Category: Infocom

  • «Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ով է ինձ իշխանության բեր…

    💬 «Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ով է ինձ իշխանության բերել՝ միմյանցից պահանջելով ասել ճշմարտությունը: Դուք ասեք՝ ձե՞զ ով է ժամանակին իշխանության բերել Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձայնը երբեք չստացած այ ընտրակեղծարար-ուզուրպատորներ»:
    🗣 Այսպես է արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և Սերժ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետական» կուսակցության անդամների միջև մոտ մեկ շաբաթ ընթացող հեռակա բանավեճին:
    📌 Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը վերջերս հայտարարել էր, որ ՀՀԿ շրջանակներում Քոչարյանի դեմ հակաքարոզչությունը սկսվել է դեռ 2008թ.՝ բացատրելով, որ Սերժ Սարգսյանի մերձավոր ազգականը նույնիսկ զրույցում խոստովանել է, որ երկար տարիներ հովանավորել է Նիկոլ Փաշինյանին, որը «Հայկական ժամանակ» թերթի միջոցով ապատեղեկատվություն է տարածել երկրորդ նախագահի և նրա ընտանիքի մասին։ Բացի այդ՝ նրա խոսքով Հայաստանի բնակչության մեծ մասն արդեն ունի այն հարցի պատասխանը, թե ով է բերել Նիկոլ Փաշինյանին, ով է նրան իշխանություն տվել։
    📌 «Հանրապետական» կուսակցության անդամները տարբեր հայտարարություններով հերքել են այս պնդումները: Հայկ Մամիջանյանը նաև նշել է, որ «Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների մեջ կան մարդիկ, որոնք 7 տարի շարունակ տիրաժավորել են ստեր, որը ձեռնատու է Նիկոլ Փաշինյանին»՝ միաժամանակ ընդգծելով, որ ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների միջև խզում չկա:

  • Գալակտիկական տիեզերական ճառագայթները սրտանոթային համակարգի վրա երկարատև և սեռից …

    Գալակտիկական տիեզերական ճառագայթները սրտանոթային համակարգի վրա երկարատև և սեռից կախված ազդեցություն ունեն | Հանրագիտ
    👩‍🚀🚀 Տիեզերական երկարատև առաքելություններին նախապատրաստվելիս կարևոր է հաշվի առնել, թե առողջական ինչ ռիսկեր կան տիեզերագնացների համար։
    🌌 Այդպիսի ռիսկերից են գալակտիկական տիեզերական ճառագայթները, որոնք պոտենցիալ վնաս են ներկայացնում կենդանի օրգանիզմների համար:
    👩‍🔬👨‍🔬 Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտնականների և նրանց արտասահմանցի գործընկերների նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ գալակտիկական տիեզերական խառը տեսակի ճառագայթները կարող են օրգանիզմի վրա երկարատև ազդեցություն ունենալ՝ պոտենցիալ վնաս հասցնելով սրտանոթային համակարգի աշխատանքին, ինչպես նաև ունեն սեռային յուրատիպություն։

  • Եվրամիությունը դատապարտել է Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժե…

    🇪🇺🇸🇾 Եվրամիությունը դատապարտել է Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերի վրա հարձակումները՝ դրանք վերագրելով Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներին, ինչպես նաև կոչ է արել պաշտպանել Սիրայի քաղաքացիական բնակչությանը, ասվում է եվրոպական…

  • Լոնդոնում Պաղեստինի դրոշով ակտիվիստը բարձրացել է Վեսթմինսթերյան պալատի ժամացույ…

