Category: Infocom

  • Գագիկ Ծառուկյանի առերեսումը սկսելուց առաջ պաշտպան Երեմ Սարգսյանին հեռացրել են վ…

    ‼️ Գագիկ Ծառուկյանի առերեսումը սկսելուց առաջ պաշտպան Երեմ Սարգսյանին հեռացրել են վարույթից:
    🗣 Այս մասին հայտնեց հենց Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ սա ապօրինության գագաթնակետն է։
    💬 «[Ինձ հեռացրել են], որովհետև Իրանի քաղաքացին ցուցմունք է տվել, որ իրենց ընդհանուր որոշ հանդիպումների ժամանակ ես ևս ներկա եմ եղել Ծառուկյանի հետ, և իրենք դիտարկել են, որ ես կարող եմ գործի վերաբերյալ տվյալ ունենալ և վկայի կարգավիճակով հարցաքննվել»,- ասաց Սարգսյանը:
    ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին այսօր դարձյալ ոստիկանների ուղեկցությամբ բերեցին Քննչական կոմիտե,

  • «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրը, որը հանրությանը հայտնի է նաև որպես «կլոր…

    ✈️ «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրը, որը հանրությանը հայտնի է նաև որպես «կլոր շենք», կարող է քանդվել: Գործադիրը հանրային քննարկման է դրել օրենքի նախագիծ, որով ցանկանում է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակից հանել համալիրը, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
    🔸 Կառավարության և արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի Corporacion America ընկերության միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրով ամենաուշը մինչև հունվարի 31-ը ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն Կառավարությանը պետք է ներկայացներ օդանավակայանի մաստեր պլանը, որով նախատեսված է 425 մլն դոլարի կապիտալ ներդրումների ծրագիրը, որը պետք է իրականացվի մինչեւ 2033 թ. ավարտը:
    🔸 Այդ ծրագրի շրջանակներում նախատեսվում է օդանավակայանի հին մասնաշենքի արդիականացում և գործառնական վերափոխում՝ այն համապատասխանեցնելով ժամանակակից օդանավակայանային ենթակառուցվածքների, անվտանգության և շահագործման նորմատիվային պահանջներին։ |hetq.am|
    🔗 Կարդալ ավելին

  • Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի վառելիքաքսուքային նյութերի պա…

    🔻 Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի վառելիքաքսուքային նյութերի պահեստապետի պաշտոնը զբաղեցրած անձը կատարել է դիզվառելիքի հափշտակություն: Մասնավորապես՝ նա 2026թ. զորամասի բանվոր-վարորդի հետ պայմանավորվել է զորամասի տարածքից դուրս հանել դիզվառելիքը՝ այն անձամբ տնօրինելու նպատակով, ինչը իրականացրել է:
    ⚖️ Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
    [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

  • Ֆրանսիայի խորհրդարանը երեկ հաստատել է օրինագիծ, որով մինչև 15 տարեկան երեխաների…

    🇫🇷 Ֆրանսիայի խորհրդարանը երեկ հաստատել է օրինագիծ, որով մինչև 15 տարեկան երեխաներին կարգելվի օգտվել սոցիալական ցանցերից: Ֆրանսիան ԵՄ առաջին երկիրն է, որտեղ նման ամբողջական արգելք է ընդունվել։
    ℹ️ Ըստ ընդունված օրինագծի՝ սեպտեմբերի 1-ից մինչև 15 տարեկան երեխաները չեն կարողանա ստեղծել նոր հաշիվներ TikTok-ում, Instagram-ում, Snapchat-ում և այլ սոցիալական հարթակներում, իսկ գործող հաշիվները կփակվեն 2027թ. հունվարից։ |azatutyun.am|

  • Ուկրաինական անօդաչուներն այսօր հարվածել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոններին …

    🇺🇦🇷🇺 Ուկրաինական անօդաչուներն այսօր հարվածել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոններին Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսկ քաղաքում։ Ընկերության պահեստներում խոշոր հրդեհներ են բռնկվել։
    🗣 Հարձակումը հաստատել է Wildberries-ի հիմնադիր Տատյանա Քիմը։ Նա Telegram-ում գրել է, որ կենտրոններից իրականացվել է տարհանում, կան տուժածներ, սակայն նրանց թիվը չի նշել։
    📌 Սա վերջին օրերին Wildberries-ի ենթակառուցվածքների վրա արդեն երրորդ հարձակումն է․ Ուկրաինայի պաշտպանության ուժերը հուլիսի 18-ին և 20-ին նույնպես անօդաչուներով հարվածել էին ընկերության պահեստներին Մոսկվայի և Տամբովի մարզերում։ |azatutyun.am|

  • Երևանում ապօրինի զենք և զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել են 30…

    ⚖️ Երևանում ապօրինի զենք և զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել են 30 և 43-ամյա տղամարդկանց։

    🔸 Ձերբակալման ընթացքում 30-ամյա տղամարդու մոտ նկատվել է ատրճանակին նմանվող առարկա, որը նա ավտոմեքենայից դուրս բերվելիս թողել է նստատեղերի միջև գտնվող պահոցին։
    📌 Տղամարդիկ տեղափոխվել են Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, իսկ ավտոմեքենան՝ հատուկ պահպանվող տարածք։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը ավելի քան 10 ժամ անց ավարտվեց ԲՀԿ առաջնորդին …

    ⚖️ Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը ավելի քան 10 ժամ անց ավարտվեց
    📌 ԲՀԿ առաջնորդին կրկին տարել են «Երևան–Կենտրոն» ՔԿՀ։
    🗣 «Առերեսում էր կատարվում, այս ամբողջ ընթացքում բացառապես այդ քննչական գործողությունն է կատարվել։ Մենք հարցեր ունեինք տուժող ճանաչված Իրանի քաղաքացուն։ Այդ հարցերին վարույթն իրականացնող մարմինը չէր էլ անդրադարձել։
    🔸 Տեսնում ենք, որ հիմք են ընդունվել նրանց դատարկ հայտարարությունները, իբրև թե Գագիկ Ծառուկյանն իրենցից գումար է հափշտակել։ Բոլոր հանգամանքները փաստում են, որ հենց իրենք են Գագիկ Ծառուկյանից գումար հափշտակել»,– նշել է Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ |arm.sputniknews.ru|
    ❗️ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առաջադրված, հարկերի հետ կապված մեղադրանքը, ապօրինի լինելու հիմքով, դատախազը դադարեցրել է։ 🗣 ՔԿ դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է նրա պաշտպանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը։ 📌 Նա նաև նշեց, որ չգիտի, թե որ գործով են Ծառուկյանին…

  • Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ։ Հուլիսի 21-ին՝ ժամը 20։51-ին, ՆԳ…

    🔥 Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ։
    📞 Հուլիսի 21-ին՝ ժամը 20։51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում:
    🚒 Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևանի քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը կվերցնի պատգամավորի մանդատը։ «Որոշում եմ …

    🗳 Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը կվերցնի պատգամավորի մանդատը։
    🗣 «Որոշում եմ կայացրել վերցնել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը եւ ստիպված եմ վաղաժամկետ դադարեցնել Վեդի համայնքի ավագանու՝ հետեւապես համայնքի ղեկավարի իմ լիազորությունները»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

  • Հուլիսի 21-ին արձանագրվել է ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպք։ Քննչական կոմ…

    Հուլիսի 21-ին արձանագրվել է ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպք։
    🔹 Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ:
    📌 Կատարվում են քննչական և վարութային գործողություններ: