Category: Infocom

  • Մեկ օրում միջինում 12 ՃՏՊ․ Հայաստանի ճանապարհային թվաբանությունը Մինչ դուք կարդո…

    Մեկ օրում միջինում 12 ՃՏՊ․ Հայաստանի ճանապարհային թվաբանությունը
    🚗 Մինչ դուք կարդում եք այս գրառումը, հնարավոր է՝ Հայաստանի որևէ ճանապարհին նոր վթար է գրանցվում։
    🤔 Հայաստանում միջինում օրական գրանցվում է 12 ճանապարհատրանսպորտային պատահար, վիրավորվում է 19 մարդ, և գրեթե ամեն օր 1 մարդ զոհվում է։
    🔎 «Ինֆոքոմն» ուսումնասիրել է 2020-2025 թվականների ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանց հետևանքների վիճակագրությունը և պարզել
    ▪️ որտեղ և երբ են ամենահաճախը տեղի ունենում վթարները,
    ▪️ ինչպես են փոխվել զոհերի և վիրավորների թվերը,
    ▪️ որոնք են վթարների հիմնական պատճառները,
    ▪️ ինչ է փոխվել վարորդական իրավունքի վերականգնման կարգում։
    🔗 Մանրամասները՝ մեր հոդվածում։

  • Բաքուն սկսել է պլաստիկե շինանյութ արտահանել Հայաստան։ Ըստ ադրբեջանական լրատվամի…

    📦 Բաքուն սկսել է պլաստիկե շինանյութ արտահանել Հայաստան։
    📌 Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հունիսին Հայաստան է արտահանվել 1,39 տոննա պլաստիկե շինանյութեր՝ 5,910 դոլար արժողությամբ։|factor.am|

  • Վեդիում դեռահաս քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ մեղադրվող տղ…

    ❗️⚖️ Վեդիում դեռահաս քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ մեղադրվող տղամարդկանց կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով, news.am-ին հայտնել է քույրերի պաշտպան Վարդուհի Էլբակյանը:
    ‼️ Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել, 1lurer.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից։ ⚖️ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Վ.Ե.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի…

  • Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի վերաբերյալ նոր գործ է ուղարկվել Հ…

    ⚖️ Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի վերաբերյալ նոր գործ է ուղարկվել Հակակոռուպցիոն դատարան։
    📌 Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից, ըստ մեղադրանքի՝ Մամիկոն Ասլանյանը 2016-ից մինչև 2021 թվականը, զբաղեցնելով Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ կատարել է պաշտոնեական կեղծիք, ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և դիտավորյալ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն էական վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին: |factor.am|
    ⚖️ Հակակոռուպցիոն դատարանը Մամիկոն Ասլանյանին մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ 👨‍⚖️ Ասլանյանը դատապարտվել է 4 տարի 4 ամիս ազատազրկման, սակայն հաշվի առնելով նրա կալանքի տակ գտնված ժամկետը՝ ազատազրկման…

  • Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման կարգը։ Ըստ հիմնավոր…

    🇪🇺🐟 Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման կարգը։
    📃 Ըստ հիմնավորման՝ 2025 թ. մարտի 16-ից ՀՀ պաշտոնապես թույլտվություն է ստացել ջրային կուլտուրաների` թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքը արտահանել ԵՄ երկրներ։ Տնտեսավարողները, որպեսզի կարողանան իրականացնել արտահանում, պետք է գրանցված լինեն ԵՄ առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում (TRACES)։
    📣 Կառավարության նիստի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապյոնաը նշել է, որ ներկայումս ԵՄ երկրներ արտահանելու նպատակով 5 ընկերություն արդեն ցուցաբերել է հետաքրքրություն և սպասում է իրենց որոշմանը․ «Այն բարձր ստանդարտները, որոնք համապատասխանում են ԵՄ պահանջներին, այս պահին արդեն 5 կազմակերպություն ապահովել է։ Հնարավորություն կտրվի վերոնշյալ ընկերություններին ձուկ և ձկնամթերք արտահանել ԵՄ երկրներ՝ նվազեցնելով կախվածությունը մեկ արտահանման շուկայից և դիվերսիֆիկացնելով մեր արտահանումը»։

  • Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է Սերգեյ Կորեցկու թեկնածությունը վարչապետի …

    🇺🇦 Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է Սերգեյ Կորեցկու թեկնածությունը վարչապետի պաշտոնում։

    🗳️ Որոշումը հաստատվել է 289 ձայնով։ Կորեցկու թեկնածությունը ներկայարցել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նա հայտարարել է, որ խորհրդակցություններից հետո վարչապետի պաշտոնի համար առավել համապատասխան թեկնածու է համարում «Նավթոգազի» վարչության նախագահ Սերգեյ Կորեցկուն։ |azatutyun.am|
    🇺🇦 Ուկրաինայի խորհրդարանը քվեների ճնշող մեծամասնությամբ կողմ է արտահայտվել վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի և նրա կառավարության հրաժարականի օգտին։ 📌 Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ՝ նախարարների կաբինետի հրաժարականի օգտին քվեարկել է Ռադայի պատգամավորներից 258…

  • «Մուլտի Ուելնես»-ը դառնալու է համայնքային մարզասրահ՝ որոշակի սոցիալական կոմպոնե…

    🏋️‍♂️ «Մուլտի Ուելնես»-ը դառնալու է համայնքային մարզասրահ՝ որոշակի սոցիալական կոմպոնենտով․ Տիգրան Ավինյան
    📣 «Մենք այնտեղ ունենք մարզվողներ, նրանց իրավունքները պետք է պաշտպանենք։ Այն դեռևս շարունակելու գործել որպես մարզման կենտրոն՝ արդեն որոշակի սոցիալական կոնպոնենտներ հաշվի առնելով», — նշել է Ավինյանը՝ պատասխանելով Factor.am-ի հարցին։
    🗣 Աշխատակիցների բողոքների հարցին անդրադառնալով՝ Ավինյանն ասել է, որ քաղաքապետարանը աշխատակիցների հետ կապված որևէ խնդիր չունի, պատրաստ են աշխատել թեկուզ հենց նույն մարդկանց հետ։
    ❗️ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 📣 «Այդ շինությունը կառուցված է եղել համայնքային տարածքի վրա, վարձու, անօտարելի…

  • Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղ…

    ❗️ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
    📣 «Այդ շինությունը կառուցված է եղել համայնքային տարածքի վրա, վարձու, անօտարելի հողի վրա՝ խախտումներով։ Պայմանագրի համաձայն՝ կողմերից մեկը, այսինքն՝ Երևանի քաղաքապետարանը, խզել է պայմանագիրը, և շենքն ամբողջությամբ անցել է քաղաքապետարանին»։
    🗣 Ավինյանի խոսքով՝ խախտումները արձանագրվել են դեռևս 1 տարի առաջ․ «Տարբեր քննարկումներ ունեցել ենք իրենց հետ, և լուծումներ այդպես էլ չեն գտնվել։ Լուծումներ չգտնելուց հետո արդեն վերջնական որոշում է կայացվել», — ասել է Ավինյանը։
    Պատասխանելով հարցին՝ Երևանի քաղաքապետն ասել է, որ կոնկրետ այս գործընթացը կապ չունի Ծառուկյանի քրեական գործերի հետ, նրա խոսքով՝ սա ավելի վաղ է սկսվել և տեղի էր ունենալու՝ անկախ որևէ գործընթացից։

  • ՀՀ կառավարությունը որոշեց 5 մլրդ դրամ հատկացնել պետական կառավարման համակարգի մի…

    💰 ՀՀ կառավարությունը որոշեց 5 մլրդ դրամ հատկացնել պետական կառավարման համակարգի մի շարք մարմինների աշխատակիցներին խրախուսելու համար՝ նրանց 2026թ. առաջին կիսամյակի աշխատանքի արդյունքների հիման վրա։
    🔸 Գործադիր մարմնի հաստատած նախագծի համաձայն՝ խրախուսումը կտրամադրվի կատարողականի գնահատման փորձնական համակարգի շրջանակում, որը հաստատվել էր կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ։ |arm.sputnikews.am|

  • «Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը. ՀՀ գլխավոր դա…

    ‼️ «Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը. ՀՀ գլխավոր դատախազություն
    🔸 «Որոշումն ընդունվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, որը հարուցվել է Գագիկ Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ։
    🔸 Նույն հայցով Դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել նաև 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 38 ընկերություններում մասնակցություն, ինչպես նաև շուրջ 106 միլիարդ դրամի ապօրինի ծագում ունեցող գույք և միջոցներ»,- հայտնում են ՀՀ գլխավոր դատախազություն: