Category: Infocom

  • Ուսումնասիրում ենք Հայաստանի մի շարք դիմումներ հասկանալու, թե ինչ կարող ենք անե…

    🇦🇲🇺🇸 Ուսումնասիրում ենք Հայաստանի մի շարք դիմումներ հասկանալու, թե ինչ կարող ենք անել, որ ամրապնդենք աջակցությունը Հայաստանին և խորացնենք հարաբերությունները Հայաստանի հետ։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
    🗣 Նա կարծիք է հայտնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր ոլորտներում արտասովոր աշխատանք է արել՝ երկիրը ղեկավարելով շատ բարդ ժամանակահատվածում, nւ հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան համաձայնության հասնել խաղաղության պայմանագրի հարցում։ |armenpress.am|

  • ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունը, թե իբր «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ժաման…

    ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունը, թե իբր «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը երեկվա գործադուլից հետո ազատվել է աշխատանքից, չի համապատասխանում իրականությանը։
    [Քաղաքապետարանի խոսնակ]

  • Կառավարությունը լուծարում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ը (ANI…

    ❗️ Կառավարությունը լուծարում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ը (ANIF)։
    🔸 Գործադիրի նիստում ընդունվել է որոշում, ըստ որի՝ ANIF-ի պետական սեփականություն 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահվում է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին։
    🔸 Հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերության՝ ՀՀ սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահված է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, և ներկայումս ընթանում են ընկերության լուծարման գործընթացի իրականացման հետ կապված աշխատանքներ։

  • Այսօր վաղ առավոտից Երևանի հասարակական տրանսպորտը սկսել է աշխատել բնականոն հունո…

    🚍 Այսօր վաղ առավոտից Երևանի հասարակական տրանսպորտը սկսել է աշխատել բնականոն հունով:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Հրաչյա Ղևոնդյանի կալանավորման միջնորդությունը կքննվի այսօր՝ ժամը 22:00-ին, Աջափ…

    🗣 Հրաչյա Ղևոնդյանի կալանավորման միջնորդությունը կքննվի այսօր՝ ժամը 22:00-ին, Աջափնյակի դատական նստավայրում: Այս մասին հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ 📌 Նշենք, որ երգիչ Հայկ Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդու՝ Հրաչյա Ղևոնդյանի փաստաբանական խումբը ավելի…

  • Մարտին հավաքագրումը միջինում օրական կազմել է 20,5 մլն դրամ, ապրիլին՝ 24,5 մլն։ …

    🗣 Մարտին հավաքագրումը միջինում օրական կազմել է 20,5 մլն դրամ, ապրիլին՝ 24,5 մլն։ Այս թվերի մակարդակում ակնհայտորեն խնդիր կա։ Ամեն ինչ կպարզվի, մեղավորներն ամենախիստ ձևով կպատժվեն։ Եթե պարզվի, որ թեմայի հետ կապ չունեցող մարդիկ ազատվել են աշխատանքից, կվերականգնվեն։
    📌 Ամեն հարցի, խնդրի բարձրաձայնում իր ճիշտ մեթոդաբանությունն ունի։ Եթե ուզում եք ասել, որ պարոն Մանուկյանին անարդար ձևով են հանում, միգուցե. ես նրան խոստացել եմ, որ առանձին կընդունեմ, կխոսենք, փաստարկները կլսեմ, իր ներկայացրած ֆինանսական թվերը կլսեմ։ Ինչքան էլ մենք սիրենք պարոն Մանուկյանին, մեր աչքի լույսը լինի, բայց դա երևանցիների համար չպետք է դարձնենք խնդիր. այս պահին հազարավոր երևանցիներ կանգառներում սպասում են։ Նրանք մեզ բոլորիցս ավելի կարևոր են։
    [Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան] |tert.am|

  • Իշխանությունը յուրացնելու փորձի կասկածանքով մեկ անձ է ձերբակալվել. Քննչական կոմ…

    ⚖️ Իշխանությունը յուրացնելու փորձի կասկածանքով մեկ անձ է ձերբակալվել. Քննչական կոմիտե 🔸 Հ.Ղ.-ն, լինելով ընդդիմադիր քաղաքական դաշինքի ներկայացուցչի մերձավորը և ունենալով հակաիշխանական հայացքներ, համաձայն չլինելով ՀՀ ղեկավարության կողմից վարվող արտաքին և ներքին…

  • Մայիսի 16-ին Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունեց բանաձև՝ Հայա…

    🇱🇺 Մայիսի 16-ին Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունեց բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ։ 🔸 Միջնորդությունը դատապարտում է Ադրբեջանի չհիմնավորված ռազմական գործողության հետևանքով ավելի…

  • Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս պահին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում …

    📌Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս պահին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է, քննարկվում է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտում այսօր ստեղծված իրավիճակին լուծում տալը։
    [Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան]

  • Վանաձորի բնակիչ Գ․Ղ․–ն նույն քաղաքի բնակչուհուն «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ…

    ⚖️ Վանաձորի բնակիչ Գ․Ղ․–ն նույն քաղաքի բնակչուհուն «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում որպես մատենավար աշխատանքի տեղավորելու պատրվակով պահանջել է 500 ԱՄՆ դոլար և 20.000 ՀՀ դրամ գումար՝ ինչ–որ պաշտոնատար անձի կաշառք տալու համար: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-440-րդ հոդվածի 2-րդ մասով (կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոց ․․․ կամ որևէ այլ առավելություն ստանալու փորձը) նախաձեռնվել է քրեական վարույթ։
    ❗️Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներ այն մասին, որ Գ․Ղ․–ն, տարբեր ժամանակահատվածներում հանդիպելով մի շարք անձանց, նյութապես շահագրգռել է նրանց մասնակցել Տավուշի մարզում և Երևան քաղաքում տեղի ունեցող ակցիաներին, հավաքներին, հավաքագրել է անձանց, որոնց միջոցով կոորդինացրել է նշված աշխատանքները:
    🔸 ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ (հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) մասով նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ, որի շրջանակներում կայացվել է նշված անձին ձերբակալելու որոշում։
    [Քննչական կոմիտե]