Category: Infocom

  • Նիկոլ Փաշինյանը Կապանում ՔՊ նախաձեռնող խմբի նիստին առաջարկել է Ադրբեջանի հետ ձև…

    📌 Նիկոլ Փաշինյանը Կապանում ՔՊ նախաձեռնող խմբի նիստին առաջարկել է Ադրբեջանի հետ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ։

  • Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկն…

    🇦🇲🇦🇿 Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԽ քարտուղար
    💬 «Այո, մեր ուղարկած 9-րդ տարբերակին արձագանք եղել է, նրանք ուղարկել են 10-րդ տարբերակը։ Հիմա մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է Արմեն Գրիգորյանը։
    🗣 Հարցին՝ թե կարելի է ասել, որ կողմերը ավելի են մոտեցել խաղաղության պայմանագրի կնքմանը, Գրիգորյանը պատասխանեց, որ բանակցություններում հայտնի մոտեցում կա՝ մինչև ամեն ինչ համաձայնեցված չէ՝ դեռ ոչինչ համաձայնեցված չէ․ «Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ ստորագրել այդ պայմանագիրը, վերջերս էլ առաջարկ ենք արել մեկ ամսում ստորագրել»։ |armenpress.am|

  • 16 մեղադրյալ՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հունիսի 12-ի բողոքի ակցիայի ընթա…

    ❗️ 16 մեղադրյալ՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հունիսի 12-ի բողոքի ակցիայի ընթացքում զանգվածային անկարգություններ, խուլիգանություն կատարելու համար․ ՔԿ
    👨‍⚖️ Նրանցից 8-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, 5-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 2-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, իսկ 1-ի նկատմամբ՝ վարչական հսկողություն։
    Նշված իրադարձությունների ընթացքում ոստիկանության ծառայողների գործողությունների համաչափության և իրավաչափության առնչությամբ ՔԿ-ում նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ։ Ձևավորվել է քննչական խումբ։ Նախաքննության շրջանակում մի շարք անձինք, այդ թվում նաև` 8 լրագրող, ճանաչվել են տուժող, գործընթացը շարունակական է։
    [ՔԿ]

  • Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը տնային կալանքի ավարտից հետո հարցազրու…

    ❗️Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը տնային կալանքի ավարտից հետո հարցազրույց է տվել Factor TV-ին և որոշակի մանրամասնել հայտնել քրեական վարույթից ու իրեն առաջադրված մեղադրանքից։ Էկոնոմիկայի նախկին նախարարը նշել է, որ իրավապահները մեղադրում են պաշտոնական դիրքի չարաշահման մեջ, բայց գործի նյութերն ապացուցում են հակառակը, որ բոլորն աշխատել են պետական շահի հիման վրա։
    🗣 «Ես իմ աշխատանքում եղել եմ սկզբունքային, չեմ զիջել այն տեղերում, որը կլիներ իմ սկզբունքներից հետ կանգնել, բերել է նրան, որ տարբեր պաշտոնյաների հետ ես չեմ ունեցել լավ հարաբերություններ, որ իրենց կողմից ակնկալեի լավ վերաբերմունք։ Այդ թվում՝ ԱԱԾ տնօրենի։ Մի քանի էպիզոդով ես Արմեն Աբազյանի խնդրանքները չեմ կատարել՝ ինչ-որ մեկին ինչ-որ մի տեղ նշանակելու հարց էր։
    🔸 Եղել են խնդիրներ ոչ միայն իր հետ, եղել են խնդիրներ փոխվարչապետերի հետ, վարչապետի աշխատակազմի ղեկավարի և այլոց հետ։ Այն արժեհամակարգը, որը ՔՊԿ-ի արժեհամակարգն է, չեմ ուզել դրանից զիջումներ անել։ Ես չեմ խնդրել, խնդրանքներ էլ չեմ լսել»։

  • 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար,…

    ⚖️ 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար, ապա շտաբի պետ Հայկազ Գրիգորյանը կալանավորվել է։ Նրան մեղադրանք է ներկայացվել իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու համար, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
    📍 Հայկազ Գրիգորյանը այն սպաներից է, որի հետ Խուռհատ սար մեկնած անձնակազմի մի մասը անկանոն նահանջ է ունեցել հրամանատար Իշխան Վահանյանի ենթադրյալ փախուստից հետո։ Վահանյանի վերաբերյալ գործով Գրիգորյանը դեռ 2022 թ․ որպես վկա ցուցմունք էր տվել դատարանում։ Դրա հիման վրա էլ զոհված զինծառայողների ծնողների փաստաբանները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, նախաձեռնվել էր քրեական վարույթ։

    Կալանավորվել է Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի սպա Հայկազ Գրիգորյանը

  • Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական (Մ17) առաջնության կիսաեզրա…

    🇦🇲 Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական (Մ17) առաջնության կիսաեզրափակիչում Սեյրան Կիրակոսյանը դարձել է փոխչեմպիոն, իսկ Նարեկ Գրիգորյանը՝ բրոնզե մեդալակիր։ [Ըմբշամարտի ֆեդերացիա]

  • Ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական (Մ17) առաջնության կիսաեզրափակիչում Մարատ Աճեմ…

    🏆🇦🇲 Ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական (Մ17) առաջնության կիսաեզրափակիչում Մարատ Աճեմյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ։

  • Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման հ…

    🇦🇲🇦🇿🇷🇺 Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը։
    🔸 Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ռուսական երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային հարթակներում կատարված աշխատանքը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի ներկա իրավիճակը և հեռանկարները, տարածաշրջանում առկա իրավիճակը և վերջին զարգացումները։

    ❗️Նախարար Ջեյհուն Բայրամովը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցային գործընթացի մասին։ Միաժամանակ նշվել է, որ Հայաստանի սահմանադրությամբ և այլ օրենսդրական ակտերով Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ շարունակվող պահանջները գործընթացի հիմնական խոչընդոտն են։

  • Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 26-ին՝ ժամը 11.00-ի սահմա…

    🚗 Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 26-ին՝ ժամը 11.00-ի սահմաններում, Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ։
    🔸 Հանրությանը հորդորում ենք չանհանգստանալ։
    [«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ]

  • Թուրքական TRT Haber-ը, հղվելով դիվանագիտական աղբյուրներին, գրում է, որ հեռախոսա…

    🇦🇲🇹🇷 Թուրքական TRT Haber-ը, հղվելով դիվանագիտական աղբյուրներին, գրում է, որ հեռախոսազրույց են ունեցել ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանը։ Ըստ լրատվամիջոցի՝ կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։ 📌 ՀՀ ԱԳՆ-ից հեռախոսազրույցի…