Category: Infocom

  • Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությու…

    ❗️Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը։
    🔸 Վեհաժողովը ողջունում է սահմանների սահմանազատման մեկնարկը՝ հիմնված Ալմա Աթայի 1991թ. հռչակագրի վրա՝ ակնկալելով, որ գործընթացը կշարունակվի ամբողջ սահմանի երկայնքով:
    🤝 Վեհաժողովը բարձր է գնահատում ինքնիշխանության, ազգային իրավասության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա հիմնված տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ ընդունված մոտեցումը: Այս համատեքստում Վեհաժողովը ողջունում է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։
    [Վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյան]

  • Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտա…

    🥇 Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական (Մ17) առաջնությունում Մարատ Աճեմյանը դարձել է չեմպիոն։

  • Կանխատեսվող հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն ա…

    ❗️Կանխատեսվող հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։
    📢 Հորդորում ենք պահպանել զգոնություն, հետևել ներկայացված վարքագծի կանոններին, միևնույն ժամանակ կոչ ենք անում չտրվել խուճապային տրամադրություններին, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել 911։
    [ՀՀ ՆԳՆ]

  • ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը կայցել…

    🇺🇸🇦🇿 ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը կայցելի Ադրբեջան։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը և նշում, որ Օ’Բրայենը կհանդիպի Իլհամ Ալիևի հետ։

  • Հայաստանի ու Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային համաձայնագիր է կ…

    💰 Հայաստանի ու Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային համաձայնագիր է կնքվել՝ 75 մլն եվրո վարկային միջոցների ստացման նպատակով:
    📌 Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը՝ հանրային ծառայությունների մատուցման արդյունավետությունը և կայունությունը ու ֆինանսական ոլորտի զարգացումը բարելավելու հարցում: Այն կազմված է երեք հիմնական բաղադրիչներից՝ 1) հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավում, 2) պետական արժեթղթերի թողարկման և կառավարման շրջանակի ու փողի շուկաների ենթակառուցվածքի ամրապնդում և 3) ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման նոր գործիքների մշակում և առավել թափանցիկ կառավարման ապահովում։
    [ՀՀ ֆինանսների նախարարություն]

  • Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձեւավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դ…

    🗣 Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձեւավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Պատգամավորի խոսքով նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի եւ պաշտպանական գերատեսչության ղեկավարության հետ առաջնագծի ինժեներական կառույցներ այցերի ընթացքում:
    🔸 Նա տեղեկացրել է, որ առաջարկը քննարկել է թե պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամների եւ թե Պաշտպանության ու ԿԳՄՍ նախարարների հետ՝ ստանալով վերջիններիս հավանությունը: Քոչարյանի խոսքով՝ այն ուսանողները, որոնք մասնակցություն կունենան ծրագրին, կխրախուսվեն պետության կողմից:
    🔸 Ծրագիրը նախատեսվում է իրականացնել հուլիս-օգոստոս ամիսներին: Ձեւավորվելիք ուսանողական ջոկատների պատասխանատուները կլինեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները, խմբերում ընդգրկված կլինեն նաեւ աղջիկներ:
    [ՀՀ ԱԺ]

  • Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնետերը 1,2 մլրդ դոլարի արբիտրաժային հայց է ներ…

    ⚖️ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնետերը 1,2 մլրդ դոլարի արբիտրաժային հայց է ներկայացրել ՀՀ-ի դեմ |civilnet.am|

    🔸 ԶՊՄԿ բաժնետեր Walnort Finance Limited-ը դիմել է արբիտրաժային դատարան ընդդեմ Հայաստանի կառավարության՝ պնդելով, որ ՀՀ-ում ընկերության կատարած ներդրումները չեն պաշտպանվել։ Walnort Finance Limited-ը ԶՊՄԿ-ում ունի 12,5 տոկոս բաժնեմաս։
    🔸 Ընկերությունը մինչ արբիտրաժային գործընթացը ՀՀ-ում իրեն պատկանող այլ ընկերությունների միջոցով դատական տասնյակ գործընթացներ է նախաձեռնել ԶՊՄԿ-ի, դրա մյուս բաժնետերերի, նախկին բաժնետերերի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել բաժնետոմսերի առքուվաճառքի մի շարք գործարքներ։
    🔸 Ըստ Walnort Finance Limited-ի հաղորդագրության՝ ընկերության ներդրումը ԶՊՄԿ-ում խաթարվել է կառավարության կողմից «քաղաքական դրդապատճառներով իրականացված արշավի հետևանքով», որը նպատակ է հետապնդել ԶՊՄԿ-ում զգալի բաժնեմաս ձեռք բերելու:

  • ՌԴ հետ Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը նախկին 96%-ից նվազել և այժ…

    🇦🇲🇷🇺 ՌԴ հետ Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը նախկին 96%-ից նվազել և այժմ 10%-ից էլ ցածր է: Դա եղել է ՌԴ որոշումը, ՌԴ ընտրությունն է եղել: Ռուսաստանն է որոշել չմատակարարել զենք-զինամթերքը: Մինչև օրս էլ ամբողջությամբ չեն մատակարարել այն։ ․․․
    🗣 Մենք բացատրություն ենք լսել, որ դրա հիմնական պատճառը Ուկրաինայի հետ պատերազմն է: Բայց նաև պայմանագրեր կան, որ կնքված են 2021-ին: Ես չեմ ուզում անուններ տալ, բայց Հայաստանից մեկ պաշտոնյայի ասվել է, որ եթե ՌԴ-ն մեզ մատակարարի սպառազինություն, ապա մեր դիրքորոշումները կոշտանալու են:
    [ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան] |civilnet.am|

  • Ռուսաստանը եկել, մեր… կամ հայերի ձեռքից վերցրել է Ղարաբաղը և վերադարձրել Ադրբեջ…

    🇦🇲🗣 Ռուսաստանը եկել, մեր… կամ հայերի ձեռքից վերցրել է Ղարաբաղը և վերադարձրել Ադրբեջանին: Սա է տեղի ունեցել, երբ որ մենք ամբողջովին կախված էինք ՌԴ-ից: Սա է եղել իրականությունը: Ռուսաստանը վերցրել է (Ղարաբաղը՝ խմբ.), ես դա պնդում եմ: Առանց Ռուսաստանի թույլտվության այդ պատերազմը տեղի չէր ունենա:
    📌 Ես չեմ կարող ասել, թե ինչ է դրա դիմաց ստացել ՌԴ-ն Ադրբեջանից: Պետք է ՌԴ-ին հարցնել, թե ինչ են ստացել դրանից, երբ 2020-ին եկել են, վերջում Լեռնային Ղարաբաղը հանձնել և դուրս են եկել:
    [ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան] |civilnet.am|

  • Հնարավոր են հեղեղումներ Որոտան, Ողջի և Մեղրիգետ գետերի ափամերձ տարածքներում։ «Կ…

    ‼️ Հնարավոր են հեղեղումներ Որոտան, Ողջի և Մեղրիգետ գետերի ափամերձ տարածքներում։
    📣 «Կանխատեսվող հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Որոտան, Ողջի և Մեղրիգետ գետերի ավազաններում հունիսի 26-ի երեկոյան և լույս 27-ի գիշերը սպասվում են ջրի ելքերի զգալի մեծացումներ՝ հնարավոր են գետերի ափամերձ տարածքների հեղեղումներ»,- տեղեկացնում է ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը։