Category: Infocom

  • Ոստիկանության ծառայողի և այլ անձանց կողմից 2 քննիչի ծեծի ենթարկելու դեպքով նախ…

    🔸 Ոստիկանության ծառայողի և այլ անձանց կողմից 2 քննիչի ծեծի ենթարկելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության կատարումը հանձնարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեին։
    📌 «Գլխավոր դատախազի որոշմամբ՝ Քննչական կոմիտեում Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը)
    և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (Մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը) կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության կատարումը հանձնարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեին»,- news.am–ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
    ⚖️ «Կալանավորվել են 2 քննիչներին (ենթադրյալ՝ խմբ.) ծեծի ենթարկած ոստիկանը ու ևս 1 մեղադրյալ»,- այս մասին հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:

  • ՀՀ ՊՆ-ն հաստատել է, որ ծառայող է մահացել․ «Նախնական տվյալներով 37-ամյա ծառայողը …

    ▪️ՀՀ ՊՆ-ն հաստատել է, որ ծառայող է մահացել․
    🗣 «Նախնական տվյալներով 37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով»,– ArmeniaSputnik-ի հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
    🔸 Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ:

    📌 Նշենք, որ ԶԼՄ-ներում տարածվել էր, թե Սիսիանի զորամասերից մեկում զինծառայող է ինքնասպանություն գործել։

  • ՌԴ-ն պատրաստ է ՀՀ-ի հետ կառուցողական երկխոսություն վարել բուսասանիտարական վերահ…

    🇷🇺🇦🇲 ՌԴ-ն պատրաստ է ՀՀ-ի հետ կառուցողական երկխոսություն վարել բուսասանիտարական վերահսկողության հարցերի շուրջ. Օվերչուկ
    📣 «Խոսքը այն մասին չէ՝ Հայաստանում ուշքի կգան, թե ոչ, այլ այն, որ պետք է պահպանվեն բուսասանիտարական վերահսկողության պահանջները։ Եվ, բնականաբար, մենք պատրաստ ենք նման կառուցողական երկխոսության։ Սակայն, ցավոք, տեսնում ենք, որ հայկական կողմի հետ կապված որոշակի խնդիրներ կան, և, համապատասխանաբար, այդ երկխոսությունը շարունակվում է», — ասել է Օվերչուկը։
    🍅🍓 Օվերչուկը հիշեցրել է, որ ՌԴ գյուղատնտեսության նախարարը ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպմանը մատնանշել է ներկրվող հայկական բանջարեղենի և մրգերի հետ կապված խնդիրները․ «Խոսքն այն մասին չէ, որ դրանք անորակ են, այլ այն, որ դրանց մեջ կան վնասատուներ և հիվանդություններ»։
    🇷🇺🇦🇲 «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվություն: 📣 ««Ռոսսելխոզնադզորը» հայկական կողմից ակնկալում է հետաքննության արդյունքները, ձեռնարկված միջոցների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև հայկական կողմի առաջարկած…

  • 6-րդ սերնդի բանակ, կամ ինչպես օգտագործել Firebird-ի հնարավորությունները․ Արամ Քո…

    6-րդ սերնդի բանակ, կամ ինչպես օգտագործել Firebird-ի հնարավորությունները․ Արամ Քոչարյան
    44-օրյա պատերազմի ելքը որոշվել է Գլխավոր շտաբում։ Հաջորդի ելքը նույնպես որոշվելու է այնտեղ։ Իսկ Շտաբը որոշումների ցիկլ է՝ հոսքագիծ․ այն ստանում է տվյալները, վերլուծում, կայացնում որոշումներ, տալիս հրամաններ ու նորից՝ ստանում, վերլուծում, որոշում, հրամայում…։ Պատերազմի ժամանակ ԳՇ հրամանները հասնում էին դիրքեր, որոնք այլևս իր վերահսկողության տակ չէին։ Երբ ցիկլը դանդաղ է, որոշումը ծնվում է արդեն «մեռած» մարտադաշտի համար։
    Ապագայի Գլխավոր շտաբը գեներալների ու ԱԲ-ի սիմբիոզն է, և սա այլևս տեսություն չէ։
    Հայաստանն այժմ սեփական վերահսկողության տակ գտնվող արհեստական բանականություն ունենալու հնարավորություն ունի Firebird-ի շնորհիվ։ Սա ՍԱԲ (սեփական ԱԲ) ունենալու 2-րդ նախապայմանն է, իսկ 1-ին նախապայմանն ի սկզբանե բավարված էր տեղական տեխնոլոգիական ոլորտում մասնագետների առկայությամբ։

    6-րդ սերնդի բանակ, կամ ինչպես օգտագործել Firebird-ի հնարավորությունները․ Արամ Քոչարյան — Infocom

    Զորահանդեսներին «հրապարակ են մտնում» տանկեր, հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, տեսանյութերով ու լուսանկարներով ցուցադրվում են խրամատներ և ամրաշինական

  • Հայաստանն ազատ է ՀԱՊԿ-ը լքելու որոշում կայացնելու հարցում. Ռուսաստանն արձագանքո…

