին․ վերջիններս հոսպիտալացվել են։ [ՆԳՆ փրկարար ծառայություն]
🔥 Ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում այրվում է խոտածածկ տարածք։ 🚒 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ [ՆԳՆ փրկարար ծառայություն]
⛪️ Կառավարությունը որևէ լիազորություն և Սահմանադրությամբ ամրագրված իրավասություն չունի Եկեղեցու բարենորոգությունը կառավարության ծրագրի մաս դարձնելու, իր հայեցողությամբ եկեղեցականներին «առաջարկներ» և պահանջներ պարտադրելու։ Այս մասին հայտարարություն է տարածել Գերագույն հոգևոր խորհուրդը։ 📣 «Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման։ 🔸 Իշխանությունների հակաեկեղեցական իրական մտադրությունների ցուցիչն են նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դուրս բերումը հանրակրթական դպրոցից, ՀՀ Զինված ուժերում հոգևոր առաջնորդության լուծարումը, քրեակատարողական հիմնարկներում եկեղեցականների հոգևոր ծառայության կասեցումը, չհիմնավորված տույժերի և տուգանքների կիրառմամբ Եկեղեցուն հավելյալ հարկերի պարտադրում»,- նշված է հայտարարության մեջ։ 🔗Կարդալ ավելին
🔸 ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված «Զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի» անդրանիկ նիստը։ 🔸 Քննարկման ընթացքում ուսումնասիրվել են զինված ուժերում ինքնասպանությունները, սպանություններն ու ոչ կանոնագրքային փոխհարաբերությունները ծնող պատճառները և նպաստող պայմանները։ 📌 Նիստը վարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ [ՀՀ պաշտպանության նախարարություն]
📄 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 26-ի N 749-Ա, 750-Ա, 751-Ա որոշումներով Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում: [ՀՀ ԱԳՆ]