Category: Infocom

  • Հրապարակված ձայնագրության հեռախոսազրույցները տեղի են ունեցել 2024 թվականի մայիս…

    📌 Հրապարակված ձայնագրության հեռախոսազրույցները տեղի են ունեցել 2024 թվականի մայիսի 22-23-ն ընկած ժամանակահատվածում, ինքնությունները պարզված երկու անձանց միջև, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Վարդենիսի տարածաշրջանի 15-20 բնակիչների, նյութապես շահագրգռելու եղանակով, 2024 թվականի մայիսի 26-ին նրանց Երևան տեղափոխելու, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակից դարձնելու, նրանց կեցության և սննդի հարցերը հոգալու, ինչպես նաև՝ նրանց տրամադրվելիք գումարների չափերի վերաբերյալ:
     
    🔸Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձանցից մեկը ձերբակալվել է։
    [Քննչական կոմիտե]

  • Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանին առևանգե…

    ❗️ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանին առևանգելու դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այդ մասին հայտնել է ՔԿ խոսնակը։ 🗣 «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը aysor.am-ի հետ զրույցում նշել է, որ…

  • Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պնդում է, որ ԵՄ ներկայացուցիչները իրեն սպառնա…

    🇬🇪Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պնդում է, որ ԵՄ ներկայացուցիչները իրեն սպառնացել են, թե ինքը կարող է կրկնել օրերս մահափորձի թիրախ դարձած Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ճակատագիրը։ Այս մասին Վրաստանի վարչապետը հայտարարել է երկրի հանրային հեռուստատեսությանը…

  • Ապրիլի 20-ից Տավուշում, ինչպես նաև հանրապետության այլ բնակավայրերում բողոքի ակց…

    ⚖️ Ապրիլի 20-ից Տավուշում, ինչպես նաև հանրապետության այլ բնակավայրերում բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ հանցավոր դեպքերի առթիվ քրեական վարույթներով 25 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանցից 10-ը կալանավորվել է։
    📌 Դրանք նախաձեռնվել են ավտոճանապարհները փակելու ընթացքում կատարված առերևույթ խուլիգանական արարքների, դրանց ընթացքում գույքերի դիտավորյալ վնասման, ֆիզիկական ներգործության, ոստիկանության աշխատակցի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ավտոմեքենաներով ճանապարհները փակելու, անվադողեր հրկիզելով երթևեկությունը խաթարելու, ինչպես նաև՝ ապօրինի սառը զենք կրելու, հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին շահագրգռելու, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, այլոց նկատմամբ բռնություն գործադրելու, ցույցերին հրազենով մասնակցելու հրապարակային կոչեր հնչեցնելու, բռնություն գործադրելու միջոցով իշխանությունը յուրացնելու նախապատրաստության, ակցիայի մասնակիցների կողմից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և այլ դեպքերին։

  • ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա։ Այս մա…

    ❗️ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա։

    🗣 Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ՝ առանց մանրամասներ հայտնելու։

  • «Վերջին զանգի» հետ կապված՝ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 12 տրանսպորտ…

    🔔 «Վերջին զանգի» հետ կապված՝ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 12 տրանսպորտային միջոց: ❗️ Ժամը 11.00-ի դրությամբ անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար և միջադեպեր չեն արձանագրվել։ [ՆԳՆ ոստիկանություն]

  • Ակնկալիքները շատ մեծ են, մտնում ենք որոշակիացման փուլ, երբ կխոսենք, թե ինչ օրակ…

    🗣️ Ակնկալիքները շատ մեծ են, մտնում ենք որոշակիացման փուլ, երբ կխոսենք, թե ինչ օրակարգում ենք շարժվելու, նաև շարժման տրամաբանության մասին: Այս մասին ասաց Բագրատ Սրբազանը։
    ❗️ Անդրադառնալով մայիսի 26-ին տեղի ունենալիք հանրահավաքին՝ նա նշեց, որ վարչապետի թեկնածուի անուն նույնպես կարող է տրվել հրապարակում, սակայն «դա ամենակարևոր հարցը չէ՝ հաշվի առնելով հանգամանքները, ընդհանուր դաշտը, ժողովրդի տրամադրությունները»: |news.am|

  • Այսօրվանից ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են ՀՀ պետական սահմանի…

    ❗️🇦🇲 Այսօրվանից ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են ՀՀ պետական սահմանի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։

    🔸 Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը մինչև 2024թ. հուլիսի 24-ը կիրականացվի անցումային սխեմայով:
    🇦🇿 Ադրբեջանի կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունը սույն թվականի մայիսի 24-ից իրականացվելու է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից։
    [ՀՀ ԱԱԾ]

  • Infocom pinned «Հանդիպում ենք մայիսի 27-ին. սպասվող Գիտարբուքը «Հանրային տարածքն…

    Infocom pinned «Հանդիպում ենք մայիսի 27-ին. սպասվող Գիտարբուքը «Հանրային տարածքների տնտեսական, մշակութային, քաղաքական ներուժը՝ ճգնաժամերին դիմակայելու համատեքստում» թեմայով է։ Պատմական գիտությունների թեկնածու, մշակութաբան, մշակութային մարդաբան Համլետ Մելքումյանը կխոսի հետևյալ…»

  • Կառավարությունը պաշտոնապես առաջարկել է, որ Հայ առաքելական եկեղեցին ամբողջապես հ…

    🗣 Կառավարությունը պաշտոնապես առաջարկել է, որ Հայ առաքելական եկեղեցին ամբողջապես հարկային դաշտ բերվի, միաժամանակ, հավաքագրված բոլոր հարկերը վերադարձվեն եկեղեցուն։ Այս առաջարկի իմաստն այն է, որ ստվերն ամբողջությամբ բացառվի, թափանցիկություն ապահովվի։ 🔸 Առաջարկը…