🇺🇳❗️ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է անցկացրել՝ կապված Թեհրանում ՀԱՄԱՍ-ի ղեկավարի
սպանության հետ։ ԱԽ-ի անդամ երկրները կոչ են արել միջազգային ջանքեր և ճնշում գործադրել կողմերի վրա՝
կանխելու Մերձավոր Արևելքում տարածաշրջանային պատերազմը:🇵🇸 Նիստում Պաղեստինի ներկայացուցիչը հայտարարել է, որ համաշխարհային հանրությունը պետք է թույլ չտա, որ Իսրայելը Մերձավոր Արևելքը ներքաշի «անդունդը»։
🇮🇷Իրանի ներկայացուցիչը ասել է, որ Թեհրանը ցուցաբերել է առավելագույն զսպվածություն, սակայն պահում է իր իրավունքը՝ վճռական պատասխան տալու Հանիեի սպանության համար։
🇨🇳🇷🇺Չինաստանի, Ռուսաստանի ներկայացուցիչները դատապարտել են Հանիեի սպանությունը:
🇺🇸🇬🇧🇫🇷 ԱՄՆ-ն, Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան բարձրաձայնել են, որ Իրանը աջակցում է տարածաշրջանը ապակայունացնող դերակատարների։ |
aljazeera.com|