Category: Infocom

  • Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրանի դեսպանին՝ բալիստիկ հրթ…

    🇹🇷🇮🇷 Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրանի դեսպանին՝ բալիստիկ հրթիռի միջադեպի վերաբերյալ բողոք և մտահոգություն հայտնելու համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով թուրք դիվանագետի։
    |tert.am|
    🇹🇷 Թուրքիան հայտնում է, որ Իրանից արձակված հրթիռը Իրաքի և Սիրիայի օդային տարածքը հատելուց հետո ուղղություն է վերցրել դեպի Թուրքիայի տարածքը։ Նշվում է, որ հրթիռը ժամանակին խոցվել և չեզոքացվել է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։ 🗣 Թուրքիայի Ազգային…

  • Վերջին երկու օրվա ընթացքում իրականացված թռիչքներով Մերձավոր Արևելքից Հայաստան է…

    ‼️ Վերջին երկու օրվա ընթացքում իրականացված թռիչքներով Մերձավոր Արևելքից Հայաստան է վերադարձել 110 քաղաքացի։ Այս մասին ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
    🗣️ «Օգտվելով ԱՄԷ-Օման ցամաքային սահմանից՝ կազմակերպում ենք մեր քաղաքացիների տեղափոխումը ԱՄԷ-ից դեպի Օման, որտեղից Մասկատ-Երևան թռիչքներով նրանք հասնում են Հայաստան»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ շուրջ 400 կմ ճանապարհի տրանսպորտային ծախսերը, անվտանգ անցումը և թույլտվությունների ձևակերպումը հոգում է ՀՀ կառավարությունը։
    🇴🇲 Ինչ վերաբերում է Մասկատ-Երևան տոմսերի գներին, Միրզոյանը ասել է, որ դա ԱԳՆ-ի տիրույթում չէ։ |civilnet.am|
    Կարդալ ավելին

  • Իրանի տարբեր հատվածներ ռմբակոծվում են, Թեհրանը ևս հարվածներ է հասցնում Իսրայելի…

    🇮🇷🇮🇱 Իրանի տարբեր հատվածներ ռմբակոծվում են, Թեհրանը ևս հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին։
    🇱🇧 Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանի հարավում նոր հարվածներ հասցնելու մասին: Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ «Հեզբոլահը» ևս հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին։
    📣 Իրանական Tasnim-ը հայտնում է, որ հարձակումների հետևանքով զոհերի թիվը Իրանում հասել է 1045-ի։

  • Փիթ Հեգսեթը հաստատել է, որ ԱՄՆ-ն է կանգնած Շրի Լանկայի ափերի մոտ իրանական նավի …

    🇺🇸🇮🇷 Փիթ Հեգսեթը հաստատել է, որ ԱՄՆ-ն է կանգնած Շրի Լանկայի ափերի մոտ իրանական նավի վրա հարձակման ետևում։
    📣 «Ամերիկյան սուզանավը խորտակել է իրանական ռազմանավ, որը կարծում էր, թե անվտանգ է միջազգային ջրային տարածքներում», — The Guardian-ի տեղեկացմամբ ասել է Պենտագոնի ղեկավարը։
    🇱🇰🇮🇷 Շրի Լանկայի ռազմածովային ուժերի խոսնակը հերքել է, որ առնվազն 101 մարդ անհետ կորել է Շրի Լանկայի ափերին իրանական նավի վրա սուզանավի հարձակումից հետո։ Տեղեկությունը հայտնել էր Reuters-ը՝ վկայակոչելով Շրի Լանկայի ռազմածովային ուժերում և պաշտպանության ն…

  • Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հ…

    🇹🇷🇮🇷 Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ։
    📣 Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլուն»՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Զրույցի ընթացքում Հաքան Ֆիդանն ընդգծել է, որ պետք է խուսափել հակամարտության տարածմանը հանգեցնող ցանկացած քայլից։
    🗣 Մեկնաբանելով ՆԱՏՕ-ն դատապարտել է Իրանի կողմից Թուրքիայի թիրախավորումը: ՆԱՏՕ-ի խոսնակ Ալիսոն Հարթը «Անադոլու»-ին ասել է, որ «Իրանի՝ տարածաշրջանում հարձակումների ֆոնին ՆԱՏՕ-ն ամուր կանգնած է բոլոր դաշնակիցների, այդ թվում՝ Թուրքիայի կողքին»։
    🇹🇷 Թուրքիան հայտնում է, որ Իրանից արձակված հրիթռը Իրաքի և Սիրիայի օդային տարածքը հատելուց հետո ուղղություն է վերցրել դեպի Թուրքիայի տարածքը։ Նշվում է, որ հրթիռը ժամանակին խոցվել և չեզոքացվել է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։ 🗣 Թուրքիայի Ազգային…

