Category: Infocom

  • ՆԳՆ ոստիկանությունը հայտարարել է՝ այս պահին Հանրապետության հրապարակում ընթացող …

    📣 ՆԳՆ ոստիկանությունը հայտարարել է՝ այս պահին Հանրապետության հրապարակում ընթացող ակցիայի որոշ մասնակիցներ հարվածներ են հասցրել ոստիկաններին։
    🔸 «ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է կատարել օրենքով իրեն վերապահված գործառույթները։ Ցանկացած հակաօրինական արարք ստանալու է համապատասխան քրեաիրավական գնահատական։ Ակցիայի մասնակիցներին կոչ ենք անում չխախտել օրենքն ու ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին», – ասված է հայտարարության մեջ։

  • Ոստիկանները Հանրապետության հրապարակից հեռացնում են քաղաքացիների ավտոմեքենաները։…

    👮🚙 Ոստիկանները Հանրապետության հրապարակից հեռացնում են քաղաքացիների ավտոմեքենաները։
    🔸 Բագրատ Սրբազանը կոչ արեց քաղաքացիներին կանգնելու մեքենաների կողքին և թույլ չտալու, որ դրանք տանեն։

  • Իսրայելի ԶՈՒ-ն վերահսկողություն է հաստատել Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանի եր…

    🇮🇱🇵🇸 Իսրայելի ԶՈՒ-ն վերահսկողություն է հաստատել Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանի երկայնքով ձգվող բուֆերային գոտու նկատմամբ։ Ըստ Իսրայելի ՊԲ խոսնակ Դանիել Հագարիի՝ «Ֆիլադելֆիական միջանցքը» ծառայում էր պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը՝ մաքսանենգ ճանապարհով Գազայի հատված զենքեր բերելու համար։
    ❗️ Իսրայելը նաև շարունակել է Ռաֆահ քաղաքի գնդակոծությունները՝ անտեսելով Արդարադատության միջազգային դատարանի հրամանը դադարեցնել հարձակումները քաղաքում, որտեղ ավելի վաղ ապաստան էր գտել Գազայի հատվածի 2,3 միլիոն բնակչության կեսը։ |armenpress.am|

  • Իրավիճակը լարված է Հանրապետության հրապարակում։ Ոստիկանությունը պահանջում է դուր…

    🔸 Իրավիճակը լարված է Հանրապետության հրապարակում։
    👮 Ոստիկանությունը պահանջում է դուրս գալ երթևեկելի հատվածից, հավաքը անցկացնել ոչ երթևեկելի հատվածում։
    💬 Բագրատ Սրբազանը ասաց, որ Ոստիկանությունն է փակել երթևեկելի հատվածը։

  • Գագիկ Ծառուկյանը Բագրատ Սրբազանին հյուրընկալել է իր տանը․ Իվետա Տոնոյան «Բագրատ…

    🤝 Գագիկ Ծառուկյանը Բագրատ Սրբազանին հյուրընկալել է իր տանը․ Իվետա Տոնոյան
    💬 «Բագրատ Սրբազանը Գագիկ Ծառուկյանին դիմել է օրեր առաջ բնական աղետից տուժած բնակավայրերին օգնության ձեռք մեկնելու խնդրանքով, ինչին Գագիկ Ծառուկյանը անմիջապես դրական արձագանք է տվել և շեշտել, որ անհապաղ կհանձնարարի բարեգործական հիմնադրամի աշխատակազմին կազմակերպել աջակցության տրամադրման գործընթացը»,- հայտնել է Տոնոյանը։

  • Ոստիկանների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու կասկածանքով անհնազանդությ…

    👮 Ոստիկանների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու կասկածանքով անհնազանդության ակցիայի մասնակից է ձերբակալվել. ՔԿ 📣 ՔԿ-ից հայտնում են՝ Ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման…

  • «Ես ոչ մի խախտում թույլ չեմ տվել՝ կարգապահական կլինի թե մարտական գործողությունն…