    🇬🇧 Լոնդոնում Պաղեստինի դրոշով ակտիվիստը բարձրացել է Վեսթմինսթերյան պալատի ժամացույցի աշտարակի՝ Բիգ Բենի վրա, նրան այնտեղից հեռացրել են միայն 16 ժամ անց:
    🔸 Փրկարարները երեք անգամ բանակցել են հրշեջ վերելակից և խնդրել ակտիվիստին իջնել, սակայն նա հրաժարվել է՝ ասելով, որ դա կանի միայն իր պայմաններով:
    🔸 Ակտիվիստը եթեր է վարել Instagram-ում, որտեղ ասել է, որ բողոքում է «ոստիկանական բռնաճնշումների և պետական բռնության դեմ»։
    📌 Ակտիվիստը Բիգ Բեն է բարձրացել մարտի 8-ին՝ առավոտյան ժամը 7-ի սահմաններում, նրան այնտեղից իջեցրել են կեսգիշերին, իսկ հետո ձերբակալել։ |azatutyun.am|
    📸 Լուսանկարները՝ Ջեֆ Մուր/AP
  • «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանին երեկ գիշեր շտապօգնու…

    ❗️«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանին երեկ գիշեր շտապօգնության մեքենայով կրկին տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին Factor.am-ին հայտնել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մերոոպ Առաքելյանը նշելով, որ Թանդիլյանը բժիշկների հսկողության…

  • Ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ 745 քաղաքացիական անձ է սպանվել Սիրիայի նոր կառա…

    🇸🇾 Ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ 745 քաղաքացիական անձ է սպանվել Սիրիայի նոր կառավարության և Ասադի հավատարիմ գրոհայինների միջև երկու օրվա բախումների հետևանքով։ Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական կենտրոն»…

  • Վերջին օրերին Սիրայի ծովափնյա շրջաններում տեղի ունեցած բախումների ընթացքում ավե…

    🇸🇾 Վերջին օրերին Սիրայի ծովափնյա շրջաններում տեղի ունեցած բախումների ընթացքում ավելի քան 340 խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Մեծ Բրիտանիայում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական կենտրոն» կառույցի ղեկավար Ռամի Աբդուլռահմանը։ 🔸 Նրա…

  • Դպրոցներում ուսուցիչների քանի՞ տոկոսն է կին12 նախարարներից քանի՞սն են կինՈվքե՞ր …

    🔸Դպրոցներում ուսուցիչների քանի՞ տոկոսն է կին
    🔸12 նախարարներից քանի՞սն են կին
    🔸Ովքե՞ր են ավելի երկար ապրում՝ տղամարդի՞կ թե՞ կանայք
    🔸Ովքե՞ր են ավելի շատ կրթություն ստանում՝ կանա՞յք թե տղամարդիկ
    📊Թերթի՛ր ինֆոքարտերը՝ իմանալու ավելին։
    #Ինֆոքարտ
  • Կրակոցների ձայները լսվում են նաև Սիրիայի հայաշատ շրջաններում․ Սիրիայում շարունա…

    🇸🇾 Կրակոցների ձայները լսվում են նաև Սիրիայի հայաշատ շրջաններում․ Սիրիայում շարունակվում են Ասադի կողմնակիցների և նոր իշխանությունների զինված կազմավորումների միջև բախումները 🗣 «Մարդիկ զգուշություն են դրսևորում և այդ պահերին իրենց բնակարաններից դուրս չեն գալիս…

  • Առնվազն 12 մարդ է վիրավորվել Կանադայի խոշորագույն քաղաքում՝ Տորոնտոյում տեղի ու…

    🇨🇦 Առնվազն 12 մարդ է վիրավորվել Կանադայի խոշորագույն քաղաքում՝ Տորոնտոյում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան քաղաքի փաբերից մեկում։
    📌 Կանադական ոստիկանության տեղեկություններով՝ վիրավորներից առնվազն վեցը հրազենային վիրավորումներ ունեն, նրանց կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում։
    Նախնական տեղեկությունների համաձայն՝ հարձակման հեղինակները երեքն են եղել, նրանց հաջողվել է անարգել լքել հանցագործության վայրը։ Հարձակման դրդապատճառների մասին այս պահին որևէ բան հայտնի չէ։ |azatutyun.am|