Category: Infocom

  • «Աներևակայելի սխալ ռազմավարություն է»․ Թուրքիայի ԱԳ նախարարը՝ Ծոցի երկրները թիր…

    🇹🇷 «Աներևակայելի սխալ ռազմավարություն է»․ Թուրքիայի ԱԳ նախարարը՝ Ծոցի երկրները թիրախավորելու Իրանի գործողությունների մասին
    🗣 «Ծոցի երկրների մեծ մասը շատ մեծ աշխատանք է արել պատերազմը կանխելու համար։ Իրանի կողմից նրանց ռմբակոծումը աներևակայելի սխալ ռազմավարություն է»,- հայտարարել է Հաքան Ֆիդանը։
    📌 Ֆիդանը պատերազմի դադարեցման համար կարևորել է միջնորդական ջանքերի ակտիվացումը՝ նշելով, որ այդ դերն ազատորեն, ի թիվս այլ երկրների, կարող է ստանձնել Թուրքիան։ |civilnet.am|

  • Մակրոնը հրամայել է «Շառլ դը Գոլ» ավիակիրը և դրա հարվածային խումբը վերատեղակայել…

    🇫🇷 Մակրոնը հրամայել է «Շառլ դը Գոլ» ավիակիրը և դրա հարվածային խումբը վերատեղակայել Միջերկրական ծովում։
    🗣 «Տարածաշրջանում երկարատև խաղաղությունը հնարավոր է միայն դիվանագիտական ​​բանակցությունների վերսկսման դեպքում»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հավելելով, որ ցանկալի է հնարավորինս շուտ դադարեցնել հարվածները։ |1lurer.am|
    Անօդաչու թռչող սարքը հարվածել է Կիպրոսում բրիտանական ռազմական բազայի թռիչքուղուն։

  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար։[ՆԳՆ ՓԾ]…

    🚧 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար։
    [ՆԳՆ ՓԾ]

  • Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ երկիրը ամրապնդում է Կիպրո…

    🇬🇧🇨🇾 Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ երկիրը ամրապնդում է Կիպրոսում գտնվող իր ռազմական բազաների պաշտպանությունը՝ Միջերկրական ծով ուղարկելով հակաօդային պաշտպանության հնարավորություններ ունեցող ավիակիր։
    🗣 «Մեծ Բրիտանիան լիովին հանձնառու է Կիպրոսի և այնտեղ տեղակայված բրիտանական ուժերի անվտանգությունը երաշխավորելու համար»,– ասել է Սթարմերը։ |armenpress.am|

  • Իրանը պատրաստվում է աղջիկների տարրական դպրոցի վրա հարվածի պատճառով զոհված երեխա…

    Իրանը պատրաստվում է աղջիկների տարրական դպրոցի վրա հարվածի պատճառով զոհված երեխաների հուղարկավորությանը։
    🔸 Իրանի Մինաբ քաղաքում աղջիկների տարրական դպրոցը թիրախավորվել էր Իրանի վրա իսրայելաամերիկյան հարձակման առաջին օրը, երբ աշակերտներն առավոտյան դասի էին։
    Հարվածի հետեւանքով զոհվել է շուրջ 168 մարդ, վիրավորվել՝ 95-ը, գրում է The Guardian-ը։
    📌 Ըստ Reuters-ի՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը դպրոցը կանխամտածված չէին թիրախավորի։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Իսրայելը հայտնել է, որ հետաքննում է միջադեպը։
    📷 Լուսանկարում՝ դպրոցի վրա հարվածի հետեւանքով զոհված աղջիկների համար փորված գերեզմաները, աղբյուրը՝ IRNA
    🔸 Իրանի հարավային Մինաբ շրջանում աղջիկների տարրական դպրոցի վրա հարձակումից զոհվածների թիվը հասել է 148-ի, հաղորդում է Mizan գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ Ըստ աղբյուրի՝ վիրավորների թիվը հասել է 95-ի։ |1lurer.am|

  • CTRL Z` Արամ Սարգսյանի հետ | Episode 7Ctrl Z-ի յոթերորդ թողարկման հյուրը «Հանրապ…

    CTRL Z` Արամ Սարգսյանի հետ | Episode 7
    Ctrl Z-ի յոթերորդ թողարկման հյուրը «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանն է։
    Դիտել Infocom-ի Youtube-ի ալիքում

    CTRL Z` Արամ Սարգսյանի հետ | Episode 7

    #infocom #ինֆոքոմ
    🔴Բաժանորդագրվե՜ք մեր Patreon-ին՝ https://www.patreon.com/Infocom
    Ctrl Z-ի յոթերորդ թողարկման հյուրը «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանն է։
    ________________
    Website — https://infocom.am/
    Youtube — https://w…

  • Օդային հարվածներով թիրախավորվել է Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանի հարակից տարածք…

    🇮🇷 Օդային հարվածներով թիրախավորվել է Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանի հարակից տարածքը, այս մասին հաղորդում է իրանական Mehr լրատվականը։
    📢 🇮🇱 Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ Թեհրանում «թիրախների դեմ իրականացնում է օդային հարվածների լայնածավալ ալիք»։
    Լուսանկարը՝ Mehr գործակալության

  • Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի…

    🇦🇲📞🇪🇺 Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։
    🔸 Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, այդ թվում՝ հումանիտար բնույթի հարցերի:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Արարատ Միրզոյանը Օմանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալությո…

    🇦🇲🇴🇲 Արարատ Միրզոյանը Օմանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել Օմանից և ԱՄԷ-ից ՀՀ քաղաքացիների վերադարձի համար անհրաժեշտ ընթացակարգերի դյուրացման համար՝ պատրաստակամություն հայտնելով ՀՀ կողմից ևս ըստ անհրաժեշտության աջակցություն ցուցաբերել Օմանի քաղաքացիների տեղափոխման հարցերում:
    📣 Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: Ընդգծվել է խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու, դիվանագիտությանն առաջնահերթություն տալու կարևորությունը, ինչի համատեքստում բարձր են գնահատվել Օմանի կողմից գործադրված ջանքերը:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Մամուլի ազատության զեկույցը արձանագրում է հետընթաց Եվրոպայում. Հայաստանի մասով …

    🗞 Մամուլի ազատության զեկույցը արձանագրում է հետընթաց Եվրոպայում. Հայաստանի մասով հիշատակվում են կալանավորված պոդքասթերները:
    📣 Եվրոպայի խորհրդի Լրագրողների անվտանգության հարթակի նոր տարեկան գնահատման մեջ նշվում է, որ Եվրոպայում մամուլի ազատությունը մոտենում է վտանգավոր սահմանագծի։
    🌎 Ռուսաստանը եվրոպական երկրներից ամենաշատ լրագրող բանտարկած երկիրն է, նրան հետևում են Ադրբեջանը, Բելառուսը և Թուրքիան։ Զեկույցում մտահոգիչ երկրների մասին ընդարձակ անդրադարձ կա՝ Ադրբեջան, Վրաստան, Բուլղարիա, Հունգարիա, Սերբիա, Թուրքիա, Սլովակիա։
    ❗️ Չնայած Հայաստանն այս ցուցակում չէ, բայց 2025-ի վերջին այն առաջին անգամ գրանցվել է հարթակում` պոդքասթերներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նկատմամբ խուլիգանության մեղադրանքով կիրառված նախնական կալանքի պատճառով։ |civilnet.am|