Category: Infocom

  • ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը պահանջել է անհապաղ ազատ արձակել …

    ⚖️ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիներին։ Այս մասին հաղորդում է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանատունը: 
    🗣 Գերագույն հանձնակատարը Ֆոլկեր Տյուրկը ընդգծել է, որ ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին: Նա հույս է հայտնել, որ դրանք կհանգեցնեն ճշմարտության հաստատման և հաշտեցման գործընթացի, որին հանձնակատարը պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել:

  • Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վ…

    🚧 Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
    🔸Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար:
    ❗️Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ [ՆԳՆ ՓԾ]

  • 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի 13-րդ վաշտի հրամա…

    ⚖️ 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի 13-րդ վաշտի հրամանատար, մայոր Հայկազ Գրիգորյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ։ Այսօր նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը՝ 1 ամիս 15 օր ժամկետով երկարաձգելով տնային կալանքի ժամկետը՝…

    Ռազմագիտական փորձաքննության կարիք կա՞, թե՞ ոչ․ Հայկազ Գրիգորյանի գործով կողմերը տարբեր դիրքորոշումներ ունեն

  • Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մի մեքենա երթևեկում ճանապարհին՝ բե…

    ❗️Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մի մեքենա երթևեկում ճանապարհին՝ բեռնախցիկին Ադրբեջանի դրոշ. ՀՀ ՆԳՆ
    📌 «Տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով՝ վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին», — հայտնել է ՆԳՆ խոսնակը՝ նշելով, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
    📸 Էկրանակադրը՝ համացանցում տարածվող տեսանյութից

  • Կարմիր Խաչի երևանյան գրասենյակի մոտ hաջակցություն Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյ…

    🪧 Կարմիր Խաչի երևանյան գրասենյակի մոտ hաջակցություն Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի ու մյուս հայ գերիների բողոքի ակցիա իրականացվեց։

    📣 Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը նշեց, որ ՀՀ իշխանություններից գործողություններ են պահանջում․ «Այսօր Կարմիր խաչի առջև ենք, որպեսզի մեր ձայնը բարձրացնենք և մեր ակնկալիքները ներկայացնենք նրանց, որ իրենք իրենց աշխատանքը կատարեն։ Այս մասով էլ իրենք պետք է ճնշում զգան»։
    🗣 Ակցիայի մասնակիցները նամակ փոխանցեցին՝ ուղղված ԿԽՄԿ տնօրենին: Կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին նշեց, որ Ռուբեն Վարդանյանին այցելել են, երբ նա արդեն հացադուլի մեջ էր, բայց իրենց մանդատը թույլ չի տալիս հրապարակայնացնել թե՛ այցի մանրամասները, թե՛ առհասարակ միջազգային կազմակերպության արձանագրած դիտարկումները:
    📌 Ամատունին ընդգծեց, որ Կարմիր խաչը հետևողական է, պարբերաբար այցելում է բոլոր ռազմագերիներին և մանդատի շրջանակում տեղեկություններ փոխանցում այդ երկրի իշխանություններին: |azatutyun.am|

  • «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա»-ի կառավարման խորհուրդը բաց նամակով դիմել է Նի…

    ✉️ «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա»-ի կառավարման խորհուրդը բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ վերջինիս ուշադրությունը հրավիրելով էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի բառապաշարին.
    🔸 «Որպես փոքր և միջին ձեռնարկատերերի շահերը ներկայացնող, ՓՄՁ անդամության վրա հիմնված և Հայաստանում գործող հասարակական կազմակերպություն՝ մեզ համար լուրջ մտահոգության տեղիք է տվել վերջին շրջանում մեր երկրում տնտեսության զարգացման պատասխանատու գերատեսչության ղեկավարի հանրային հայտարարությունների բովանդակությունները։
    🔸 Ելնելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթներից, դրանից բխող և սահմանված վարքագծի կանոնագրքից, որպես ՀՀ կառավարության ղեկավարի խնդրում ենք Ձեզ քայլեր ձեռնարկել, որ մեր երկրում հանրային պաշտոն զբաղեցնող, այդ թվում պետական քաղաքական պաշտոն զբաղեցնող անձն առաջին հերթին հենց օրինակով պահպանի իր պաշտոնին ներկայացվող նվազագույն պահանջները»:

  • Եվրոպացի առաջնորդների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Միացյալ…

    🇺🇦 Եվրոպացի առաջնորդների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը ներկայացրել է չորս կետից բաղկացած ծրագիրը՝
    📍 շարունակել ռազմական օգնության հոսքը դեպի Ուկրաինա և շարունակել մեծացնել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա,
    📍 ցանկացած երկարատև խաղաղություն պետք է ապահովի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, և Ուկրաինան պետք է ներկա լինի խաղաղության բանակցություններին,
    📍 խաղաղության պայմանագրի կնքման դեպքում ամրապնդել Ուկրաինայի պաշտպանական կարողությունները՝ ապագա ներխուժումը կանխելու համար,
    📍 զարգացնել «կամեցողների կոալիցիա»՝ Ուկրաինայում պայմանավորվածությունը պաշտպանելու և հետագայում խաղաղությունը երաշխավորելու համար։ |civilnet.am|

  • Լոնդոնում մեկնարկել է Ուկրաինայի հարցով գագաթնաժողովը, մասնակցում են եվրոպական …

    🇺🇦🇪🇺 Լոնդոնում մեկնարկել է Ուկրաինայի հարցով գագաթնաժողովը, մասնակցում են եվրոպական մի շարք երկրների առաջնորդներ։ 🔸 Եվրոպացի պաշտոնյաները քննարկելու են Ուկրաինայի խաղաղության ծրագիրը, իսկ հինգշաբթի օրը նրանք կմասնակցեն ԵՄ գագաթնաժողովին: |azatutyun.am|

  • Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը «Օսկար» մրցան…

    🏆 Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը «Օսկար» մրցանակի է արժանացել 5 անվանակարգում (նոմինացված էր 6-ում).
    🎥 «Լավագույն ֆիլմ»
    📃 «Լավագույն օրիգինալ սցենար»
    📹 «Լավագույն ռեժիսոր» — Շոն Բեյքեր
    🎭 «Lավագույն դերասանուհի» — Մայքի Մեդիսոն
    🔸 «Լավագույն մոնտաժ»
    Լուսանկարը՝ Վաչե Թովմասյանի ինստագրամյան էջից

  • Բաքվում իրականացվող «դատավարության» ժամանակ նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, ո…

    ❗️Բաքվում իրականացվող «դատավարության» ժամանակ նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, որ և՛ նախաքննության փուլում, և՛ հիմա պնդում է, որ արցախյան հիմնախնդիրը քրեական և դատական քննարկման առարկա չէ:
    🔸 Առավել պարզ ասած՝ նախագահն ասում է, որ հիմքում ունենալով ԽՍՀՄ սահմանադրության համապատասխան հոդվածն ու ՄԱԿ կանոնադրությամբ ամրագրված նպատակներն ու սկզբունքները, 1988 թվականից մեկնարկած արցախյան շարժումն ու ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհով գնալն, արցախցիների օրինական իրավունքն է եղել:
    📌 Բակո Սահակյանը, չընդունելով իրեն առաջադրված մեղադրանքը, դատարանում պնդել է, որ ինքը, այդ հոդվածով անցնող մեր մյուս հայրենակիցներն, ապօրինի, քրեորեն պատժելի որևէ արարք չեն կատարել:
    [ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան]