🗞 Մամուլի ազատության զեկույցը արձանագրում է հետընթաց Եվրոպայում. Հայաստանի մասով հիշատակվում են կալանավորված պոդքասթերները:
📣 Եվրոպայի խորհրդի Լրագրողների անվտանգության հարթակի նոր տարեկան գնահատման մեջ
նշվում է, որ Եվրոպայում մամուլի ազատությունը մոտենում է վտանգավոր սահմանագծի։
🌎 Ռուսաստանը եվրոպական երկրներից ամենաշատ լրագրող բանտարկած երկիրն է, նրան հետևում են Ադրբեջանը, Բելառուսը և Թուրքիան։ Զեկույցում մտահոգիչ երկրների մասին ընդարձակ անդրադարձ կա՝ Ադրբեջան, Վրաստան, Բուլղարիա, Հունգարիա, Սերբիա, Թուրքիա, Սլովակիա։
❗️ Չնայած Հայաստանն այս ցուցակում չէ, բայց
2025-ի վերջին այն առաջին անգամ գրանցվել է հարթակում` պոդքասթերներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նկատմամբ խուլիգանության մեղադրանքով կիրառված նախնական կալանքի պատճառով։ |
civilnet.am|