Category: Infocom

  • Ոստիկանության հատուկ միջոցներից վիրավորում ստացած քաղաքացիները։…

    ❗️Ոստիկանության հատուկ միջոցներից վիրավորում ստացած քաղաքացիները։
  • Բաղրամյան պողոտայում իրավիճակը պարբերաբար լարվում է։ Քիչ առաջ կրկին բախումներ ս…

    Բաղրամյան պողոտայում իրավիճակը պարբերաբար լարվում է։ Քիչ առաջ կրկին բախումներ սկսվեցին ոստիկանների եւ հավաքի մասնակիցների միջեւ։ Այս պահին ոստիկանությունը կիրառում է լուսաձայնային նռնակներ։

  • Իրավիճակը Բաղրամյան պողոտայում հատուկ միջոցներ կիրառելու պահին…

    ❗️Իրավիճակը Բաղրամյան պողոտայում հատուկ միջոցներ կիրառելու պահին

  • «Ինֆոքոմ»-ի լրագրողը տեղից հաղորդում է, որ ոստիկանությունը կիրառել է 10-ից ավելի…

    «Ինֆոքոմ»-ի լրագրողը տեղից հաղորդում է, որ ոստիկանությունը կիրառել է 10-ից ավելի լուսաձայնային նռնակ։ Նռնակների բեկորներից վնասվածքներ են ստացել մի շարք քաղաքացիներ։

  • ԱԺ-ում իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ այն հայ…

    🗣 ԱԺ-ում իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ այն հայտարարություններին, որ ՀՀ-ն ԼՂ-ին թողել է մենակ։ «2020 թվից հետո ՀՀ կառավարությունը մեկ միլիարդ դոլարից ավել գումար է տվել ԼՂ-ին և այն մարդիկ, հիմա կապիտուլացիայի մասին, ովքեր իմ ասուլիսներում ԼՂ-ից լրագրողների միջոցով մեսիջներ էին ուղարկում՝ ասելով, որ ԼՂ-ի ժողովուրդը հերոսական և մենք ոչինչ չենք զիջելու, և Ադրբեջանի կողմից գործողությունը սկսելուց ուղիղ երկու ժամ առաջ դողեդող զանգում էին ինձ, ասում էին՝ մի բան արա՝ մենք փախնենք»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ գեներալները հայրենասիրական կենացներ էին խմում 2018-19-ին։
    🔸Իրավիճակը թեժացավ, դահլիճում աղմուկ բարձրացավ, Փաշինյանը հայտարարեց՝ «վախկոտ դասալիքները, բոլորը պետք է հայտնվեն բանտերում», ապա ամբիոնի մոտից հեռացավ։
    🔸 Տեւական ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորում էր հանդարտվել, սակայն պատգամավորների միջև լեզվակռիվը վերածվեց վեճի, ապա քաշքշուկ սկսվեց։ Ալեն Սիմոնյանը ընդմիջում հայտարարեց։
    🔸Ընդմիջումից հետո ԱԺ-ում իրավիճակը շարունակում էր լարված մնալ․ Ալեն Սիմոնյանը խնդրեց պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին լքել դահլիճը, նշելով, որ վերջինս անադեկվատ է, նյարդային և կարող է լարել իրավիճակը։

  • Ելույթ ունենալով՝ Բագրատ Սրբազանն ասաց, որ տեղեկություններ է ստանում, թե մարդիկ…

    🗣 Ելույթ ունենալով՝ Բագրատ Սրբազանն ասաց, որ տեղեկություններ է ստանում, թե մարդիկ ԱԺ-ում, աշխատանքը թողած, իրենց հանրահավաքին են հետեւում․ «Ես ներկայացրի իմ պահանջը։ Ուղիղ եթերով դիտում եք, կարիք չունեք դիտելու, կարող եք, տղամարդ եք՝ բացեք էդ ոստիկանական շարքերը, ես մեն-մենակ կգամ, էլ առիթ չեք ունենա դիտելու»։

  • Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկում տեղի ունեցող ակցիայի որոշ մասնակի…

    👮🏻‍♂️ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկում տեղի ունեցող ակցիայի որոշ մասնակիցներ ոստիկանների ուղղությամբ նետել են շշեր, ոստիկանական պատը ճեղքելու փորձ կատարելիս վերցրել են ոստիկանների սաղավարտներ ու մահակներ։
    🗣 Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը՝ կոչ անելով ակցիայի կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ զերծ մնալ հակաիրավական գործողություններից, չհրահրել բախումներ և նշել, որ հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի:
    📌 Նշենք, որ ոստիկանների կողմից ցուցարարների ուղղությամբ շշեր նետելու դեպքեր ևս եղել են։

  • Հայաստանի Հանրապետության վարչապետը չի ասել մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, նա ասե…

    📌 Հայաստանի Հանրապետության վարչապետը չի ասել մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, նա ասել է մենք կորոշենք՝ երբ դուրս գանք, բայց հետ չենք գնա։ Սա է ասել, ոչ պակաս, ոչ ավել։ Եթե որևէ մեկը պնդում է, որ ՀՀ վարչապետն ասել է, որ ՀՀ-ն դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, սխալվում է և շատ հեշտ ապացուցելի է։
    [ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան]

  • Բաքուն ու Երևանը բավականին լավ են խոսում ուղիղ՝ միմյանց հետ. ԱՄՆ փոխպետքարտուղար…

    Բաքուն ու Երևանը բավականին լավ են խոսում ուղիղ՝ միմյանց հետ. ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայեն |azatuyun.am|
    🇺🇸🇦🇲🇦🇿 Օ’Բրայենը հարցին՝ եթե կողմերը պայմանավորվեն, ԱՄՆ-ը կհամաձայնի՞ դառնալ այդ պայմանավորվածությունների երաշխավորը, ասել է՝ կողմերից որևէ մեկն իրենց այդ հարցով չի դիմել․ «Մենք չենք հավակնում տարածաշրջանում լինել գերտերություն կամ միջամտող։ Մենք այստեղ ենք՝ աջակցելու տարածաշրջանի ժողովուրդների օրինական ցանկությանը՝ կնքել խաղաղության համաձայնագիր, որը տևական կլինի: Այս պահին կողմերը բավականին լավ են խոսում ուղիղ՝ միմյանց հետ»։
    🗣 Նրա խոսքով՝ ժամանակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան խաղաղության պայմանագրի շուրջ․ «Մեր կարծիքով՝ սերնդի կամ գուցե մի քանի սերնդի ընթացքում մեկ անգամ լինող հնարավորություն կա Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական ծով առևտրային երթուղի կառուցելու համար: Դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև․․․ Դա կարող է տեղի ունենալ հիմա: Մի քանի տարի անց կարող է այլևս այդքան կարևոր չլինել: Ես նաև կարծում եմ, որ այժմ հիանալի պահ է, քանի որ այդ երթուղու երկայնքով ընկած երկրները ցանկանում են կրճատել ռուսական ազդեցությունը»։

  • Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ քաշքշուկ սկսվեց,…

    Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ քաշքշուկ սկսվեց, որը վերաճեց բախման։ Ոստիկանները եւ քաղաքացիները սկսեցին հարվածել միմյանց։ Որոշ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացավ։