Category: Infocom

  • Նիկոլ Փաշինյանը այսօր դեռևս չի այցելել Սարդարապատ։ Հիշեցնենք, որ երեկ Բագրատ Սր…

    🔸 Նիկոլ Փաշինյանը այսօր դեռևս չի այցելել Սարդարապատ։ Հիշեցնենք, որ երեկ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման աջակիցները ավտոերթով գնացել են Սարդարապատի հուշահամալիր և գիշերել այնտեղ։
    💬 Ըստ Բագրատ Սրբազանի՝ երկու պատճառ կա, որ Փաշինյանը չի եկել․ «Մեկը, որ նա այլևս որևէ կապ չունի մեր երկրի հետ, մեր խորհրդանիշների ու սիմվոլների հետ, երկրորդ՝ դրսից թելադրել են, որ չես գնալու։ Փաստն արձանագրենք, որ այստեղ չէ ու անցնեք առաջ»։

  • Լեմկինի ինստիտուտը ստորագրահավաք է սկսել՝ Ադրբեջանի նախագահին կոչ անելով ազատ ա…

    ✍️ Լեմկինի ինստիտուտը ստորագրահավաք է սկսել՝ Ադրբեջանի նախագահին կոչ անելով ազատ արձակել բոլոր հայ գերիներին։
    💬 «Ստորագրելով այս միջնորդությունը՝ դուք կարող եք քայլ անել Բաքվում պահվող արցախահայերի, ինչպես նաև բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների վերականգնման ուղղությամբ, որոնցից ոմանք ապօրինաբար այնտեղ են պահվում տարիներով»,- ասված է հաղորդագրության մեջ։ |armenpress.am|

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ Հանրապետության օրվա առթիվ․ «Կենսունակ լինել…

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ Հանրապետության օրվա առթիվ․

    🔸 «Կենսունակ լինել նշանակում է ի վիճակի լինել պահպանել և զարգացնել պետականությունը, ինքնությունը, արժեքները, ի վիճակի լինել կառուցել ազատություն, անվտանգություն, բարեկեցություն:
    🔸 Իրական Հայաստանի ռազմավարությունը հենց սրա մասին է: Բայց նաև նրա մասին է, որ ազատությունը բավարար չէ՝ հարկավոր է արդարություն, անվտանգությունը բավարար չէ՝ հարկավոր է խաղաղություն, բարեկեցությունը բավարար չէ՝ հարկավոր է երջանկություն, կենսունակությունը բավարար չէ՝ հարկավոր է կենսախնդություն»:

  • Մայիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությու…

    🇦🇲🇧🇪 Մայիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։

  • Այո՛, այսօր՝ 2024 թվականին, մենք կրկին պետականություն ենք կերտում: Հայաստանի Հա…

    ❗️ Այո՛, այսօր՝ 2024 թվականին, մենք կրկին պետականություն ենք կերտում: Հայաստանի Հանրապետությունը կա և լինելու է անկախ, ունենալու է միջազգայնորեն ճանաչված սահմաններ, որոնք երաշխիքն են լինելու Հայաստանի երրորդ հանրապետության ինքնիշխան, ժողովրդավար և խաղաղ ապագայի:
    [ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը՝ Հանրապետության օրվա առթիվ]

  • Ալավերդու համայնքապետարանում տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հ…

    🔸 Ալավերդու համայնքապետարանում տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարում է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
    🗣 Նիստի ընթացքում Սանոսյանը տեղեկացրել է, որ Լոռու և Տավուշի մարզի այն համայնքներն ու բնակավայրերը, որոնք հեղեղվել են, Կառավարության կողմից կհայտարարվեն աղետի գոտի։ Կառավարության որոշմամբ նաև 300 մլն դրամ կհատկացվի Լոռու և Տավուշի մարզերին հրատապ խնդիրներ լուծելու համար։
    [ՏԿԵ նախարարություն]

  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագ…

    📢 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Ժողովը հանդես է եկել հայտարարությամբ․
    📝 «Երկրում ստեղծված ճգնաժամի խորացման պատճառով այս օրերին իրենց խաղաղ բողոքն արտահայտող քաղաքացիների նկատմամբ ոստիկանները կիրառում են ակնհայտ անհամաչափ ուժ՝ բռնությունների դատապարտելի դրսևորումներով։ Հասարակական կարգի պահպանությանը կոչված ծառայողների նմանօրինակ գործողությունները խորացնում են ներհասարակական լարվածությունը և կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։
    🔸 Մեր կոչն է ոստիկաններին՝ իրենց պարտականությունների կատարման ընթացքում հարգել հայրենակիցների հիմնարար իրավունքները, ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը և գործել միմիայն մարդասիրության և օրինականության սկզբունքների խստագույն պահպանությամբ։ Մեր հորդորն է նաև հանրային գործողությունների մասնակիցներին իրենց բողոքն արտահայտել բացառապես օրենքի շրջանակներում, առաջնորդվել զգոնությամբ և չտրվել հնարավոր սադրանքների»։

  • Այս պահին առկա տվյալների համաձայն՝ Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումն…

    ❗️Այս պահին առկա տվյալների համաձայն՝ Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումների հետևանքով տուժածների՝ զոհվածների կամ վնասվածք ստացած անձանց շրջանում այլ երկրների քաղաքացիներ չկան:
    [ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյան] |1lurer.am|

  • «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները ավտոերթով հասել են Սարդարապատի հո…

    🚗 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները ավտոերթով հասել են Սարդարապատի հուշահամալիր:
    🔸Ավելի վաղ Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ գնալու են Սարդարապատ, գիշերեն այնտեղ եւ մայիսի 28-ը նշեն Սարդարապատում:

  • Մայիսի 27-ին մայրաքաղաքի Հանրապետության փողոցում ԱԺ պատգամավորի և ոստիկանների մ…

    ⚖️ Մայիսի 27-ին մայրաքաղաքի Հանրապետության փողոցում ԱԺ պատգամավորի և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն, ինչի արդյունքում դադարեցվել են ոստիկանության ծառայողի լիազորությունները։
    [ՆԳՆ ոստիկանություն]