🪧 Բաղրամյան պողոտայում ելույթ ունենալով՝ Բագրատ Սրբազանն ասաց, որ չպիտի թույլ տան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս գա Աժ շենքից․
🗣 «Ես ասել եմ, որ [եթե] 96 ժամվա ընթացքում այն ժողովուրդը, որ Հանրապետության հրապարակում հավաքված էր, իր կամքը դրսեւորի, խոստանում եմ, որ կիրացնենք մեր փափագը՝ այս մարդուն հրաժարեցնելու։ Օրինական ճանապարհով, խաղաղ, անցնցում, ոչ մի ավելորդ բռնությամբ, պարտավոր է գալ, խոսել, բանակցել, ներկայացնել կամ քննարկել անցնցում հեռանալու ճանապարհը։ Ինքը այսօր մուտք է գործել ԱԺ, մենք նպատակ չենք ունեցել արգելափակելու, բայց պիտի արգելափակենք, որ դուրս չգա։ Որովհետև պետությունը ձախողած մարդը չի կարող հանգիստ գործի գալ, գործից գնալ։ Չի կարող ցինիկ կերպով ուղղակիորեն չանդրադառնալ այն ամբողջ ընդվզումին ու ցավին, որ իր պատճառով պատճառվել է մեր ժողովրդին»։