❌ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հուլիսի 20-ին՝ ժամը 22։10-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]
❗️Մամուլում և սոցիալական ցանցերում տարածվում է «Պայթյուն՝ Կապանում գտնվող ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում. կա զոհ» վերտառությամբ հրապարակում, որի առնչությամբ հայտնում ենք, որ ՊՆ հրաձգարանի տարածքում նման դեպք չի արձանագրվել, այլ հրաձգարանի հարևան տարածքում, և մահացածը քաղաքացիական անձ է: [ՀՀ ՊՆ]
🇦🇿 Այսօր Շուշիում մեկնարկած Գլոբալ Մեդիա համաժողովի ընթացքում Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանից ակնկալվում է հստակ պատասխան, թե ինչպես կարող են Հայաստանից արտաքսված ադրբեջանցիները կամ նրանց ժառանգները վերադառնալ իրենց բնակավայրեր։ 🗣 «Մեր ունեցած բավական…
🇧🇾Բելառուսի դատարանը մահապատժի է դատապարտել 30-ամյա գերմանացի բժշկին` Ռիկո Կրիգերին, որը մեղավոր է ճանաչվել վեց հանցագործության մեջ հունիսին տեղի ունեցած փակ դատավարության արդյունքում։ 📌 Այս մասին ասվում է Բելառուսի առաջատար ակտիվիստական կազմակերպություններից մեկի՝ «Վյասնայի» հայտարարության մեջ: Նրա ենթադրյալ հանցագործությունները ներառում են շահադիտական գործունեություն, լրտեսություն, ահաբեկչություն, ծայրահեղական խմբավորման ստեղծում, հրազենի և պայթուցիկ նյութերի հետ անօրինական գործարքներ: Մինսկի խումբը հայտնել է, որ Քրիգերը, ով աշխատում էր որպես բժիշկ գերմանական Կարմիր խաչում, կալանքի տակ էր 2023 թվականի նոյեմբերից: |armtimes.com|
❗️Ոստիկանության Կոտայքի բաժնում օտարերկրացի տղամարդը կրակոցներ է արձակել, վերջինս և 2 ոստիկան վնասվածքներ են ստացել։ 🗣 «Գիշերը 00:50-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին են բերել օտարերկրյա քաղաքացու, նախնական տեղեկություններով՝ ինքնավնասում կատարելու…
❗️ Կալանավորվել է Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։ Նույն գործով ևս 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ 🔸 Ըստ ՔԿ-ի՝ Սարգսյանը ու ևս 2 անձ 3-րդ անձի օժանդակությամբ օտարման միջոցով առերևույթ հափշտակել են այլ անձի…
🇦🇲🇮🇷 Մեզ հաջողվել է գրեթե վերջնական փուլին հասցնել Հայաստանից Իրան էլեկտրահաղորդման երրորդ գիծը, որը շահագործման կհանձնվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, և մենք կարող ենք կրկնապատկել էլեկտրաէներգիայի ներկրումը Հայաստանից։ [ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանի] |factor.am|
🤝 ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը։ 🇦🇲💬 ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ «3+3» հարթակի հաջորդ հանդիպմանը ՀՀ մասնակցության վերաբերյալ պատշաճ ժամկետներում կտեղեկացնեն։
‼️ Եղվարդում ինքնաթիռի վթարման և երկու անձի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 539-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (Ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ [ՔԿ խոսնակ]