Category: Infocom

  • Հունիսի 1-ին Երևանի մետրոպոլիտենի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաներ…

    🚇 Հունիսի 1-ին Երևանի մետրոպոլիտենի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար։ [Երևանի մետրոպոլիտեն]

  • Հայաստանի ինքնիշխանությանը, սուվերենությանը, անկախությանը սպառնալիքներ շատ կան,…

    ❗️ Հայաստանի ինքնիշխանությանը, սուվերենությանը, անկախությանը սպառնալիքներ շատ կան, դրանք գալիս են մի քանի երկրից։ Այս մասին հայտարարել է արտաքին հետախուզական ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը չհստակեցնելով, սակայն թե որոնք են այդ երկրները։
    🔸 Վտանգները չեզոքացնելուն ուղղված քայլերի մասին հարցին ի պատասխան, Գրիգորյանն ասաց, որ ՀՀ անվտանգության ոլորտում կատարվում են բարեփոխումներ։

  • Սոցցանցերում և որոշ լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկատվությունը, որ աղետի …

    ❗️Սոցցանցերում և որոշ լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկատվությունը, որ աղետի պատճառ է հանդիսացել «ՁորաՀԷԿ»-ի ջրընդունիչից ջրի բացթողումը, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը:

    🗣«Ձորագետ Հիդրո» ՍՊԸ գլխավոր ինժեներ Արա Հակոբյանը նշել է. «Հեղեղի ընթացքում ՁորաՀԷԿ-ը աշխատել է և այսօր էլ շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով, ընդ որում առավելագույն ծանրաբեռնվածությամբ։ Մայիսի 26-ին, ինչպես նաև նախորդող օրերին էլեկտրաէներգետիկական համակարգը գործել է բնականոն ռեժիմով, խափանումներ չեն գրանցվել»։
    📌 Ինչ վերբերում է Լոռու մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում ապրիլի 19-ին հրապարակված հայտարարությանը, ապա նման նախազգուշացումներ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի կողմից արվում են յուրաքանչյուր տարի՝ հորդորելով ափամերձ վայրերում բնակվող քաղաքացիներին զգոնություն ցուցաբերել գետի վարարման ժամանակահատվածում: [Լոռու մարզպետարան]

  • Տավուշի հատվածում ներկայում սահմանի սահմանապահներն իրականացնում են ծառայություն…

    🛣️ Տավուշի հատվածում ներկայում սահմանի սահմանապահներն իրականացնում են ծառայություն, բայց տվյալ ուղղություններում զինված ուժերն ունեն կանոնավոր ստորաբաժանումներ, որոնք պատրաստ են իրենց առջև դրված խնդիրները կատարել։

    [ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյան]

  • Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Ռոբերտ Բրիգերի…

    🇦🇲🇪🇺 Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Ռոբերտ Բրիգերի հետ:
    🗣 Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ:
    📌 Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
    [ՀՀ ՊՆ]

  • ՆԳՆ շենքի դիմաց Վահե Ղազարյանին սպասող քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդութ…

    📌 ՆԳՆ շենքի դիմաց Վահե Ղազարյանին սպասող քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հեռացան այնտեղից և շարժվում են դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ։
    🔸 Նրանք սպասում էին, որ Ղազարյանը դուրս կգա ԱԺ մեկնելու՝ բյուջեի կատարողականի նախնական քննարկմանը մասնակցելու համար։ Աժ-ում այս պահին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն է ներկայացնում նախագիծը։ Փոխնախարարը հրաժարվել է պատասխանել «Ազատության» հարցին, թե ինչու Վահե Ղազարյանը չէ ԱԺ-ում՝ ասելով, որ դրա վերաբերյալ, ինչպես նաև այլ հարցերին կպատասխանի նիստից հետո։
    🗣 Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ իրենք են թելադրելու՝ ով գործի գնա, ով՝ չէ․ «Էն Վահե Ղազարյանը, որին ես ճանաչում էի, հոգով, մտքով, նկարագրով էսօր մեռավ»։

  • «Ես քաղաքացիների և տարբեր մարդկանց հետ հանդիպումներ ունենում եմ։ Եվ ինձ հանդիպե…

    💬 «Ես քաղաքացիների և տարբեր մարդկանց հետ հանդիպումներ ունենում եմ։ Եվ ինձ հանդիպելու ընթացակարգ և ձևաչափ կա։ Ովքեր ուզում են հերթագրվել ինձ հետ հանդիպելու համար, դա կարող են ազատ անել»։
    🗣 Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի հետ հնարավոր հանդիպմանը։
    📌 Ավելի վաղ վերջինս ասել էր, որ այլևս չի ցանկանում հանդիպել Փաշինյանի հետ։

  • Բագրատ Սրբազանը դիմեց Իլհամ Ալիևին՝ ասելով․ «Մենք ինչ կանենք մեր երկրում՝ ձեր գ…

    🗣 Բագրատ Սրբազանը դիմեց Իլհամ Ալիևին՝ ասելով․ «Մենք ինչ կանենք մեր երկրում՝ ձեր գործը չի։ Դուք ձեր տերերի հետ լավ անում եք ամեն ինչ մեր երկրի նկատմամբ։ Հետևաբար մենք ինչ անելու ենք, անելու ենք մեր ուզածով, ոչ թե ձեր։ Այսօր դուք ունեք ներկայացուցիչներ, որ ձեր ուզածներն են անում։ Վաղը պետք է ստիպված անեք այն, ինչ մենք ենք ասում»։
    📌 Նա անդրադարձավ այս թեմային՝ ի պատասխան լրագրողի դիտարկման, որ ադրբեջանական կողմը հայտարարություններ է անում, թե Հայաստանում ռևանշիստական ուժերը ցանկանում են տարածքներ հետ բերել։

  • Բագրատ Սրբազանը և շարժման աջակիցները այս պահին նստել են ՆԳՆ շենքի մուտքի մոտ, ո…

    🔸 Բագրատ Սրբազանը և շարժման աջակիցները այս պահին նստել են ՆԳՆ շենքի մուտքի մոտ, որտեղից ելումուտ են անում պաշտոնյաների ավտոմեքենաները։
    📌 Նշենք, որ ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ավելի վաղ Բագրատ Սրբազանին հայտնել էր, որ ՆԳ նախարարը պատրաստ է ընդունել նրան և առանձնազրույց ունենալ։ Վերջինս մերժել է այդ տարբերակը՝ ասելով, որ կսպասեն, մինչ Ղազարյանն ավարտի հանդիպումները և դուրս գա։

  • Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ ՀՀ-ում եկեղեցու դեմ արշավ չկա, չի եղել և չի լինե…

    ❗️ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ ՀՀ-ում եկեղեցու դեմ արշավ չկա, չի եղել և չի լինելու։
    💬 «Եթե դուք տեսնում եք եկեղեցու դեմ արշավ, ուրեմն՝ դա պետք է տեսնեք ուրիշ տեղ, և այդ տեղը կապ չունի ՀՀ կառավարության և կառավարող մեծամասնության հետ»,- լրագրողներին ասաց Փաշինյանը։