    🇷🇺 Հայաստանն ազատ է ՀԱՊԿ-ը լքելու որոշում կայացնելու հարցում. Ռուսաստանն արձագանքում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը:
    🔸 «Դժվարանում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում՝ «գոհ կլինեմ, եթե հեռացնեն»: Եթե Երևանը, իր ազգային շահից ելնելով, այլևս կարիք չունի տարածաշրջանային անվտանգության պահպանման տեսանկյունից նման կարևոր կազմակերպության անդմակացության, ազատ է համապատասխան որոշում կայացնել և լքել կազմակերպությունը:
    🔸 Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցության հայտին, ես այստեղ խորհուրդ եմ տալիս հիշել Թուրքիայի, մի շարք այլ երկրների փորձը, որոնց հայտի ներկայացման պահից արդեն անցել են տասնամյակներ, իսկ սայլը դեռ տեղից չի շարժվել»,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Zvezdanews-ի հարցին։
    «Ես շատ գոհ կլինեմ, եթե ՀԱՊԿ-ը որոշի Հայաստանին հեռացնել կազմակերպությունից. մեզ կազատի դուրս գալու-չգալու երկընտրանքից:

  • «Ես շատ գոհ կլինեմ, եթե ՀԱՊԿ-ը որոշի Հայաստանին հեռացնել կազմակերպությունից. մե…

    ‼️ «Ես շատ գոհ կլինեմ, եթե ՀԱՊԿ-ը որոշի Հայաստանին հեռացնել կազմակերպությունից. մեզ կազատի դուրս գալու-չգալու երկընտրանքից:
    🗣 Կարող եմ վստահ ասել, որ մենք ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու: … Մենք բոլոր հարցերը տվել ենք, պատասխաններ չենք ստացել, հետևաբար ՀԱՊԿ-ի վերաբերյալ մեր բոլոր հետաքրքրությունը սպառված են»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ հարցին:

  • Փաշինյանը, դիմելով ՌԴ գործընկերներին, խնդրել է ճկունություն ցուցաբերել և երկաթո…

    🇦🇲🇷🇺🚊 Փաշինյանը, դիմելով ՌԴ գործընկերներին, խնդրել է ճկունություն ցուցաբերել և երկաթուղու կոնցեսիայի իրավունքը վաճառել Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի, որ հնարավոր լինի խուսափել պատժամիջոցային ռիսկերից և Հայաստանը լիարժեքորեն ինտեգրել միջազգային երկաթուղային ցանցին։
    🗣 Այս մասին վարչապետը ասաց ԱԺ-ում Կառավարության 2026-2031թթ. ծրագրի ներկայացման ժամանակ։
    ℹ️ Ընդգծելով, որ հայկական կողմը մեծագույն հարգանքով է վերաբերվում ՌԴ-ին և նրա շահերին՝ վարչապետը ներկայացրել է, որ միջազգային ներդրողներն ու բեռնափոխադրողները փորձում են շրջանցել Երասխ-Ախուրիկ հատվածը, ինչի հետևանքով Հայաստանը վտանգում է կորցնել մեծ եկամուտներ, ներդրումներ, աշխատատեղեր և զարգացման հնարավորություններ։
    💬 «Իսկ Ռուսաստանի և արևմուտքի բարդ հարաբերությունները, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, միջազգային ներդրողներին, բեռնափոխադրողներին և առևտրի մասնակիցներին ստիպում են խուսափել, դա ռիսկ համարել և ռիսկի չդիմել ուղղակի կամ անուղղակի պատժամիջոցային սահմանափակումների կամ նման ռիսկ ունեցող ենթակառուցվածքի հետ աշխատելով»,- ասել է վարչապետը։ |civilnet.am|

  • «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը կդիմի ՍԴ՝ ՔՊ-ի կողմից ԱԺ կանոնակարգը խախտելու հ…

    ⚖️ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը կդիմի ՍԴ՝ ՔՊ-ի կողմից ԱԺ կանոնակարգը խախտելու հարցով:
    🗣 Այս մասին լրագրողներին հայտնել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը
    📌 Նշենք, որ խոսքը հանձնաժողովների նախագահների ընտրությունն ընդմիջելու մասին է։ Այն ընդմիջվել է, և այժմ խորհրդարանում քննարկվում է ՀՀ կառավարության 2026-2031թթ. ծրագիրը: Այն ԱԺ-ում ներկայացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

  • Գիշերը Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Օրենբուրգում գտնվող Ozon-ի պահեստին…

    🇺🇦🇷🇺 Գիշերը Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Օրենբուրգում գտնվող Ozon-ի պահեստին։ Սա ընկերության կենտրոնների դեմ երկու օրվա ընթացքում իրականացված երկրորդ հարվածն է։ Նախօրեին այրվել էր ընկերության լոգիստիկ համալիրը Սամարայի մարզում։
    📌 Ozon-ը կայքում համապատասխան բաժնից հեռացրել է Ռուսաստանում գտնվող 56 պահեստների հասցեները։ Միևնույն ժամանակ, ընկերության արտասահմանյան չորս լոգիստիկ կենտրոնների՝ Աստանայում, Ալմաթիում, Մինսկում և Երևանում գտնվողների հասցեները դեռ հասանելի են։ |factor.am|

  • Կալանավորվել են 2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը ու ևս 1 մեղադրյալ: Այս մասի…

    ⚖️ Կալանավորվել են 2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը ու ևս 1 մեղադրյալ:
    🗣 Այս մասին հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:
    Ոստիկանության ծառայողը ու շուրջ 20 անձ ծեծի են ենթարկել 2 քննիչի։ Այս տեղեկությունը հաստատում են Քննչական կոմիտեից։