    🗣️ «Ես ոչ մի խախտում թույլ չեմ տվել՝ կարգապահական կլինի թե մարտական գործողությունների, էդ հաստատ եմ ասում»․ դատարանում երեկ այսպես եզրափակեց իր ցուցմունքը Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանը, որ մեղադրվում է պատերազմի ժամանակ մարտի դաշտը ինքնակամ թողնելու եւ իշխանության անգործության մեջ։
    ⚖️ Նա նշեց՝ ստանձնել է նորակոչիկների գումարտակին Խուռհատ սար բարձրացնելու պատասխանատվությունը, որովհետեւ իրենց ասվել է, որ գնում են բնագիծ զբաղեցնելու եւ ինժեներական աշխատանքներ կատարելու, այլ ոչ թե մարտական առաջադրանքի․ «Եթե դա չասվեր, չէինք գնա, մեզ չէին էլ հանի․․․ ՊԲ հրամանատարի տեղակալը ասաց՝ դուք գործ չունեք, հրադադարը տալիս են, ստորագրում են․․․ Ու իմ մտքով չի էլ անցնում, որ իրենք իմանային՝ տենց բան է լինելու, մեզ կհանեին․․․ Որովհետեւ սաղ ստորաբաժանումներն են էդտեղ եղել․․․ Ես չեմ ուզում տենց մտածել, որ սաղին կհանեին գծով ու վերջ, մինչեւ հիմա էլ մտածում եմ, որ իրենք էլ չգիտեին, իրենք էլ էին մոլորության մեջ»։
    📎 Կարդալ ավելին

    «Ես ոչ մի խախտում թույլ չեմ տվել»․ Իշխան Վահանյանի ցուցմունքը դատարանում

  • ՀՅԴ Բյուրոն վերջին օրերին ոստիկանների գործողությունների վերաբերյալ հայտարարությ…

    📢 ՀՅԴ Բյուրոն վերջին օրերին ոստիկանների գործողությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել․
    ❗️«Վերջին օրերին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների դրսևորած աննախադեպ լկտի պահվածքը, ապօրինություններն ու բռնությունները ուղղակիորեն վկայում են պետական մակարդակով իրականացվող ահաբեկչության մասին։ Աներկբա է, որ Հայաստանում ոտնահարված են ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները։
    📌 Խուլիգանական բնույթի ոստիկանական ապօրինությունները չեն կարող հակազդեցության չարժանանալ և անհետևանք մնալ։ Կոչ ենք անում համայն հայությանը շարունակելու պայքարը՝ հայրենիք, պատիվ ու սրբություն չունեցող աղետաբեր վարչախմբի դեմ»։

  • Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Ալի Բաղերի Քանին…

    🇦🇲🇮🇷 Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Ալի Բաղերի Քանին հեռախոսով քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր։
    🔸 Զրուցակիցներն ընդգծել են, որ երկու երկրների և ժողովուրդների միջև բարիդրացիական կապերը խորն են ու ամուր և կկրեն շարունակական բնույթ: Արարատ Միրզոյանը և Ալի Բաղերի Քանին անդրադարձ են կատարել երկկողմ և տարածաշրջանային օրակարգին՝ շեշտելով մինչ այս ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և ընթացիկ ծրագրերի շարունակականության ապահովման հարցում փոխադարձ պատրաստակամությունը:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Այսօր կայացել է Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների առաջացրած արտակարգ իրավ…

    ❗️ Այսօր կայացել է Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի ընդլայնված կազմով հերթական նիստը։ Նախարարին զեկուցվել են օրվա անելիքները և առավոտյան տրված հանձնարարականների կատարման արդյունքը։
    📌 Ներկայացվել է վնասների գույքագրման աշխատանքների ընթացքը։ Նախարար Սանոսյանը շտաբի անդամներին տեղեկացրել է Մ6 միջպետական մայրուղու որոշ հատվածներ անցանելի դարձնելու, ինչպես նաև երկաթուղու աշխատանքը մինչև Այրում կայարան և այնտեղից արդեն բեռնատարներով բեռը տեղափոխելու ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։ Նախարարը նշել է, որ սննդի և ջրի կարիք չկա։