Category: Infocom

  • ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության…

    ❗️ ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները, 1lurer.am-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
    ❗️Դատախազությունը ԿԸՀ միջնորդություններ է ներկայացրել նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար:

  • ԿԸՀ-ն բավարարել է դատախազի միջնորդությունը Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական …

    ‼️ ԿԸՀ-ն բավարարել է դատախազի միջնորդությունը Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ:
    📌 Այս մասին 1lurer.am-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
    ❗️Դատախազությունը ԿԸՀ միջնորդություններ է ներկայացրել նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար:

  • «Անկախ դիտորդ» դաշինքը կոչ է անում Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի 10/51, Արտ…

    📣 «Անկախ դիտորդ» դաշինքը կոչ է անում Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի 10/51, Արտաշատ համայնքի Աբովյան գյուղի 12/13 և Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի 35/65 ընտրատեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը։
    🗣 «Հունիսի 7-ին օրինական կերպով քվեարկած քաղաքացիների իրավունքները խախտվել են։ Այս տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բացառել է իշխանություն ձևավորելուն մասնակցելու նրանց իրավունքը»,- նշված է «Անկախ դիտորդ»-ի հաղորդագրությունում։

  • Ընդառաջելով Գագիկ Ծառուկյանի խնդրանք-հորդորին՝ Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ դա…

    ❗️ Ընդառաջելով Գագիկ Ծառուկյանի խնդրանք-հորդորին՝ Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ դադարեցրեց հացադուլը։
    Իվետա Տոնոյան
    🔹 ԿԸՀ-ի դիմաց հավաքին մասնակցող բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը հայտարարեց, որ հացադուլ է սկսում, մինչև նոր ընտրություններ կնշանակվեն: 🗣 «Իրավունք չունեն մեր ձայնը խլել»,- նշեց Հակոբկոխյանը։

  • Կոմիտեից հաստատել են՝ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստությ…

    ⚖️ Կոմիտեից հաստատել են՝ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով։
    ‼️Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է՝ News.am-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

  • Փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Դատախազությունը…

    ❗️ Փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Դատախազությունը երկու մեղադրանք է պատրաստվում ներկայացնել Ռոբերտ Քոչարյանին՝ պաշտոնական դիրքի չարաշահում և փողերի լվացում։
    💬 Պաշտպան Արամ Օրբելյանը պնդում է՝ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ԿԸՀ ներկայացված միջնորդության մեջ որևէ հանցագործություն նկարագրված չէ։ 🔸 «[Փաստերը] վերաբերում են 2004թ․ կատարված մի…

  • Ձեր ձայները կեղծվել են, ու դուք տանը վեր ընկա՞ծ եք, քյաբա՞բ եք ուտում. Փաշինյան…

    📣 Ձեր ձայները կեղծվել են, ու դուք տանը վեր ընկա՞ծ եք, քյաբա՞բ եք ուտում. Փաշինյանը հեգնել է ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիրներին

    🗣 «Ընտրությունները կեղծվել են, և հանրապետության հրապարակաները դատա՞րկ են, էդ ո՞ւմ ձայն է կեղծվել, ես խոսում եմ լիդերների մասին, ձեր հետևորդների ձայնը կեղծվել է, ու դուք տանը վեր ընկած եք, քյաբա՞բ եք ուտում, ձայները կեղծված են, ու հաջորդ օրը օդանավակայանո՞ւմ եք հայտնվում:
    🔸 Ասում եմ՝ ում ձայնը կեղծվել է, դուրս եկեք հրապարակ, որովհետև հաջորդիվ հրապարակ են դուրս գալու նրանք, ում ձայնը կեղծվել է ձեր ընտրակաշառքի միջոցով, և ես առաջնորդելու եմ էդ մարդկանց, այ էդ ժամանակ հեղափոխությունը դուք կտենաք»,- հայտարարել է նա: |azatutyun.am|

  • ԿԸՀ-ն համաձայնություն տվեց քրեական հետապնդում իրականացնելու Ռոբերտ Քոչարյանի նկ…

    ⚖️ ԿԸՀ-ն համաձայնություն տվեց քրեական հետապնդում իրականացնելու Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:
    🗣 Լրագրողներին այդ մասին հայտնել է պաշտպան Արամ Օրբելյանը:
    Պաշտպան Արամ Օրբելյանը պնդում է՝ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ԿԸՀ ներկայացված միջնորդության մեջ որևէ հանցագործություն նկարագրված չէ։

  • «Անկախ դիտորդը» պատրաստվում է հնարավոր իրավական գործողություններ ձեռնարկել՝ ընտ…

    ‼️ «Անկախ դիտորդը» պատրաստվում է հնարավոր իրավական գործողություններ ձեռնարկել՝ ընտրողների սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու և ԿԸՀ որոշմամբ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նախադեպը առանց իրավական հետևանքների չթողնելու նպատակով։
    📣 Այս մասին նշված է դիտորդական կազմակերպության հայտարարության մեջ՝ 10/51, 12/13 և 35/65 տեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն չնշանակելու ԿԸՀ որոշման վերաբերյալ:

  • Պաշտպան Արամ Օրբելյանը պնդում է՝ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու…

    💬 Պաշտպան Արամ Օրբելյանը պնդում է՝ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ԿԸՀ ներկայացված միջնորդության մեջ որևէ հանցագործություն նկարագրված չէ։
    🔸 «[Փաստերը] վերաբերում են 2004թ․ կատարված մի գործարքի, որը հաստատել է ՀՀ կառավարությունը, այդ որոշումը որևէ կերպ չի վիճարկվել, և այդ գործարքի հետ Ռոբերտ Քոչարյանը որևէ առնչություն չունի, նրա ընտանիքի անդամները նույնպես առնչություն չունեն:
    🔸 Նրա խոսքով՝ հետագայում, երբ Քոչարյանն արդեն որևէ պաշտոն չէր զբաղեցնում, նրա որդին տվյալ ընկերությունում բաժնեմաս է գնել՝ բավականին մեծ գումար վճարելով։ Ըստ նրա՝ դա փորձում են ինչ-որ կերպ կապել 2004թ․ գործարքի հետ։ Խոսքը «Օրանժ ֆիտնես» ակումբի հարևանությամբ գտնվող՝ «Մաստեր կլաս» թենիսի կորտերի տարածքի մասին է։ |arm.sputniknews.ru|
    Դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։