Category: Infocom

  • «Ուրարտուն» երկրորդ անգամ հաղթեց «Կալևին» և անցավ ՈւԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայ…

    ⚽️ «Ուրարտուն» երկրորդ անգամ հաղթեց «Կալևին» և անցավ ՈւԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլ:

  • Հուլիսի 20-ին` լիալուսնի օրը, Դալմա Գարդեն Մոլի փարքինգում կկայանա արդեն սիրված …

    Հուլիսի 20-ին` լիալուսնի օրը, Դալմա Գարդեն Մոլի փարքինգում կկայանա արդեն սիրված Full Moon Fest-ը:
    Այս տարի միջոցառումը կհյուրընկալի աշխարհահռչակ Outlandish, Banderos, 5Sta Family խմբերին, ինչպես նաև հայ ու միջազգային այլ կատարողների:
    Full Moon Fest-ի մասնակիցները լավ երաժշտություն լսելուց բացի, կունենան նաև 5 հատ 100 000 ֏ նվեր քարտերից մեկը շահելու հնարավորություն:
    Fest-ի գլխավոր գործընկերն է Ամերիաբանկը:
    Տոմսերը կարող եք գնել այստեղ։
    #վճարովի_բովանդակություն

  • Հուլիսի 18-ին՝ ժամը 19։40-ին, Երևանից 16 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 2.7 մ…

    🔸 Հուլիսի 18-ին՝ ժամը 19։40-ին, Երևանից 16 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 2.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
    ❗️ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 3-4 բալ և Արարատի մարզում 2-4 բալ ուժգնությամբ։ [ՆԳՆ ՓԾ]

  • Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ: …

    🔸 Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ:
    📌 Մասնավորապես, հանդիպումներ են կայացել Հունաստանի վարչապետի, Շվեյցարիայի նախագահի, Լիտվայի նախագահի, Էստոնիայի վարչապետի պաշտոնակատար Կայա Կալլասի, Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանիի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ:
    🤝 Հանդիպումների ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
  • «Հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները մտահոգություններ են առաջացնում Հայաս…

    🇷🇺🇦🇲 «Հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները մտահոգություններ են առաջացնում Հայաստանի ապագայի համար, հատկապես ՀԱՊԿ-ում Երևանի կողմից իր գործունեության փաստացի սառեցման և կազմակերպության դեմ հրապարակային հարձակումների ֆոնին։
    🗣 Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
    💬 «Հայաստանում նախընտրում են մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ. տարօրինակ պատմություն է, իհարկե: Նրանք Վաշինգտոնում մասնակցել են դաշինքի գագաթնաժողովին և համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Հուսով ենք, որ Հարավային Կովկասի մեր գործընկերները հասկանում են, թե իրենց ինչ կարժենա Արևմուտքի հետ նման կեղծ բարեկամությունը։ Արևմուտքն ընկերություն անել չգիտի»։

  • Տեղի է ունեցել Հայաստանի և Իսպանիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Պեդրո Սանչես…

    🇦🇲🇪🇸 Տեղի է ունեցել Հայաստանի և Իսպանիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Պեդրո Սանչեսի հանդիպումը:
    🤝 Կողմերն անդրադարձել են Հայաստան-Իսպանիա փոխգործակցության զարգացման տարբեր ուղղություններին վերաբերող հարցերի:
    📝 Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: Այս համատեքստում Փաշինյանը ներկայացրել է հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները:
    [ՀՀ կառավարություն]

  • Infocom-ի լրագրող ՀայԱրփի Բաղդասարյանը լրագրողական աշխատանքում մասնագիտական էթի…

    🥳 Infocom-ի լրագրող ՀայԱրփի Բաղդասարյանը լրագրողական աշխատանքում մասնագիտական էթիկայի սկզբունքներին հավատարմության համար պարգեւատրվել է Երեւանի մամուլի ակումբի մրցանակով։
    Երեւանի մամուլի ակումբի էթիկական լրագրության 2024թ. մյուս մրցանակակիրներն են «Հետք» պարբերականի լրագրող Տիրայր Մուրադյանը եւ Civilnet.am-ի հաղորդավար Արշալույս Մղդեսյանը։

  • Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենի հետ: …

    🇦🇲🇱🇺 Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենի հետ:
    🤝 Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստան-Լյուսքեմբուգ քաղաքական երկխոսությունը և կարևորել տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացումը:
    📌 Փաշինյանը և Ֆրիդենն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին և դրանց հետագա խորացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցերի: [ՀՀ կառավարություն]

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության արտաքի…

    🇦🇲🇬🇧 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամմիի հետ։
    🤝 Քննարկվել են երկկողմ օրակարգի հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ՄԹ քաղաքական երկխոսության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հարաբերությունների խորացման հնարավորություններին՝ նախորդ տարի նոյեմբերին մեկնարկած ռազմավարական երկխոսությանը համահունչ:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հ…

    🇺🇸🇹🇷 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ։
    🤝 Զրույցի ընթացքում Էրդողանը ևս մեկ անգամ դատապարտել է Թրամփի դեմ իրականացված մահափորձը, իր տխրությունը հայտնել հարձակման կապակցությամբ և մաղթել նրան շուտափույթ ապաքինում։