🇦🇲⚽️Նիկոլ Փաշինյանը Բեռլինում հանդիպել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը վերաբերող հարցեր: 🔸 Ալեքսանդր Չեֆերինը նշել է, որ ՈՒԵՖԱ-ն սերտորեն համագործակցում է ՀՖՖ-ի հետ՝ ի նպաստ ՀՀ-ում ֆուտբոլի զարգացման ու առաջընթացի: 🔸 Քննարկվել են նաև Հայաստանի և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունը համատեղ ուժերով անցկացնելու հայտը: [ՀՀ կառավարություն]
🇦🇲⚽️Նիկոլ Փաշինյանը Բեռլինում հանդիպել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը վերաբերող հարցեր: 🔸 Ալեքսանդր Չեֆերինը նշել է, որ ՈՒԵՖԱ-ն սերտորեն համագործակցում է ՀՖՖ-ի հետ՝ ի նպաստ ՀՀ-ում ֆուտբոլի զարգացման ու առաջընթացի: 🔸 Քննարկվել են նաև Հայաստանի և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունը համատեղ ուժերով անցկացնելու հայտը: [ՀՀ կառավարություն]
📌 ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն պարզել է, որ զինված անձը եղել է 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, որն ապրում էր հանրահավաքի վայրից մոտ 35 մղոն հարավ: Հանրային գրառումները ցույց են տալիս, որ նա եղել է հանրապետական կուսակցության աջակից, սակայն 2021 թվականին…
❗️ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հանդիպման ընթացքում կրակոցներ են հնչել։ Դեպքը տեղի է ունցեցել հուլիսի 13-ին Փենսիլվանիայում։ 🔶Անվտանգության աշխատակիցները Թրամփին դուրս են հանել բեմից, իսկ տեսագրությունից երևում է՝ Թրամփի աջ ականջի և այտի շրջանում արյուն է: 🔸Նշվում է, որ ենթադրյալ հանցագործը սպանվել է, ինչպես նաև զոհվել է նախընտրական հավաքի մասնակիցներից մեկը։
🇦🇲🇺🇸Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյային: 🔶 Վարչապետը նշել է`ժողովրդավարության զարգացումը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն, նաև շեշտել է ԱՄՆ շարունակական աջակցությունը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման գործում։ 🔶 Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, ինչպես նաև քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության միջոցառումներին վերաբերող հարցեր: [ՀՀ կառավարություն]
📌 Trend լրատվականի փոխանցմամբ Իլհամ Ալիևն իր նստավայրում ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին, որի ընթացքում նշել է` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար կարևոր է ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, քանի որ այդպես սահմանադրական հիմունքներով վերջ կդրվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին։ |azatutyun.am|
🇬🇪🇺🇸 ԱՄՆ-ը հետաձգում է Վրաստանի հետ համատեղ զnրավարժությունները: 🤝 Վրաստանի պաշտպանության նախարարությունը ցավում է վրաց-ամերիկյան զորավարժությունների անորոշ ժամկետով հետաձգման համար: Վրաստանը կշարունակի համագործակցել Միացյալ Նահանգների հետ՝ չնայած զորավարժությունների…
📌 Օտարերկրյա քաղաքացին ՀՀ ՆԳՆ Մեղրիի բաժնում հաղորդում է տվել, որ հուլիսի 11-ին Մեղրիի սահմանակետի հարևանությամբ գտնվող ավտոկայանատեղիում, մեքենաների հերթի հետ կապված վիճաբանել է նշված ավտոկայանատեղիի աշխատակցի հետ, որը բռունցքով երկու անգամ հարվածել է բողոք ներկայացնող քաղաքացու դեմքին։
🔶️ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ պարզվել է մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը։ 🗣 «Ագարակի 25-ամյա բնակիչը իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է ոստիկանություն և խոստովանել կատարածը։ Նա և փաստաթղթերն ուղարկվել են ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչություն», – ասել է Նարեկ Սարգսյանը։ |armenpress.am|
📌ՀՀ ՇՄ նախարարի նախկին տեղակալ Գայանե Գաբրիելյանը դատի է տվել կառավարությանը՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու որոշումը, վերականգնել իրեն իր նախկին պաշտոնում, ինչպես նաև փոխհատուցել հարկադիր պարապուրդի ամբողջ գումարը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ 🔶️ Հիշեցնենք, որ Գաբրիելյանը շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում էր նշանակվել 2021 թվականի հուլիսի 23-ին և ազատվել պաշտոնից 2024 թվականի մարտի 21-ին: |tert.am|