  • Թուրքիան հայտնում է, որ Իրանից արձակված հրիթռը Իրաքի և Սիրիայի օդային տարածքը հ…

    🇹🇷 Թուրքիան հայտնում է, որ Իրանից արձակված հրիթռը Իրաքի և Սիրիայի օդային տարածքը հատելուց հետո ուղղություն է վերցրել դեպի Թուրքիայի տարածքը։ Նշվում է, որ հրթիռը ժամանակին խոցվել և չեզոքացվել է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։
    🗣 Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը նշել է, որ հրթիռի բեկոր է ընկել Հաթայի շրջանում։ Զոհեր կամ վիրավորներ չեն եղել։
    📣 «Առանց վարանելու կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը մեր տարածքն ու օդային տարածքը պաշտպանելու համար: Հիշեցնում ենք, որ մենք իրավունք ենք վերապահում արձագանքել մեր երկրի դեմ ուղղված ցանկացած թշնամական գործողության։ Զգուշացնում ենք բոլոր կողմերին՝ զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում հակամարտության հետագա սրմանը», — նշված է հայտարարության մեջ։

  • Միջանկյալ միջոց է կիրառվել «Յուքոմ», «Վիվա Արմենիա» և «Տելեկոմ Արմենիա» ընկերու…

    📱🌐 Միջանկյալ միջոց է կիրառվել «Յուքոմ», «Վիվա Արմենիա» և «Տելեկոմ Արմենիա» ընկերությունների նկատմամբ։
    📣 Հանձնարարվել է մինչև հարուցված վարույթի առնչությամբ վերջնական որոշման կայացումը անհապաղ ապահովել բջջային կապի, ինտերնետային և հեռահաղորդակցության այլ ծառայությունների դիմաց սպառողների վճարում կատարելու հնարավորությունը «Թել-Սել», «Իզի Փեյ», «Իդրամ», «Ֆասթ Շիֆթ» ընկերությունների ավտոմատ ինքնասպասարկման տերմինալների, մասնաճյուղերի, էլեկտրոնային դրամապանակների և հավելվածների միջոցով՝ շարունակելով կիրառել ֆիքսված չափի միջնորդավճարներ։
    [Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով]

  • Առնվազն 101 մարդ անհետ կորել է, ևս 78-ը՝ վիրավորվել Շրի Լանկայի ափերին իրանական…

    🇱🇰🇮🇷 Առնվազն 101 մարդ անհետ կորել է, ևս 78-ը՝ վիրավորվել Շրի Լանկայի ափերին իրանական նավի վրա սուզանավի հարձակումից հետո։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Շրի Լանկայի ռազմածովային ուժերում և պաշտպանության նախարարությունում աղբյուրների։
    Reuters-ը նշում է՝ պարզ չէ, թե ով է հարձակվել նավի վրա։
    📣 Շրի Լանկայի ռազմածովային ուժերի խոսնակը հայտարարել է, որ 101 մարդու անհետ կորելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և որ 32 մարդ փրկվել է ու հիվանդանոցում է։

  • Պատգամավոր Վանիկ Օհանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողո…

    Պատգամավոր Վանիկ Օհանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
    📌 Նրա թեկնածությունն առաջադրել էր ՔՊ խմբակցությունը։
    🗳 Փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցել է 64 պատգամավոր, բոլորն էլ կողմ են քվեարկել։
    Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է տվել ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից

  • Վրաստանում ստորագրվել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության մ…

    🇦🇲🤝🇬🇪 Վրաստանում ստորագրվել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի արձանագրությունը:
    ✍️ Այն ստորագրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։