Category: Infocom

  • ՀՀ ԱԳՆ-ն աջակցություն է ցուցաբերել Մասկատ-Երևան թռիչքների թույլտվությունների ստ…

    📣 ՀՀ ԱԳՆ-ն աջակցություն է ցուցաբերել Մասկատ-Երևան թռիչքների թույլտվությունների ստացման հարցում։
    🔸 Դեսպանության դիվանագետը ներկա է գտնվել ԱՄԷ-Օման սահմանին` ՀՀ քաղաքացիների՝ ԱՄԷ-ից Օման մուտքը դյուրացնելու նպատակով։
    ❗️ Բացի Մասկատ-Երևան չվերթների ուղևորների, ռազմական գործողությունների սկսվելու պահին Օմանում գտնվող 3 քաղաքացի արդեն իսկ վերադարձել է ՀՀ։ Օմանում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Օմանում գտնվող ՀՀ 5՝ մայրաքաղաք Մասկատում «Qatar Airways»-ով Հեռավոր Արևելքի երկրից ժամանած 2 քաղաքացի և 3 քաղաքացի ք. Սալալայում։
    🔸 Բոլորի հետ դեսպանությունը կապի մեջ է: Ավիաընկերությունների կողմից ապահովված են կեցության պայմանները, քննարկվում են ՀՀ մեկնելու տարբերակները։
    [ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ]
    ‼️ Վերջին երկու օրվա ընթացքում իրականացված թռիչքներով Մերձավոր Արևելքից Հայաստան է վերադարձել 110 քաղաքացի։ Այս մասին ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ 🗣️ «Օգտվելով ԱՄԷ-Օման ցամաքային սահմանից՝ կազմակերպում ենք մեր քաղաքացիների տեղափոխումը ԱՄԷ-ից դեպի…

  • Ձեր կարծիքը կարևո՛ր է։ Մասնակցեք 5-րոպեանոց հարցմանն այս հղումով և օգնեք համապա…

    💬 Ձեր կարծիքը կարևո՛ր է։ Մասնակցեք 5-րոպեանոց հարցմանն այս հղումով և օգնեք համապատասխանեցնել մեր լրատվամիջոցը ձեր նախասիրություններին։

  • Արարատի մարզում հրդեհ է բռնկվել: ՆԳՆ-ից հայտնել են, որ նախնական տեղեկություններ…

    🔥 Արարատի մարզում հրդեհ է բռնկվել: ՆԳՆ-ից հայտնել են, որ նախնական տեղեկություններով՝ այրվում է եղեգ:
    📣 «ՆԳՆ փրկարար ծառայության երկու մարտական հաշվարկ իրականացնում է հրդեհաշիջում, կրակը վերահսկելի է»,- 1lurer.am-ին հայտնել են ՆԳՆ-ից:
    📌 Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ հրդեհը Խոր Վիրապի մոտակայքում է։

  • Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ…

    🇦🇲🇹🇷 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ:
    📣 Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները՝ մտահոգություն հայտնելով իրավիճակի շարունակական սրման կապակցությամբ։
    📌 Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Իրանի ԱԳ նախարարը հայտնել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը թիրախավորել են մեկ այլ տարրակ…

    🇮🇷 Իրանի ԱԳ նախարարը հայտնել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը թիրախավորել են մեկ այլ տարրական դպրոց Թեհրանում։ «X»-ում գրառման մեջ Իսմայիլ Բաղային կադրեր է հրապարակել։
    📌 Իրանը հայտնում է նաև, որ հարված է հասցվել նաև Շիրազ քաղաքում գտնվող բնակելի շենքերի։
    📣 Իրանական կողմը հայտնում է, որ իրենք թիրախավորել են Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներ, և նոր հատվածներ ևս լինելու են։ Իրանը նշում է, որ թիրախավորում է Իսրայելի տարածքը։
    📹 Տեսանյութը՝ Իրանի ԱԳ նախարար Իսմայիլ Բաղայիի էջից

  • Հնդկաստանում անցկացված «Seaside Startup Summit»-ի հերթական միջոցառման մասնակիցն…

