Category: Infocom

  • Իրան-Հայաստան ցամաքային սահմանը 24 փակ մնալուց հետո բացվել է, առավոտյան 9:30 խն…

    🇦🇲🇮🇷 Իրան-Հայաստան ցամաքային սահմանը 24 փակ մնալուց հետո բացվել է, առավոտյան 9:30 խնդիրը լուծվեց, և այժմ երկու կողմից երթևեկությունը առանց խնդրի տեղի է ունենում. Հայաստանում Իրանի դեսպան
    🗣 Շիրղոլամին նշել է, որ խնդիրն առաջացել է սահմանին գործող համակարգերի խնդիրներով պայմանավորված Իրանի սահմաններից երկուսում՝ այդ թվում Հայաստանի։
    📣 Դեսպանի փոխանցմամբ՝ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը սահմանին է, որտեղից վստահեցրել է, որ այժմ կուտակումներ չկան:
    📌 «Ինձ նաև հաղորդվեց, որ սպասման մեջ էին 30-40 քաղաքացիներ, նրանք բոլորն ունեին միջազգային տոմսեր, և նրանց թռիչքը պետք է տեղի ունենար Երևանից: Եվ կա այս գործընթացի հակառակ տարբերակը, այսինքն՝ մեր քաղաքացիներից շատերը Իրան վերադառնալու ճանապարհին ընտրում են ավիաչվերթով դեպի Երևան ժամանել, այստեղից ցամաքային ճանապարհով հասնել Թեհրան»: |azatutyun.am|

  • Լիբանանի վարչապետը հայտարարել է՝ արգելում են «Հեզբոլլահի» ռազմական գործունեությ…

    🇱🇧🇮🇱 Լիբանանի վարչապետը հայտարարել է՝ արգելում են «Հեզբոլլահի» ռազմական գործունեությունը և սահմանափակում դրա դերը քաղաքական ոլորտով։
    📣 Այս մասին հայտարարել է Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը՝ «Հեզբոլլահ»-ի ռազմական գործունեությունը որակելով «անօրինական»։
    🇮🇱🇱🇧 Իսրայելը հարվածների շարք է սկսել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի վրա այն բանից հետո, ինչ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հրթռներ է արձակել իսրայելական սահմանի ուղղությամբ։ 🔸 «Հեզբոլլահ»-ից հայտնել են, որ հարձակումներն արվել են ի պատասխան Իրանի հոգևոր առաջնորդ…

  • Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ սպան…

    ⚖️ Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ սպանության հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
    ❗️ Անձը կալանավորվել է:
    [ՀՀ քննչական կոմիտե]
    Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: 🚔 Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է։ [Քննչական կոմիտե] |azatutyun.am|

  • Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի ղեկ…

    📣 Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ:
    🗣 «Մեծ անհանգստությամբ ենք հետևում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։[…] Մշտապես կհիշենք Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի անձնական դերը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման գործում։
    📌 Այս դժվարին պահին հույս ենք փայփայում Մերձավոր Արևելքում խաղաղության ու կայունության շուտափույթ հաստատման համար», — ասված է ուղերձում:

  • Լիբանանի ուղղությամբ ցամաքային հարձակման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Իսրայելի…

    🇮🇱🇱🇧 Լիբանանի ուղղությամբ ցամաքային հարձակման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Իսրայելի ԶՈՒ խոսնակը ասել է. «Քննարկվում են բոլոր տարբերակները»:
    📌 Նա նշել է, թե Իսրայելը մոբիլիզացրել է մոտ 100,000 պահեստազորայինների, տասնյակ գումարտակներ, բրիգադներ, դիվիզիաներ, որոնք պատրաստ են «հնարավոր բոլոր իրադարձություններին՝ թե՛ պաշտպանության, թե՛ հարձակման»։

  • Շուրջ 20 զանգ է ստացվել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի թեժ…

