🇺🇸 Այս պահից սկսած, ամեն անգամ,
երբ Իրանը հարվածի Հորմուզի նեղուցով անցնող նավերին՝ լինի դա հրթիռով, անօդաչու թռչող սարքով, թե որևէ այլ սպառազինությամբ,
ԱՄՆ-ն ռմբակոծելու և ոչնչացնելու է ՄԵԿ ԿԱՄՈՒՐՋ ԿԱՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ, ներառյալ նրանք, որոնք տեղակայված են մայրաքաղաք Թեհրանում կամ դրա հարևանությամբ։ Այս մասին գրել է Դոնալդ Թրամփը Truth Social-ում:
🇮🇷 Ավելի ուշ, Իրանում պատասխանել են Թրամփի սպառնալիքներին, հայտնում է Tasnim-ը։
📣 «Եթե ամերիկացիները հարված հասցնեն Իրանում գտնվող որևէ կամրջի կամ էլեկտրակայանի,
Իրանը փոխադարձաբար հարվածներ կհասցնի տարածաշրջանի ենթակառուցվածքներին և կամուրջներին, ներառյալ էներգետիկ օբյեկտները, որոնցում ԱՄՆ-ն շահեր ունի: Թրամփի հնարավոր արկածախնդրությունը դարձյալ խայտառակելու է նրան», – նշել է աղբյուրը: |
news.am|