Category: Infocom

  • Թրամփի Իրանի անվտանգության ուժերին հորդորել է օգնել տապալել 1989 թվականի Իրանակ…

    🇺🇸🇮🇷 Թրամփի Իրանի անվտանգության ուժերին հորդորել է օգնել տապալել 1989 թվականի Իրանական հեղափոխությունից ի վեր երկիրը կառավարող կառավարությունը։

    🗣️ «Դուք լիովին անվտանգ կլինեք՝ լիակատար անձեռնմխելիությամբ, հակառակ դեպքում ձեզ կսպառնա բացարձակապես երաշխավորված մահ: Եվ ես չեմ ուզում դա տեսնել», — ասաց նա։
    📣 Թրամփը նաև կոչ է արել արտերկրում տեղակայված իրանցի դիվանագետներին ապաստան խնդրել և օգնել Իրանի ապագան ձևավորելուն։
    📌 Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստվում է դեր ունենալ Իրանի հաջորդ առաջնորդի ընտրության գործընթացում՝ ինչպես դա եղել է Վենեսուելայի դեպքում։
    🔸 ԱՄՆ նախագահը նշել էր, որ սպանված Ալի Խամենեի որդին, որն Իրանի նոր Գերագույն հոգևոր առաջնորդի ամենահավանական թեկնածուն է, ընդունելի չէ իր համար։ |azatutyun.am|

  • Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ար…

    🇦🇲🇦🇿 Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
    📞 Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջև և նշել  լարվածության հետագա սրմանը միտված գործողություններից զերծ մնալու կարևորությունը՝ ընդգծելով կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։
    🔸Նախարարները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության կարևորությունը և մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան հայցադիմումով պահանջում է նախկին…

    ⚖️ Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան հայցադիմումով պահանջում է նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից եւ կնոջից բռնագանձել՝
    🔸 3 անշարժ գույք Երևանում,
    🔸 1 ավտոմեքենա,
    🔸 մոտ 48 մլն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
    🔸 մոտ 43 մլն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի, կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: |hetq.am|
    ⚖️ Նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ու կինը՝ Լուսինե Թադևոսյանը, այսօր հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ 📣 Նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրության։ Դատախազություն…

  • Ադրբեջանը փակել է Իրանին հարակից օդային սահմանը՝ Նախիջևանի օդանավակայանում տեղի…

    ‼️ Ադրբեջանը փակել է Իրանին հարակից օդային սահմանը՝ Նախիջևանի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպից հետո։
    🇦🇿🇮🇷 Ամբողջությամբ դադարեցվել է նաեւ բեռնատարների (ներառյալ տարանցիկ տրանսպորտային միջոցների) տեղաշարժը Ադրբեջանի և Իրանի միջև պետական սահմանի բոլոր անցակետերով։ |armenpress.am|
    🇦🇿🇮🇷 Ադրբեջանի ՊՆ-ն պատրաստում է արձագանքման անհրաժեշտ միջոցառումներ՝ երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար։ Այդ հարձակումները անպատասխան չեն մնա։ 📣 Ադրբեջանի ՊՆ-ն…

  • Ադրբեջանի և Իսրայելի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել: Իսրայելի ԱԳ …

    🇦🇿🇮🇱 Ադրբեջանի և Իսրայելի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել:
    🗣 Իսրայելի ԱԳ նախարար Գեդեոն Սաարը դատապարտել է «Ադրբեջանի դեմ Իրանի կանխամտածված և բացահայտ ագրեսիան՝ նշելով, որ դա բացարձակապես անընդունելի է»։ |1lurer.am|
    🇦🇿🇹🇷 Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ 📌 Ըստ Թուրքիայի նախագահի վարչակազմի՝ Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդները քննարկել են Նախիջևանի տարածքի վրա հարձակումը։ Էրդողանը դատապարտել է անօդաչու թռչող սարքերի հարձակումը։

  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ, որին մասնակցել են նախագա…

    🇦🇲 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ, որին մասնակցել են նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և այլ պաշտոնատար անձինք։
    ❗️ Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, տրանսպորտային հաղորդակցությունների բնականոն գործունեությունն ապահովելու հետ կապված հարցեր։
    [ՀՀ կառավարություն]

  • Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել։ Արաղչին Ջեյհուն Բայ…

    🇮🇷🇦🇿 Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել։
    📣 Արաղչին Ջեյհուն Բայրամովի հետ զրույցում հերքել է Իրանի՝ Ադրբեջանի ուղղությամբ որևէ արկ արձակելու մասին տեղեկությունը։ Իրանցի պաշտոնյան նշել է, որ Իրանի զինված ուժերը այս կապակցությամբ անհրաժեշտ հետաքննություն են իրականացնում։
    🗣 «Արաղչին անդրադարձել է նման հարձակումներում Իսրայելի ռեժիմի դերին՝ հասարակական կարծիքը շեղելու և Իրանի հարևանների հետ հարաբերությունները խաթարելու նպատակով։ Արաղչին ասել է, որ վերջին օրերին նման այլ օրինակներ են նկատվել», — հայտնել է Իրանի ԱԳՆ-ն։
    🇦🇿 Մեր զորքերը մարտական պատրաստության վիճակի են բերվել. Իլհամ Ալիև 📣 Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարությունը, պետական սահմանապահ ծառայությունը, հատուկ նշանակության ուժերի մյուս բոլոր ստորաբաժանումները «պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողության իրականացման»։…

  • Մեր զորքերը մարտական պատրաստության վիճակի են բերվել. Իլհամ Ալիև Նրա խոսքով՝ պա…

    🇦🇿 Մեր զորքերը մարտական պատրաստության վիճակի են բերվել. Իլհամ Ալիև
    📣 Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարությունը, պետական սահմանապահ ծառայությունը, հատուկ նշանակության ուժերի մյուս բոլոր ստորաբաժանումները «պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողության իրականացման»։
    🗣 Ալիևը նաև քննադատել է Իրանի պետական լրատվամիջոցներին։ Դրանք, ըստ նրա, հակաքարոզչություն էին իրականացնում՝ փորձելով փոխել Իրանում ապրող ադրբեջանցիների վերաբերմունքը Ադրբեջանի հանդեպ։ |azatutyun.am|
    🇦🇿🇹🇷 Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Նախիջևանի վրա ԱԹՍ-ների արձակումը։ 📣 Ջեյհուն Բայրամովի և Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցի մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

  • Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Նախի…

    🇦🇿🇹🇷 Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Նախիջևանի վրա ԱԹՍ-ների արձակումը։
    📣 Ջեյհուն Բայրամովի և Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցի մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
    🇮🇷🇦🇿 Իրանը հերքում է իր զինված ուժերի՝ Ադրբեջանում անօդաչու թռչող սարքի արձակման մասին տեղեկությունը։ 📌 Իրանի ԶՈՒ-ն նշել է, որ ըստ իրականացված հետաքննությունների, սադրանքը կազմակերպվել է Իսրայելի կողմից Իրանին մեղադրելու համար։

  • Հեղուկ բյուրեղային վիճակի առավելությունները խոնավության սենսորներում | Հանրագիտ …

    Հեղուկ բյուրեղային վիճակի առավելությունները խոնավության սենսորներում | Հանրագիտ
    ⚛️ Հեղուկ բյուրեղային վիճակում նյութերը մի կողմից ունեն հոսունություն, ինչպես հեղուկները, մյուս կողմից՝ կանոնավոր կառուցվածք, ինչպես բյուրեղները։
    🔍 Ինչպե՞ս են այս վիճակում փոխվում նյութերի հատկությունները, ի՞նչ առավելություններ կարող է դա ունենալ․ այս հարցերն են Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Հեղուկ բյուրեղային նանոհամակարգերի գիտական խմբի ուշադրության կենտրոնում։
    👩‍🔬👨‍🔬 Խումբը հերթական հետազոտությամբ միացություններից մեկը բերել է հեղուկ բյուրեղային վիճակի և ստացել խոնավության սենսոր՝ ցույց տալով, թե ինչպես է այն գրանցում խոնավությունն ու ինչ առանձնահատկություններ ունի։
    🔗 Կարդալ ավելին