Category: Infocom

  • Փաշինյանը, դիմելով ՌԴ գործընկերներին, խնդրել է ճկունություն ցուցաբերել և երկաթո…

    🇦🇲🇷🇺🚊 Փաշինյանը, դիմելով ՌԴ գործընկերներին, խնդրել է ճկունություն ցուցաբերել և երկաթուղու կոնցեսիայի իրավունքը վաճառել Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի, որ հնարավոր լինի խուսափել պատժամիջոցային ռիսկերից և Հայաստանը լիարժեքորեն ինտեգրել միջազգային երկաթուղային ցանցին։
    🗣 Այս մասին վարչապետը ասաց ԱԺ-ում Կառավարության 2026-2031թթ. ծրագրի ներկայացման ժամանակ։
    ℹ️ Ընդգծելով, որ հայկական կողմը մեծագույն հարգանքով է վերաբերվում ՌԴ-ին և նրա շահերին՝ վարչապետը ներկայացրել է, որ միջազգային ներդրողներն ու բեռնափոխադրողները փորձում են շրջանցել Երասխ-Ախուրիկ հատվածը, ինչի հետևանքով Հայաստանը վտանգում է կորցնել մեծ եկամուտներ, ներդրումներ, աշխատատեղեր և զարգացման հնարավորություններ։
    💬 «Իսկ Ռուսաստանի և արևմուտքի բարդ հարաբերությունները, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, միջազգային ներդրողներին, բեռնափոխադրողներին և առևտրի մասնակիցներին ստիպում են խուսափել, դա ռիսկ համարել և ռիսկի չդիմել ուղղակի կամ անուղղակի պատժամիջոցային սահմանափակումների կամ նման ռիսկ ունեցող ենթակառուցվածքի հետ աշխատելով»,- ասել է վարչապետը։ |civilnet.am|

  • «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը կդիմի ՍԴ՝ ՔՊ-ի կողմից ԱԺ կանոնակարգը խախտելու հ…

    ⚖️ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը կդիմի ՍԴ՝ ՔՊ-ի կողմից ԱԺ կանոնակարգը խախտելու հարցով:
    🗣 Այս մասին լրագրողներին հայտնել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը
    📌 Նշենք, որ խոսքը հանձնաժողովների նախագահների ընտրությունն ընդմիջելու մասին է։ Այն ընդմիջվել է, և այժմ խորհրդարանում քննարկվում է ՀՀ կառավարության 2026-2031թթ. ծրագիրը: Այն ԱԺ-ում ներկայացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

  • Գիշերը Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Օրենբուրգում գտնվող Ozon-ի պահեստին…

    🇺🇦🇷🇺 Գիշերը Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Օրենբուրգում գտնվող Ozon-ի պահեստին։ Սա ընկերության կենտրոնների դեմ երկու օրվա ընթացքում իրականացված երկրորդ հարվածն է։ Նախօրեին այրվել էր ընկերության լոգիստիկ համալիրը Սամարայի մարզում։
    📌 Ozon-ը կայքում համապատասխան բաժնից հեռացրել է Ռուսաստանում գտնվող 56 պահեստների հասցեները։ Միևնույն ժամանակ, ընկերության արտասահմանյան չորս լոգիստիկ կենտրոնների՝ Աստանայում, Ալմաթիում, Մինսկում և Երևանում գտնվողների հասցեները դեռ հասանելի են։ |factor.am|

  • Կալանավորվել են 2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը ու ևս 1 մեղադրյալ: Այս մասի…

    ⚖️ Կալանավորվել են 2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը ու ևս 1 մեղադրյալ:
    🗣 Այս մասին հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:
    Ոստիկանության ծառայողը ու շուրջ 20 անձ ծեծի են ենթարկել 2 քննիչի։ Այս տեղեկությունը հաստատում են Քննչական կոմիտեից։

  • Կիևում լրագրողների հետ զրույցում Զելենսկին արձագանքել է պաշտպանության նախկին նա…

    🇺🇦 Կիևում լրագրողների հետ զրույցում Զելենսկին արձագանքել է պաշտպանության նախկին նախարար Միխայլո Ֆեդորովի կոչին, որ Ուկրաինան ընտրություններ անցկացնելու ճանապարհ գտնի՝ չնայած շարունակվող պատերազմին:
    🗣 «Ընտրությունները հենց հիմա՝ ցունամի են պետության համար, որը կպառակտի Ուկրաինան: Հետևաբար, իմ ռազմավարությունն է երկիրը հասցել պատերազմի վերջին և պահպանել անկախ ու ինքնիշխան պետություն», – հայտարարել է Ուկրաինայի նախագահը: |azatutyun.am|

