Category: Infocom

  • Ռեջեփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս` Հայաստան-Թուրքիա սահմանի հնա…

    🇦🇲🇹🇷 Ռեջեփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս` Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման մասին հարցին ասել է.
    🗣 «Իսկ ինչո՞ւ չպետք է մտածենք այդ ուղղությամբ: Մենք այդ մասին արդեն ամեն ինչ ասել ենք հայկական կողմին։ Այժմ պետք է բոլոր առագաստներն ուղղենք դեպի խաղաղություն: Հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով մշտական խաղաղություն կհաստատվի: Թուրքիան ամբողջ սրտով աջակցում է այդ խաղաղությանը»։
    🔶️ Էրդողանը նաև հայտարարել է, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարևոր քայլ կլինի խաղաղության համաձայնագրի ամրապնդման և վերջնականացման ճանապարհին: |1lurer.am|

  • Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ…

    📌 Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցերին տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դերակատարության մասին հարցերին։
    🔶️ Այն հարցին, թե ո՞րն է ՆԱՏՕ-ի դերակատարությունը երկու երկրների միջև ընթացող խաղաղ գործընթացում, Խավիեր Կոլոմինային պատասխանել է. «Վճռականորեն աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության [հաստատման] բանակցություններին և նրանց միջև երկարատև խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Այս օրերին կապի մեջ էի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Իսկ մեզ համար ճիշտ ուղին հարաբերությունների կարգավորումն է, քանզի այն կայունություն կբերի Կովկասում։
    🔶️ Կովկասը սևծովյան տարածաշրջանի վրա ուղիղ ազդեցություն ունի։ Սև ծովը [ՆԱՏՕ-ի համար] ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջան է։ Ուստի, տարածաշրջանում մեր շահն է, որ այն լինի կայուն, քանի որ տարածաշրջանի անկայունությունն ազդում է մեզ վրա»։

  • Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հարցազրույց է տվել azatutyun.am-ին, որտ…

    🇮🇷🇦🇲 Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հարցազրույց է տվել azatutyun.am-ին, որտեղ ասել է.
    🗣 «Մեր դիրքորոշումը Ղարաբաղի բնակիչների իրավունքների վերաբերյալ հստակ է։ Մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ընդգծում ենք դա, բայց միևնույն ժամանակ համարում ենք, որ Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։ Այդ հարցը վերքի է նման, և այդ վերքը պետք է բուժվի։ Եվ եթե այդ վերքը չբուժվի, նորից հնարավոր է, որ բացվի։ Երբ խոսվում է կայուն խաղաղության մասին, այդ վերքն էլ պետք է հաշվի առնել։ Մենք հուսով ենք, որ այնպես, ինչպես Ղարաբաղի բնակիչները ոչ կամավոր լքել են իրենց տները, այնպիսի պայմաններ ստեղծվեն, որպեսզի նրանք կարողանան կամավոր վերադառնալ իրենց տները։
    🔶️ Նրանք [արցախցիները – խմբ.] ասացին, որ «մենք կամավոր չենք լքել մեր տները»։ Ոչ ոք կամավոր չի լքում իր տունը։ Նրանք ասացին, որ անվտանգություն չեն զգացել, և հենց այդ պատճառով էլ լքել են իրենց տները։ Նրանք կամավոր չեն եկել, բայց հույս ունենք, որ այնպիսի պայմաններ կստեղծվեն, որ նրանք կամավոր վերադառնան իրենց տներ», – նշել է նա հարցազրույցում։
    🔗Կարդալ ավելին

  • Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի ՊՆ նախարար Իրակլի Չիկովանիին։ Զրուցակիցներ…

    🇦🇲🇬🇪 Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի ՊՆ նախարար Իրակլի Չիկովանիին։
    🔶️ Զրուցակիցները մտքեր են փոխանակել պաշտպանական ոլորտում գործընկերության ամրապնդման, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի շուրջ:
    [ՀՀ կառավարություն]

  • Մայիսին տեղի ունեցած հեղեղումների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում վնասվել է…

    📌 Մայիսին տեղի ունեցած հեղեղումների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում վնասվել է 269 բնակարան և անհատական բնակելի տուն: Կառավարության հատկացրած փոխհատուցման ծրագրի շահառուների վերջնական թիվը պարզ կլինի դիմումների ընդունման ավարտին։ Այս մասին հայտնել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:
    🔶️ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն էլ հավելեց, որ փոխհատուցման սահմանված չափից ցածր գնով բնակարան ձեռք բերելու դեպքում գումարի մնացորդը փոխանցվելու է շահառուի բանկային հաշվին: Նրա խոսքով, կառավարությունն արդեն իսկ 269 բնակելի տարածքների հաշվարկով 1 մլրդ դրամ է հատկացրել ՏԿԵ նախարարությանը: |armenpress.am|

  • Մինչև տարեվերջ ԱԺ բակում ամառային սրճարանի տաղավար՝ բար է կառուցվելու, որի համա…

    📌 Մինչև տարեվերջ ԱԺ բակում ամառային սրճարանի տաղավար՝ բար է կառուցվելու, որի համար ԱԺ-ն 11.5 մլն դրամ (մոտ 30 հազար դոլար) արժեքով պայմանագիր է կնքել «Արմպրոդուկտ» ՍՊԸ-ի հետ։ 
    🔶 Ըստ կցված հատակագծի՝ տաղավարը 5,2 մետր երկարություն և 3,1 մետր լայնություն պիտի ունենա:
    🔶 Տաղավար-բարի ձեռքբերման մրցույթում հաղթած «Արմպրոդուկտ» ՍՊԸ-ի սեփականատեր Ռոբերտ Գևորգյանը hetq.am-ին հստակ պատասխան չի նշել` երբ կավարտվի տաղավարի կառուցման աշխատանքները, սակայն ասել է այն պայմանագրում նշված դեկտեմբերի 25-ից շուտ պատրաստ կլինի։ |hetq.am|

  • ՀՀ և Վրաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Իրակլի Չիկովանին ստորագ…

    🇦🇲🇬🇪 ՀՀ և Վրաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Իրակլի Չիկովանին ստորագրել են երկու երկրների գերատեսչությունների միջև 2024թ․ համագործակցության պլանը։
    🔸 Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

  • Բաքվի դատարանը Արցախում մոլորված ու ադրբեջանցիների կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգ…

    🇦🇿👨‍⚖️ Բաքվի դատարանը Արցախում մոլորված ու ադրբեջանցիների կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման։
    📌 Նրան մեղադրում են, իբր թե, «Խոջալուի ցեղասպանության» իրականացման մեջ։

  • ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել Ուկրաինայի միջուկային օբյեկտների, այդ …

    🇺🇳🇺🇦 ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել Ուկրաինայի միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Զապորոժիեի ատոմակայանի տեխնիկական և ֆիզիկական անվտանգության մասին։
    Փաստաթղթին կողմ է քվեարկել 99 երկիր, 9 պատվիրակություն դեմ է քվեարկել:
    🇦🇲 60-ը, այդ թվում՝ Հայաստանը, ձեռնպահ է մնացել։ |factor.am|

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ քննարկե…

    🇫🇷🇹🇷 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը:
    ❗️ Մակրոնը վերահաստատել է իրենց աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող երկխոսությանը` հնարավորինս արագ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով, որը կարող է նոր էջ բացել տարածաշրջանում։ |tert.am|