Category: Infocom

  • Հուլիսի 15-ին՝ ժամը 13։35-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդավան համայնքի մոտակա…

    ❗️Հուլիսի 15-ին՝ ժամը 13։35-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդավան համայնքի մոտակայքում բախվել են «ԿամԱԶ» և «ԳԱԶել» մակնիշի մեքենաներ։
    🔸8 անձ դիմել է բժշկական կենտրոն, որոնք առաջին օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։
    [ՀՀ ՆԳՆ]
    Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել:

  • Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կմնա կալանավորված։ Հակակոռուպցիոն դ…

    📌 Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կմնա կալանավորված։ Հակակոռուպցիոն դատարանը այսօր մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ նրան ազատ արձակելու վերաբերյալ։ 🗣 «Մամիկոն Ասլանյանը անազատության մեջ է, որովհետեւ դատարանը գտել էր, որ կա շուրջ 30 վկա…

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ից օգոստոսի 12-ը արձակուրդում է լինելու։ Ար…

    🔸 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ից օգոստոսի 12-ը արձակուրդում է լինելու։ Արձակուրդը կընդհատվի այս շաբաթ Լոնդոնում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովով:
    [Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյան]

  • Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՊՆ …

    ❗️ Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՊՆ
    📌 «Սոցցանցերում տեղեկություններ են շրջանառվում Տավուշում զինվորական բեռնատարի և ուղևորատար միկրոավտոբուսի վթարի ու վիրավորների վերաբերյալ: Մի շարք ԶԼՄ-ներ տվյալ տեղեկությունը շրջանառում են զինվորական վթարված մեքենաների լուսանկարներով և 6 վիրավորների մասին հայտնող վերնագրերով՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե զինծառայողներ են վիրավորում ստացել»,- հայտնում են ՊՆ-ից։

  • Հուլիսի 13-ին ՀՀ-ում ձերբակալվել է ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվո…

    🇦🇲🇷🇺 Հուլիսի 13-ին ՀՀ-ում ձերբակալվել է ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող ՌԴ քաղաքացի Նատալյա Տ.-ն, ապա ազատ արձակել՝ ՀՀ-ից հեռանալու արգելանքով: Նատալյա Տ.-ն, ըստ ՀՀ ՆԳՆ-ի, հուլիսի 1-ից հետախուզվում էր ակնհայտ սուտ տեղեկատվության տարածելու մեղադրանքով:
    🗞 Meduza-ի փոխանցմամբ՝ Նատալյա Տ.-ն 65 տարեկան է, ՌԴ-ում ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի։ Ըստ աղբյուրի քրեական հետապնդման պատճառ է դարձել այն, որ ուսուցչուհին «Բարության դաս» դասաժամի ընթացքում դպրոցականներին պատմել է Բուչայում ռուսական բանակի հանցագործությունների մասին, մի քանի տեսանյութ ցուցադրել ուկրաինական լրատվամիջոցներից և Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա անվանել միջազգային իրավունքի խախտում։ Դասն անցկացվել է 2022 թվականին։
    👮‍♂️ ՆԳՆ-ն փոխանցում է, որ ՌԴ քաղաքացուն հայտնաբերելու մասին հայտնվել է ՌԴ իրավապահներին։|factor.am|

  • Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2024…

    🇦🇲🇺🇸 Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։
    🔸 Զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը և այլք։
    🔸 Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։
  • 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարան քաղաքից 14 կմ հյուսիս։ 3․…

    ‼️ 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարան քաղաքից 14 կմ հյուսիս։
    🔸 3․5 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է այսօր՝ 10:52-ին:
    🇦🇲 Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ, Մեղրի, Քաջարան և Կապան քաղաքներում 4 բալ ուժգնությամբ։ [ՆԳՆ ՓԾ]

  • Ադրբեջանն ամբողջությամբ կասեցրել է դիվանագիտական գործունեությունն Իրանում, աշխա…

    🇦🇿🇮🇷 Ադրբեջանն ամբողջությամբ կասեցրել է դիվանագիտական գործունեությունն Իրանում, աշխատակիցները տարհանվել են և քիչ առաջ հասել են Բաքու։ Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խելեֆ Խելեֆովը հայտնել է, որ 5 աշխատակից է միայն մնացել այնտեղ՝ դեսպանատան վարչական շենքի, գույքի…

  • Արգենտինայի հավաքականը հաղթել է Կոլումբիային և ռեկորդային 16-րդ անգամ նվաճել Ամ…

    🇦🇷🇨🇴 Արգենտինայի հավաքականը հաղթել է Կոլումբիային և ռեկորդային 16-րդ անգամ նվաճել Ամերիկայի գավաթը՝ գերազանցելով Ուրուգվայի ռեկորդը։
    ⚽️ Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է առանց գոլերի և միայն լրացուցիչ ժամանակում արգենտինացիները կարողացել են մեկ գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։
    🇪🇸🇦🇷 2025-ին տեղի կունենա Ֆինալիսսիման, որտեղ կմրցեն Եվրո-2024-ի հաղթող Իսպանիան և Copa America-ի հաղթող Արգենտինան։

  • Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառակի չեմպիոն Իսպանիան տոնում է հաղթանակը։Լուսան…

    🏆 Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառակի չեմպիոն Իսպանիան տոնում է հաղթանակը։
    Լուսանկարները՝ UEFA