Category: Infocom

  • Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երեւում է, որ մի տղամարդ դյուրավառ տարա…

    Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երեւում է, որ մի տղամարդ դյուրավառ տարա է նետել ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքի ուղղությամբ։
    📌 ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը «Հետքին» հայտնել է, որ հանցագործություն կատարելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:

  • Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը պնդում է, որ կանխել է Իրանի Իսլամ…

    🇦🇿🇮🇷 Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը պնդում է, որ կանխել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից կազմակերպված մի շարք «պլանավորված ահաբեկչական, դիվերսիոն և հետախուզական գործողություններ»։
    ❗️ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նպատակակետերից էին «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, Բաքվում Իսրայելի դեսպանատունը», սինագոգը և այլն:
    💬 Նշվում է, որ «ահաբեկչական ծրագրերը» խափանվել են, կան կալանավորներ, այդ թվում՝ Իրանի և Ադրբեջանի քաղաքացիներ: |azatutyun.am|

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ Իրանի ղեկավարությունը «չեզոքացված է» և ինք…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ Իրանի ղեկավարությունը «չեզոքացված է» և ինքը փնտրում է նոր ղեկավար, որը լավ կվերաբերվի Միացյալ Նահանգներին և Իսրայելին, նույնիսկ եթե այդ առաջնորդը լինի կրոնական և երկիրը չլինի ժողովրդավարական պետություն։
    🗣 «Իրանը այլևս այն երկիրը չէ, ինչ մեկ շաբաթ առաջ էր։ Մեկ շաբաթ առաջ նրանք հզոր էին, իսկ հիմա չեզոքացված են», — ասել է նա CNN-ի հետ հեռախոսային հարցազրույցում։

  • Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ վերանայված վիզային քաղաքականության համա…

    🇪🇺🇬🇪 Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ վերանայված վիզային քաղաքականության համաձայն՝ կասեցնում է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար:
    🔸 Այս անձնագրերի տերերն այժմ պարտավոր են վիզա ներկայացնել Շենգենյան գոտի պաշտոնական նպատակներով մուտք գործելիս։
    📌 Որոշումը կայացվել է ԵՄ անդամ պետությունների հաստատումից հետո։ |1lurer.am|

  • ՀՀ ԱԳՆ-ն աջակցություն է ցուցաբերել Մասկատ-Երևան թռիչքների թույլտվությունների ստ…

    📣 ՀՀ ԱԳՆ-ն աջակցություն է ցուցաբերել Մասկատ-Երևան թռիչքների թույլտվությունների ստացման հարցում։
    🔸 Դեսպանության դիվանագետը ներկա է գտնվել ԱՄԷ-Օման սահմանին` ՀՀ քաղաքացիների՝ ԱՄԷ-ից Օման մուտքը դյուրացնելու նպատակով։
    ❗️ Բացի Մասկատ-Երևան չվերթների ուղևորների, ռազմական գործողությունների սկսվելու պահին Օմանում գտնվող 3 քաղաքացի արդեն իսկ վերադարձել է ՀՀ։ Օմանում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Օմանում գտնվող ՀՀ 5՝ մայրաքաղաք Մասկատում «Qatar Airways»-ով Հեռավոր Արևելքի երկրից ժամանած 2 քաղաքացի և 3 քաղաքացի ք. Սալալայում։
    🔸 Բոլորի հետ դեսպանությունը կապի մեջ է: Ավիաընկերությունների կողմից ապահովված են կեցության պայմանները, քննարկվում են ՀՀ մեկնելու տարբերակները։
    [ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ]
    ‼️ Վերջին երկու օրվա ընթացքում իրականացված թռիչքներով Մերձավոր Արևելքից Հայաստան է վերադարձել 110 քաղաքացի։ Այս մասին ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ 🗣️ «Օգտվելով ԱՄԷ-Օման ցամաքային սահմանից՝ կազմակերպում ենք մեր քաղաքացիների տեղափոխումը ԱՄԷ-ից դեպի…

  • Ձեր կարծիքը կարևո՛ր է։ Մասնակցեք 5-րոպեանոց հարցմանն այս հղումով և օգնեք համապա…

    💬 Ձեր կարծիքը կարևո՛ր է։ Մասնակցեք 5-րոպեանոց հարցմանն այս հղումով և օգնեք համապատասխանեցնել մեր լրատվամիջոցը ձեր նախասիրություններին։

  • Արարատի մարզում հրդեհ է բռնկվել: ՆԳՆ-ից հայտնել են, որ նախնական տեղեկություններ…

    🔥 Արարատի մարզում հրդեհ է բռնկվել: ՆԳՆ-ից հայտնել են, որ նախնական տեղեկություններով՝ այրվում է եղեգ:
    📣 «ՆԳՆ փրկարար ծառայության երկու մարտական հաշվարկ իրականացնում է հրդեհաշիջում, կրակը վերահսկելի է»,- 1lurer.am-ին հայտնել են ՆԳՆ-ից:
    📌 Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ հրդեհը Խոր Վիրապի մոտակայքում է։

  • Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ…

    🇦🇲🇹🇷 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ:
    📣 Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները՝ մտահոգություն հայտնելով իրավիճակի շարունակական սրման կապակցությամբ։
    📌 Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Իրանի ԱԳ նախարարը հայտնել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը թիրախավորել են մեկ այլ տարրակ…

    🇮🇷 Իրանի ԱԳ նախարարը հայտնել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը թիրախավորել են մեկ այլ տարրական դպրոց Թեհրանում։ «X»-ում գրառման մեջ Իսմայիլ Բաղային կադրեր է հրապարակել։
    📌 Իրանը հայտնում է նաև, որ հարված է հասցվել նաև Շիրազ քաղաքում գտնվող բնակելի շենքերի։
    📣 Իրանական կողմը հայտնում է, որ իրենք թիրախավորել են Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներ, և նոր հատվածներ ևս լինելու են։ Իրանը նշում է, որ թիրախավորում է Իսրայելի տարածքը։
    📹 Տեսանյութը՝ Իրանի ԱԳ նախարար Իսմայիլ Բաղայիի էջից

  • Հնդկաստանում անցկացված «Seaside Startup Summit»-ի հերթական միջոցառման մասնակիցն…

    🛬 Հնդկաստանում անցկացված «Seaside Startup Summit»-ի հերթական միջոցառման մասնակիցներն ու զբոսաշրջային խմբի անդամները («Vardan Travel»)՝ թվով 104 ՀՀ քաղաքացի, մարտի 5-ի ուշ երեկոյան Գոայից ուղևորվել են Երևան: Ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Զվարթնոց օդանավակայանում։
    📣 Այս պահի դրությամբ ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Շրի Լանկայից ՀՀ 12 քաղաքացի, Գոայից՝ 6 քաղաքացի, ովքեր այնտեղ են գտնվում հիմնականում զբոսաշրջային կամ գործարար նպատակներով։ Նյու Դելիում ՀՀ դեսպանությունը բոլորի հետ գտնվում է ամենօրյա կապի մեջ, հրատապ մեկնելու ցանկության դեպքում առաջարկվել է դիտարկել տարբեր գործող ուղղություններ։
    📌 Նյու Դելիում դեսպանության հետ կապ է հաստատել նաև Մալդիվներում գտնվող ՀՀ 2 քաղաքացի, ում ներկայացվել են այդ պահի դրությամբ առկա տարբերակները։
    [ՀՀ ԱԳՆ]