Category: Infocom

  • Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթ…

    ⚖️ Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։

    📣 Պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը 2005 թ․ առուվաճառքի պայմանագրով, ուղղակի վաճառքով՝ 22 մլն 951 հզր 500 դրամով ֆիզիկական անձի է օտարել ՀՀ կառավարության որոշումներից չբխող և դրանցով չնախատեսված հանրապետական նշանակության՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող 626.45քմ մակերեսով Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցը և դրա օգտագործման համար նախատեսված 0.7 հա հողամասը:
    📃 Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:  
    [ՀՀ քննչական կոմիտե]

  • Արցախյան պատերազմներում անհետ կորածների հարազատները կրկին կառավարության շենքի դ…

    🪧 Արցախյան պատերազմներում անհետ կորածների հարազատները կրկին կառավարության շենքի դիմաց են. նրանք հայտարարեցին` իշխանությանը 1 շաբաթ ժամանակ են տալիս իրենց հարազատների մասին որևէ տեղեկություն տալու համար։
    📣 «Մենք ավտոերթով կգնանք մինչև Տեղ գյուղ, իսկ այնտեղից էլ` քայլերթով դեպի Հակարիի կամուրջ` չնայած նրան, որ մեզնից շատերն առողջական խնդիրներ ունեն։ Մի բան կարող ենք հստակ ասել` այսպես ալևս հնարավոր չէ ապրել, որևէ պետական կամ միջազգային կառույցից այլևս հույս չունենք։ Մենք պետք է զբաղվենք մեր երեխաների հարցով, իրանց по жизни պետք չէ»,– ասաց անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։ |arm.sputniknews.ru|
    ‼️ Բաղրամյան պողոտան ԱԺ դիմացի հատվածում դեպի Բարեկամության մետրո ամբողջությամբ փակ է, իսկ հակառակ ուղղությամբ՝ դժվարանցանելի: Հիշեցնենք, որ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում անհետ կորածների ծնողները՝ պահանջելով ԱԺ-ում լսումներ իրականացնել:

  • Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրե…

    🍑 Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե Հայաստանից Իսպանիա արտահանված ծիրանը ճանապարհին փչացել է և պիտանի չէ իրացման համար:
    🗣«Ամբողջ համացանցը խոսում է, որ Իսպանիա արտահանված ծիրանը ճանապարհին փչացել է: ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել»,- գրել է Խոջոյանը։

  • Անցած գիշեր Ուկրաինան ու ՌԴ-ն փոխադարձ հարձակումներ են իրականացրել։Ուկրաինան հա…

    🇷🇺🇺🇦 Անցած գիշեր Ուկրաինան ու ՌԴ-ն փոխադարձ հարձակումներ են իրականացրել։
    🔥Ուկրաինան հարձակում է իրականացրել Մերձմոսկվայի ուղղությամբ: ASTRA-ի տվյալներով՝ Պոդոլսկում հարվածի տակ է հայտնվել նավթաբազան։ Ուկրաինական ալիքները հայտնում են Կոլեդինո ավանի Wildberries-ի պահեստի և Դոմոդեդովոյի «Հարավային դարպասներ» պարկի վրա հարձակման մասին։
    🏙 Ռուսական բանակը ավիառումբերով հարված է հասցրել Զապորոժիեին և Զապորոժիեի մարզին։
    Մարզային վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը նշել է, որ հարվածի հետևանքով զոհվել են 11-ամյա մի աղջիկ և երկու կին։ Ըստ նրա՝ վերջին 24 ժամվա ընթացքում շրջանում վիրավորվել է ավելի քան 47 մարդ։

  • ՊԵԿ-ը հայտնում է՝ «Օ. Ք.» ՍՊԸ-ում, որը շահագործում է «Փարավոն» հանգստի և ժամանց…

    ‼️ ՊԵԿ-ը հայտնում է՝ «Օ. Ք.» ՍՊԸ-ում, որը շահագործում է «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրը («Օնիրա Քլաբ»), 2025-2026թթ. կազմակերպված 25 միջոցառումներից ստացված շուրջ 300 մլն դրամի հասույթը չի արտացոլվել հարկային հաշվարկներում։
    💰 Ըստ ՊԵԿ-ի՝ դրա հետևանքով պետական բյուջե չի վճարվել շուրջ 82 մլն դրամ հարկ:
    ⚖️ Փաստի առթիվ առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ ՔԿ, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին առավե…

    🎞 Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին առավելագույն քվեներ ապահովելու նպատակով, հիշյալ կուսակցության համակիրները, նախնական համաձայնությամբ, Արարատի մարզի Մասիս համայնքի մի խումբ ընտրողների խոստացել են տալ ընտրակաշառք:
    ⚖️ Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք:
    [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

  • Գողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացի է խեղդվել: Պարզվել է, որ քաղաքացին մոտ 4 մ բա…

    🔸 Գողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացի է խեղդվել: Պարզվել է, որ քաղաքացին մոտ 4 մ բարձրությունից նետվել է ջուրը:
    🔸 Ջրասուզակը մոտ 6 մ խորությունից է դին դուրս բերել:
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • #ԱԱ_2026 Իսպանիան 16 տարի անց Ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոնն է։ Իսպանիա-…

    🇪🇸🏆 #ԱԱ_2026 Իսպանիան 16 տարի անց Ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոնն է։
    ℹ️ Իսպանիա-Արգենտինա (aka Էմիլիանո Մարտինես) հանդիպման վերջնաարդյունքը որոշվեց միայն լրացուցիչ
    ժամանակում՝ 106-րդ րոպեին։ Խաղի ընթացքում ևս 2 գնդակ հայտնվեց արգենտինացիների դարպասում, բայց դրանք չհաշվվեցին, և խաղն ավարտվեց նվազագույն՝ 1-0 հաշվով։
    ⚽️ ԱԱ խելահեղ հանդիպումներն ավարտվեցին, մնաց միայն մրցանակաբաշխությունը, բայց ամերիկացիներին ի՞նչ կա, մեզ համար վաղը երկուշաբթի է։
  • Ֆերան Տոռեսը բացում է հաշիվը առաջին վայրկյաններին։Իսպանիա 1-0 Արգենտինա…

    ⚽️ Ֆերան Տոռեսը բացում է հաշիվը առաջին վայրկյաններին։
    Իսպանիա 1-0 Արգենտինա

  • #ԱԱ_2026 Սառնասիրտ Էմիլիանո Մարտինեսը 2 խաղակես փրկում է Արգենտինային. իսպանացի…

    🇦🇷🇪🇸 #ԱԱ_2026 Սառնասիրտ Էմիլիանո Մարտինեսը 2 խաղակես փրկում է Արգենտինային. իսպանացիների ոչ մի հարված հաջողություն չունեցավ։
    Եզրափակիչ խաղը կշարունակվի լրացուցիչ ժամանակում։