Category: Infocom

  • Սուրեն Պապիկյանն ու ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը քննարկել են Հայաստան-ԵՄ գ…

    🇦🇲🇪🇺 Սուրեն Պապիկյանն ու ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության բնագավառում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
    🗣 Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը։

  • Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Ալիևի հետ հանդիպել Եվրոպական քաղաքական համայնքի գագա…

    🇦🇲🇦🇿Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Ալիևի հետ հանդիպել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում. ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հայտարարել է Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։ 🗣 «Հայաստանի՝ այս հանդիպումից հրաժարվելը համարում ենք երկխոսությունից և խաղաղության…

  • Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն Անահիտ աստվածուհո…

    🔸 Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը։ Ցուցադրությունը տևելու է 6 ամիս։

  • ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հաստատել է տեղեկությունը, որ որոշում կա, որ ամերիկյա…

    🇦🇲🇺🇸 ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հաստատել է տեղեկությունը, որ որոշում կա, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի ՀՀ պաշտպանության նախարարությունում։
    🗣 «Սա ևս մատնանշում է հայ-ամերիկյան հարաբերություններում նոր՝ ռազմավարական գործընկերության փուլ թևակոխելու պատմական փաստը»,- ասել է Ըզրա Զեյան «Հետք»-ին տված հարցազրույցում։
    💬 Ինչ վերաբերում է հարցին, թե կարո՞ղ է ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցության դադարեցումը խթանել հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը, Զեյան ասել է․ «ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցը որոշում է բացառապես Հայաստանի կառավարությունը։ Մենք հարգում ենք այդ որոշումը։ Նշեմ, որ մեր համագործակցությունը պաշտպանական և քաղաքացիական անվտանգության հարցերում շարունակում է խորանալ, իսկ Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի անդամ։ Երրորդ և վերջին դիտարկումս․ չկա որևէ փաստարկ, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը նպաստում է Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովմանը»։ |hetq.am|

  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վարակվել է կորոնավիրուսով։ Նա չեղարկել է ելույթը Լաս Վեգ…

    🇺🇸🦠 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վարակվել է կորոնավիրուսով։ Նա չեղարկել է ելույթը Լաս Վեգասում նախատեսված նախընտրական միջոցառմանը:
    🗣 Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենը պատվաստված է և ունի թույլ արտահայտված ախտանշաններ։

  • Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հուլիսի 17-20-ն աշխատանքային այցով մ…

    🇦🇲🇬🇧 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հուլիսի 17-20-ն աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին:  🤝 ՄԹ-ում նախատեսված են երկկողմ հանդիպումներ մի շարք միջազգային…

  • «Հետք»-ը հուլիսի 16-ին հանդես է եկել «Սերգեյ Բագրատյանի կնոջ հիմնադրած ՍՊԸ-ն ը…

    📢 «Հետք»-ը հուլիսի 16-ին հանդես է եկել «Սերգեյ Բագրատյանի կնոջ հիմնադրած ՍՊԸ-ն ընդլայնել է ավազի ապօրինի արդյունահանման բիզնեսը» վերտառությամբ հրապարակմամբ, որտեղ, ըստ ՀՀ ՔԿ-ի մեկնաբանության փաստական տվյալները ներկայացվել են միակողմանի՝ անհարկի շահարկելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի անունը։ Քննչական կոմիտեի հայտարարության մեջ նշվում է նաև, թե «Հետքը» նախքան հրապարակումը չի դիմել ՀՀ ՔԿ՝ ունեցած տեղեկատվությունը թարմացնելու, պարզաբանման ենթակա հարցերի պատասխաններն ստանալու համար։
    ⚖️ «ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցները ինչպես «Ա…» ՍՊԸ-ի կողմից հնարավոր ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, հողը փչացնելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված վնասը հաշվարկելու և վերականգնելու, այնպես էլ՝ ՍՊԸ-ի կողմից ավազի հնարավոր ապօրինի արդյունահանումը, ընդերքօգտագործումը կանխելու ուղղությամբ։
    ❗️ 2023 թ. նոյեմբերի 21-ին, որոշում է կայացվել դատահողաշինարարատեխնիկական, դատաէկոլոգիական, դատանյութագիտական, դատաապրանքագիտական և դատահաշվապահական համալիր փորձաքննություն նշանակելու մասին, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ հայտարարության մեջ։

  • Եվրոպական խորհուրդը հաստատեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցո…

    ❗️🇦🇲🇪🇺 Եվրոպական խորհուրդը հաստատեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու Եվրահանձնաժողովի առաջարկը: Այս մասին հայտնել են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները։ 🗣 «Անդամ 27 երկրների հավանությունից հետո հարցը կփոխանցվի Եվրահանձնաժողովին…

  • Սահմանադրության նախաբանին և (կամ) անկախության հռչակագրի հղման հարցը խորհրդում չ…

    🗣 Սահմանադրության նախաբանին և (կամ) անկախության հռչակագրի հղման հարցը խորհրդում չի քննարկվել և մոտակա ժամանակահատվածում չի քննարկվելու․ սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյան
    🔸 Նրա խոսքով՝ նոր Սահմանադրության ընդունումը 2027 թվականից շուտ չի լինելու․

    🔸 «Խորհրդի այսօրվա նիստում քննարկվել է ապագա սահմանադրության մոդելը (որ այն լինի պրինցիպներ սահմանող և ոչ միկրոկարգավորումներով)։ Առաջիկա նիստում քննարկվելու է Կայուն մեծամասնության երաշխավորող նորմից հրաժարվելու հարցը», – գրել է նա։

  • 5-6 բալանոց երկրաշարժ է գրանցվել առավոտյան 06։09-ին Վրաստանի Գուրջաանի քաղաքից …

    ‼️ 5-6 բալանոց երկրաշարժ է գրանցվել առավոտյան 06։09-ին Վրաստանի Գուրջաանի քաղաքից 30 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով:
    🇦🇲 Երկրաշարժը զգացվել է՝
    – Տավուշի մարզում, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի քաղաքներում 3-4 բալ,
    – Գեղարքունիքի մարզում 3 բալ,
    – Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում 3 բալ,
    – Երևան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։