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի՝ օգոստոսի 23-ին, կտրուկ արձագանքել է Կանադայի …

    🇺🇸 🇨🇦ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի՝ օգոստոսի 23-ին, կտրուկ արձագանքել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հայտարարած՝ ամերիկյան ապրանքների նկատմամբ 50% մաքսատուրքերին։
    📌Կանադան այդ քայլը կատարել է ի պատասխան Վաշինգտոնի կողմից նախօրեին Օտտավայի նկատմամբ նույն չափի մաքսատուրքեր սահմանելու որոշման։
    🗣 «Կանադան ցանկանում է ունենալ նահանգի արտոնություններ՝ առանց նահանգ դառնալու։ Ավելին, նրանք տարիներ շարունակ հսկայական մաքսատուրքեր էին սահմանում մեր հրաշալի ֆերմերների նկատմամբ։ Դրան վերջ է տրված»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում։ |factor.am|
    🇨🇦 🇺🇸 ԱՄՆ-ի և Կանադայի միջև առևտրային բանակցությունները վերջին պահին ձախողվել են, և Վաշինգտոնը նոր մաքսատուրքեր է սահմանել կանադական բազմաթիվ ապրանքների նկատմամբ: 🔸 Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ վերջին պահին ԱՄՆ-ի առաջարկած փոփոխություններն…

  • Օգոստոսի 23-ին Արմավիր-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Բախվել են «Ford…

    ❗️ Օգոստոսի 23-ին Արմավիր-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
    🔻 Բախվել են «Ford» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս ուղևորը տեղում մահացել է։
    🚨Փրկարարները 6 տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել ուղևորի դին և մոտեցրել շտապօգնության մեքենային։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտար…

    🇮🇷🇺🇸 Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Թեհրանի դեմ հետագա տնտեսական սահմանափակումների հարցում Միացյալ Նահանգների հետ համագործակցող որևէ երկրի Իրանի կառավարությունը դիտարկում է որպես «թշնամի»:
    📌 Ռեզային սպառնացել է, որ նման դեպքում այդ երկրները հարվածների թիրախ են դառնալու:
    🔻 Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հեռուստահարցազրույցում նաև վստահեցրել է՝ եթե երկրի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ ծրագիրն իրագործվի, Թեհրանը թույլ չի տալու, որ «գեթ մեկ կաթիլ նավթ դուրս գա ոչ միայն Հորմուզի նեղուցից, այլև ամբողջ Պարսից ծոցից»: |azatutyun.am|
    🇺🇸🇮🇷 Թրամփը հայտարարել է Իրանի դեմ «աննախադեպ տնտեսական գործողության» մասին: 📌 ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանը նախկինում ստացել է ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու հնարավորություն, սակայն չի օգտվել դրանից, և այժմ Վաշինգտոնը կանցնի Իրանի դեմ «երբևէ իրականացված…

  • Պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու առերևույթ հանցագործության դեպքի ա…

    ⚖️ Պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (Խոշտանգումը) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին Factor.am-ին հայտնում են ՀԿԿ-ից։ |factor.am|
    👮‍♂️ Ոստիկանության ծառայողը ու շուրջ 20 անձ ծեծի են ենթարկել 2 քննիչի։ Այս տեղեկությունը հաստատում են Քննչական կոմիտեից։ 📢 «Օգոստոսի 21-ին Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել և իրականացվում է քրեական վարույթ՝…

  • Հրշեջները մարում են հրդեհը Սանկտ Պետերբուրգի հարավում գտնվող պահեստում, այրվող …

    🇷🇺🔥 Հրշեջները մարում են հրդեհը Սանկտ Պետերբուրգի հարավում գտնվող պահեստում, այրվող տարածքի մակերեսը 82 հազար քառակուսի մետր է, հաղորդում է Ռուսաստանի արտաքին իրավիճակների նախարարությունը:
    📌ASTRA տելեգրամյան ալիքը պարզել է, որ այրվող պահեստը Ozon առցանց առևտրի հարթակի պահեստից մոտ 350 մետր է հեռու:
    🔸 Բացի այդ, «անօդաչու թռչող սարքի բեկորներ» են ընկել Օրենբուրգում Ozon-ի լոգիստիկ համալիրի տարածքում, հաղորդել է քաղաքապետ Ալբերտ Յումադիլովը:
    🔹 Ընկերությունը հայտարարել է 300 աշխատակիցների տարհանման մասին: |azatutyun.am|
    🇷🇺🇺🇦 Սամարայի մարզում Ozon-ի պահեստին անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել, կան տուժածներ, ավելի քան 500 աշխատակիցներ տարհանվել են, հաղորդել է առցանց առևտրի ռուսաստանյան ընկերությունը: 📌 ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հաղորդագրությունում…