    🛬 Հնդկաստանում անցկացված «Seaside Startup Summit»-ի հերթական միջոցառման մասնակիցներն ու զբոսաշրջային խմբի անդամները («Vardan Travel»)՝ թվով 104 ՀՀ քաղաքացի, մարտի 5-ի ուշ երեկոյան Գոայից ուղևորվել են Երևան: Ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Զվարթնոց օդանավակայանում։
    📣 Այս պահի դրությամբ ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Շրի Լանկայից ՀՀ 12 քաղաքացի, Գոայից՝ 6 քաղաքացի, ովքեր այնտեղ են գտնվում հիմնականում զբոսաշրջային կամ գործարար նպատակներով։ Նյու Դելիում ՀՀ դեսպանությունը բոլորի հետ գտնվում է ամենօրյա կապի մեջ, հրատապ մեկնելու ցանկության դեպքում առաջարկվել է դիտարկել տարբեր գործող ուղղություններ։
    📌 Նյու Դելիում դեսպանության հետ կապ է հաստատել նաև Մալդիվներում գտնվող ՀՀ 2 քաղաքացի, ում ներկայացվել են այդ պահի դրությամբ առկա տարբերակները։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Ադրբեջանը տարհանում է Թեհրանում իր դեսպանատունը և Թավրիզում գտնվող գլխավոր հյու…

    🇦🇿🇮🇷 Ադրբեջանը տարհանում է Թեհրանում իր դեսպանատունը և Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությունը։
    📣 Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Մոլդովայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նա նշել է, որ տարհանման վերաբերյալ հրահանգներ են տրվել։
    ‼️ Ադրբեջանը փակել է Իրանին հարակից օդային սահմանը՝ Նախիջևանի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպից հետո։ 🇦🇿🇮🇷 Ամբողջությամբ դադարեցվել է նաեւ բեռնատարների (ներառյալ տարանցիկ տրանսպորտային միջոցների) տեղաշարժը Ադրբեջանի և Իրանի միջև պետական սահմանի բոլոր…

  • Մարտի 4-5-ը «FlyDubai» ավիաընկերության կողմից իրականացված երկու թռիչքներով ՀՀ ք…

    ✈️ Մարտի 4-5-ը «FlyDubai» ավիաընկերության կողմից իրականացված երկու թռիչքներով ՀՀ քաղաքացու անձնագրով ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է 197 անձ:

    📣 Այսօր իրականացվող թռիչքով (օդում է) նախատեսվում է ՀՀ քաղաքացու անձնագրով ճամփորդող ևս 45 անձի վերադարձ:

    [ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյան]

  • IRI-ի հարցումներով՝ 84%-ը հավանական է համարել, որ կմասնակցի 2026-ի հունիսին նախ…

    📣 IRI-ի հարցումներով՝ 84%-ը հավանական է համարել, որ կմասնակցի 2026-ի հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններին։
    👤 18-35 տարիքի քաղաքացիների շրջանում հարցվածների 80 տոկոսն է նշել, որ «Շատ հավանական է» կամ «Ավելի շուտ հավանական է», որ կմնասնակցի ընտրություններին։ 56 և բարձր տարեկանների շրջանում այս ցուցանիշը 88 տոկոս է, 36-55 տարեկանների շրջանում՝ 85։
    📌 Ընտրություններին չմասնակցելու պատճառների շարքում 20%-ը նշել է, որ չի վստահում որևէ կուսակցության կամ առաջնորդի, 13%-ը կարծում է, որ իր ձայնը նշանակություն չի ունենա, 11%-ը պատասխանել է, որ ընտրություններն իր համար կարևոր չեն, իսկ 10%-ը նշել է, որ որևէ քաղաքական ուժ իրեն չի ոգեշնչում։

  • Ո՞ւմ կքվեարկեին հայաստանցիները, եթե ընտրությունները լինեին առաջիկա կիրակի. ամեր…

    🗳️ Ո՞ւմ կքվեարկեին հայաստանցիները, եթե ընտրությունները լինեին առաջիկա կիրակի. ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցումը
    🔸 Հարցվածների 24 տոկոսը ասել է, որ կքվեարկեր «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի օգտին։
    🔸 Երկրորդ տեղում 9 տոկոսով նշվում է Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» / «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժը։
    🔸 «Հայաստան» դաշինքը և Ռոբերտ Քոչարյանը ստացել են 3%, նույնքան՝ նաև Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը»։
    🔸 Մնացած քաղաքական ուժերից Վարդան Ղուկասյանը (ԴՈԿ), Գուրգեն Սիմոնյանի Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, Արման Թաթոյանի «Միասնության թևերը» և Արամ Զ. Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը ստացել են մեկական տոկոս։
    📌 Ուշագրավ է, որ IRI-ի 2025-ի հունիսյան հարցման ժամանակ Նիկոլ Փաշինյանի օգտին պատրաստ էր քվեարկել հարցվածների 17%-ը։ Այդ նույն հարցման մեջ երկրորդ տեղում «Հայաստան» դաշինքն էր՝ 4 տոկոսով, իսկ Ռոբերտ Քոչարյանը որպես անհատ քաղաքական ընտրություն ստացել էր 2 տոկոս։ |civilnet.am|