Category: Infocom

  • Նարեկ Կարապետյանը չի կալանավորի․ ԿԸՀ–ն մերժել է Դատախազության միջնորդությունը։ …

    ❗️ Նարեկ Կարապետյանը չի կալանավորի․ ԿԸՀ–ն մերժել է Դատախազության միջնորդությունը։
    📣 ԿԸՀ-ն վերադարձրել է Նարեկ Կարապետյանին կալանքի միջնորդությունը, ինչը ըստ փաստաբան Արամ Վարդևանյանի, համերժեք է դիմումը մերժելուն: |azatutyun.am|
    ⚖️ Նարեկ Կարապետյանին ազատազրկելու վերաբերյալ համաձայնության հարցը ԿԸՀ-ում քննարկվելու է ժամը 15։30-ից։ 📣 Արամ Վարդևանյանի խոսքով՝ անձեռնմխելիությունը բաղկացած է 2 առաջնային կոմպոնենտներից՝ մեղադրանք հարուցելու և ազատազրկելու․ մեղադրանք ներկայացնելու համաձայնությունը…

  • Անդրանիկ Թևանյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է։[«Մայր Հայաստան» ժողովրդական շա…

    ⚖️ Անդրանիկ Թևանյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է։
    [«Մայր Հայաստան» ժողովրդական շարժում]
    ⚖️ «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց: 📌 Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թույլտվությունից հետո իրավապահները մայիսի 22-ի գիշերը Անդրանիկ Թևանյանին ձերբակալել էին: |azatutyun.am|

  • Նարեկ Կարապետյանին ազատազրկելու վերաբերյալ համաձայնության հարցը ԿԸՀ-ում քննարկվ…

    ⚖️ Նարեկ Կարապետյանին ազատազրկելու վերաբերյալ համաձայնության հարցը ԿԸՀ-ում քննարկվելու է ժամը 15։30-ից։
    📣 Արամ Վարդևանյանի խոսքով՝ անձեռնմխելիությունը բաղկացած է 2 առաջնային կոմպոնենտներից՝ մեղադրանք հարուցելու և ազատազրկելու․ մեղադրանք ներկայացնելու համաձայնությունը ԿԸՀ-ն արդեն տվել է։
    📃 Վարդևանյանը նշեց՝ օրենքով ամրագրված է ընտրված, բայց դեռ լիազորությունները չստանձնած պատգամավորի հանդեպ միայն քրեական քրեական հետապնդում հարուցելու հնարավորության մասինմ այլ ոչ թե ազատությունից զրկելու։
    ❗️ ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու միջնորդությանը։ 📣 Փաստաբան Արամ Վարդևանյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ սա չի նշանակում, որ Նարեկ Կարապետյանն ընդհանրապես զրկվել է անձեռնմխելիությունից։…

  • ԿԸՀ-ն այսօր կշարունակի քննել Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ «Ուժեղ Հայա…

    🔸 ԿԸՀ-ն այսօր կշարունակի քննել Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատություն զրկելու պահանջով:
    💬 Փաստաբան Արամ Վարդևանյանը սա որակեց «քաղաքական աբսուրդ, քաղաքական թատրոն, քաղաքական հետապնդում», որն ըստ նրա, ուղղված է Ազգային ժողովում Նարեկ Կարապետյանի գործունեությանը միջամտելուն: |azatutyun.am|
    Միջնորդությունը փաստացի վերաբերում է մեր գործընկեր Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին։

  • Առողջության համընդհանուր ապահովագրության ուժի մեջ մտնելուց ի վեր՝ 2026 թվականի …

    🏥 Առողջության համընդհանուր ապահովագրության ուժի մեջ մտնելուց ի վեր՝ 2026 թվականի հունվարի 1-ից, ապահովագրված քաղաքացիների ընդհանուր քանակն ավելացել է շուրջ 14 տոկոսով։
    🔸 Եթե մենք տարեսկզբին խոսում էինք 2026թ. շուրջ 1,6 միլիոն շահառու ունենալու մասին, ապա արդեն հունիսի տվյալների համաձայն՝ շահառուների թիվը կազմում է շուրջ 1,8 միլիոն, և այս թվի մեջ տեսակարար կշիռ են կազմում վարձու աշխատողներն ու անհատ ձեռնարկատերերը։
    🗣 Այս մասին հայտնել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Սամվել Խարազյանը՝ ամփոփելով հիմնադրամի գործունեության առաջին կիսամյակի արդյունքները։ |armenpress.am|

