Category: Infocom

  • Թեհրանում սպանվել է պաղեստինյան «Համաս»-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։ Ի…

    🇮🇷🇵🇸 Թեհրանում սպանվել է պաղեստինյան «Համաս»-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։
    🔸Իսմայիլ Հանիեն և նրա թիկնապահներից մեկը զոհվել են, երբ նրանց նստավայրը թիրախավորվել է Թեհրանում: Ըստ Mehr-ի՝ նախօրեին Հանիեն Թեհրանում մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշկիանի երդմնակալության արարողությանը։
    🔸 Իրանը մանրամասներ չի հաղորդել, թե ինչպես է սպանվել Հանիեն։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարձակումը հետաքննվում է: |azatutyun.am|

  • «Փյունիկը» 3։1 հաշվով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգա» ակումբին Երևանյան…

    ❗️«Փյունիկը» 3։1 հաշվով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգա» ակումբին

    ⚽️ Երևանյան թիմից երկու գոլի հեղինակ դարձավ Միխայիլ Կովալենկոն, մեկ գոլ խփեց Սերժ Դեբլեն։ «Փյունիկը» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ:

  • «Հեզբոլլահը» հատել է կարմիր գիծը: Սա մեր պատասխանն է Գոլանի բարձունքների ուղղու…

    🔸 «Հեզբոլլահը» հատել է կարմիր գիծը: Սա մեր պատասխանն է Գոլանի բարձունքների ուղղությամբ հարձակմանը.մենք մտադիր չենք լայնամասշտաբ պատերազմ սկսել։ Եթե «Հեզբոլլահը» չարձագանքի, հակամարտությունն ավարտված է:
    [Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտ] |tert.am|

  • Իսրայելական ուժերը հարված են հասցրել Բեյրութի հարավային արվարձանին, թիրախը եղել …

    📌Իսրայելական ուժերը հարված են հասցրել Բեյրութի հարավային արվարձանին, թիրախը եղել է «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարը:

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պ…

    🇦🇲🇨🇾 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ:
    🤝 Արարատ Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հաստատման ուղղությամբ հայկական կողմի տեսլականը: Երկուստեք ընդգծվել է առկա խնդիրները միջազգային իրավունքի շրջանակներում կարգավորելու առհավատչյան: [ՀՀ ԱԳՆ]

  • Պետք է օգտագործենք ներկա պատմական պահը թշնամության էջը փակելու և կարևոր խաչմերու…

    ❗️Պետք է օգտագործենք ներկա պատմական պահը թշնամության էջը փակելու և կարևոր խաչմերուկում գտնվող ողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման և բարգավաճման համար ավելի լավ ապագա նախապատրաստելու համար․ Արարատ Միրզոյանը՝ Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսին 🔶 Արարատ…

  • Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետությանը և համայնքին պատճ…

    📌 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետությանը և համայնքին պատճառված շուրջ 10 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
    🔸 Պարզվել է, որ «Էկո բիլդինգ» ՍՊ ընկերության աշխատակիցը 2023 թվականի մայիսից հուլիսն ընկած ժամանակահատվածում, խախտելով «Ընդերքի մասին» օրենքի պահանջը, առանց ընդերքօգտագործման իրավունքի, հատուկ տեխնիկայի օգտագործմամբ, արդյունահանել է պետական սեփականություն հանդիսացող՝ մոտ 4500 խմ ծավալով օգտակար հանածո (ավազակոպիճ):
    🚛 Արդյունահանված ավազակոպիճն իրացնելու նպատակով, այն տեղափոխել է ասֆալտի արտադրությամբ զբաղվող ընկերության տարածք, որտեղ, ձեռքբերման աղբյուրը թաքցնելով, նշված 4500 խմ ծավալով ավազակոպիճն իրացրել է տարբեր անձանց՝ պետությանը և համայնքին պատճառելով մոտ 10 մլն դրամի վնաս: Քրեական վարույթով նախաքննությունն ընթացքի մեջ է:
    [Գլխավոր դատախազություն]

  • Նիկոլ Փաշինյանը Թեհրանում մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի …

    🇦🇲🇮🇷 Նիկոլ Փաշինյանը Թեհրանում մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության պաշտոնական արարողությանը։
    🤝 ԻԻՀ նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել պատվիրակությունների ղեկավարներին՝ երդմնակալության արարողությանը մասնակցելու համար և հանդես եկել ելույթով։ [ՀՀ վարչապետի աշխատակազմ]

  • Արդյոք վերացվել է Վարդան Ղուկասյանի (Դոգ) միջազգային հետախուզումը. Ներքին գործե…

    ⚖️ Արդյոք վերացվել է Վարդան Ղուկասյանի (Դոգ) միջազգային հետախուզումը. Ներքին գործերի նախարարությունը թաքցնում է տեղեկությունը։
    🗣️
    Հուլիսի 15-ին փաստաբան Լևոն Բաղդասարյանի ղեկավարած գրասենյակը հայտարարել էր, որ «Ինտերպոլից» ստացված տեղեկության համաձայն, Վարդան Ղուկասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը վերացվել է։
    «Փաստերի ստուգման հարթակը» հուլիսի 17-ին գրավոր հարցմամբ դիմել է Ներքին գործերի նախարարություն։ ՆԳՆ-ից, սակայն, մերժել են տեղեկության տրամադրումը։
    📌 ՆԳՆ-ից նշել են․
    «Ձեր կողմից հայցվող տեղեկությունները պարունակում են Վարդան Ղուկասյանի անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ, որոնք առանց այդ անձանց գրավոր համաձայնության տրամադրման ենթակա չեն»։|fip.am|

  • Infocom pinned «Արդեն 3 տարի անընդմեջ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամ…

    Infocom pinned «Արդեն 3 տարի անընդմեջ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կնոջ՝ Ռուզաննա Քյարամյանի հայտարարագրած ֆինանսական միջոցների աճի ու եկամուտների միջև անհամապատասխանություն է նկատվում։ 2023 թվականին անհայտ ծագման ֆինանսական միջոցներ է հայտարարագրել նաև…»