    🇦🇲 Շուրջ 20 զանգ է ստացվել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի թեժ գծին Մերձավոր Արևելքի հայրենակիցներից:
    🗣 Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է գրասենյակի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը։
    💬 «Այս պահի դրությամբ հայերի շրջանում կորուստների վերաբերյալ տեղեկատվություն չունենք։ Հիմնականում զանգահարել են ԱՄԷ-ում գտնվող մեր հայրենակիցները։ Դիմումների մեծ մասը վերաբերել է ավիաչվերթերի հարցերին»,- պարզաբանել է Ղուլյանը։ |arm.sputniknews.ru|

  • Սաուդյան Արաբիայի Ռաս Տանուրա քաղաքի նավթավերամշակման գործարանը երկուշաբթի առավ…

    🇸🇦 Սաուդյան Արաբիայի Ռաս Տանուրա քաղաքի նավթավերամշակման գործարանը երկուշաբթի առավոտյան փակվել է անօդաչու թռչող սարքի հարվածից հետո, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
    📌 Փակումը եղել է նախազգուշական միջոցառում: Իշխանությունները նշում են, որ իրավիճակը վերահսկողության տակ է:
    Տեսանյութը՝ սոցցանցներից

  • Մասսյացոտնի թեմը չի ճանաչում Արման Սարոյանի (մինչև կարգալույծ հռչակվելը՝ Գևորգ …

    📣 Մասսյացոտնի թեմը չի ճանաչում Արման Սարոյանի (մինչև կարգալույծ հռչակվելը՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյան) առաջնորդությունը:
    💬 «Անկախ մեր դեմ գործադրվող տարատեսակ ճնշումներից՝ մենք չենք կարող ընդունել աշխարհիկ իշխանության կողմից որևէ հակաեկեղեցական, հակականոնական և հակաօրինական պարտադրանք, որը մեզ մղելու է հակականոնական ընթացքի և սրբապղծության՝ այդ կերպ հավատացյալներին ևս դարձնելով մեղսակից»,- հայտարարել են թեմի հոգևորականները:
    Դատարանը հունվարի 16-ին արգելել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն» և այլ անձանց իրականացնել գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանին

  • Ծոցի երկրիների տարբեր քաղաքներում՝ Դուբայում, Աբու Դաբիում և Դոհայում, պայթյուն…

    🇦🇪🇶🇦🇧🇭 Ծոցի երկրիների տարբեր քաղաքներում՝ Դուբայում, Աբու Դաբիում և Դոհայում, պայթյունների ձայներ են լսվել այսօր առավոտյան: Բահրեյնում լսվել են օդային տագնապի ազդանշաններ:
    🇱🇧 Իսրայելի բանակը Լիբանանի հարավում գտնվող 52 բնակավայրեր տարհանելու կոչ է արել:
    🇰🇼 Առավոտյան Քուվեյթի երկնքում ևս ուժեղ պայթյուններ են որոտացել: Ըստ պետական լրատվամիջոցների՝ երկրի հակաօդային պաշտպանությունը որսացել է «ծովային ճանապարհներով» երկրին մոտեցող «թշնամական անօդաչու թռչող սարքեր»:
    🇨🇾 Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ արձագանքել է Կիպրոսում գտնվող բրիտանական ռազմական բազայի վրա ենթադրյալ անօդաչու թռչող սարքի հարվածին։

  • Մեծ Բրիտանիան թույլ կտա ԱՄՆ-ին օգտագործել բրիտանական բազաները «որպես կոնկրետ և …

    🇬🇧 Մեծ Բրիտանիան թույլ կտա ԱՄՆ-ին օգտագործել բրիտանական բազաները «որպես կոնկրետ և սահմանափակ պաշտպանական թիրախ», հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը:
    📌 Նա նշել է, որ Ծոցի գործընկերները Լոնդոնին խնդրել են ավելին անել հրթիռային հարձակումներից պաշտպանվելու համար:
    💬 «Սպառնալիքը կանգնեցնելու միակ միջոցը հրթիռները տեղում ոչնչացնելն է»,- ասել է Սթարմերը: |azatutyun.am|