  • Գագիկ Ծառուկյանի առերեսումը սկսելուց առաջ պաշտպան Երեմ Սարգսյանին հեռացրել են վ…

    ‼️ Գագիկ Ծառուկյանի առերեսումը սկսելուց առաջ պաշտպան Երեմ Սարգսյանին հեռացրել են վարույթից:
    🗣 Այս մասին հայտնեց հենց Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ սա ապօրինության գագաթնակետն է։
    💬 «[Ինձ հեռացրել են], որովհետև Իրանի քաղաքացին ցուցմունք է տվել, որ իրենց ընդհանուր որոշ հանդիպումների ժամանակ ես ևս ներկա եմ եղել Ծառուկյանի հետ, և իրենք դիտարկել են, որ ես կարող եմ գործի վերաբերյալ տվյալ ունենալ և վկայի կարգավիճակով հարցաքննվել»,- ասաց Սարգսյանը:
    ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին այսօր դարձյալ ոստիկանների ուղեկցությամբ բերեցին Քննչական կոմիտե,

  • «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրը, որը հանրությանը հայտնի է նաև որպես «կլոր…

    ✈️ «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրը, որը հանրությանը հայտնի է նաև որպես «կլոր շենք», կարող է քանդվել: Գործադիրը հանրային քննարկման է դրել օրենքի նախագիծ, որով ցանկանում է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակից հանել համալիրը, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
    🔸 Կառավարության և արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի Corporacion America ընկերության միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրով ամենաուշը մինչև հունվարի 31-ը ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն Կառավարությանը պետք է ներկայացներ օդանավակայանի մաստեր պլանը, որով նախատեսված է 425 մլն դոլարի կապիտալ ներդրումների ծրագիրը, որը պետք է իրականացվի մինչեւ 2033 թ. ավարտը:
    🔸 Այդ ծրագրի շրջանակներում նախատեսվում է օդանավակայանի հին մասնաշենքի արդիականացում և գործառնական վերափոխում՝ այն համապատասխանեցնելով ժամանակակից օդանավակայանային ենթակառուցվածքների, անվտանգության և շահագործման նորմատիվային պահանջներին։ |hetq.am|
    🔗 Կարդալ ավելին

  • Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի վառելիքաքսուքային նյութերի պա…

    🔻 Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի վառելիքաքսուքային նյութերի պահեստապետի պաշտոնը զբաղեցրած անձը կատարել է դիզվառելիքի հափշտակություն: Մասնավորապես՝ նա 2026թ. զորամասի բանվոր-վարորդի հետ պայմանավորվել է զորամասի տարածքից դուրս հանել դիզվառելիքը՝ այն անձամբ տնօրինելու նպատակով, ինչը իրականացրել է:
    ⚖️ Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
    [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

  • Ֆրանսիայի խորհրդարանը երեկ հաստատել է օրինագիծ, որով մինչև 15 տարեկան երեխաների…

    🇫🇷 Ֆրանսիայի խորհրդարանը երեկ հաստատել է օրինագիծ, որով մինչև 15 տարեկան երեխաներին կարգելվի օգտվել սոցիալական ցանցերից: Ֆրանսիան ԵՄ առաջին երկիրն է, որտեղ նման ամբողջական արգելք է ընդունվել։
    ℹ️ Ըստ ընդունված օրինագծի՝ սեպտեմբերի 1-ից մինչև 15 տարեկան երեխաները չեն կարողանա ստեղծել նոր հաշիվներ TikTok-ում, Instagram-ում, Snapchat-ում և այլ սոցիալական հարթակներում, իսկ գործող հաշիվները կփակվեն 2027թ. հունվարից։ |azatutyun.am|

  • Ուկրաինական անօդաչուներն այսօր հարվածել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոններին …

    🇺🇦🇷🇺 Ուկրաինական անօդաչուներն այսօր հարվածել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոններին Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսկ քաղաքում։ Ընկերության պահեստներում խոշոր հրդեհներ են բռնկվել։
    🗣 Հարձակումը հաստատել է Wildberries-ի հիմնադիր Տատյանա Քիմը։ Նա Telegram-ում գրել է, որ կենտրոններից իրականացվել է տարհանում, կան տուժածներ, սակայն նրանց թիվը չի նշել։
    📌 Սա վերջին օրերին Wildberries-ի ենթակառուցվածքների վրա արդեն երրորդ հարձակումն է․ Ուկրաինայի պաշտպանության ուժերը հուլիսի 18-ին և 20-ին նույնպես անօդաչուներով հարվածել էին ընկերության պահեստներին Մոսկվայի և Տամբովի մարզերում։ |azatutyun.am|