Category: Infocom

  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից…

    🇺🇦🇺🇸 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո X-ի իր էջում գրել է․

    🗣 «Շնորհակալություն, Ամերիկա, շնորհակալություն ձեր աջակցության համար,
    շնորհակալություն այս այցելության համար: Շնորհակալություն ԱՄՆ նախագահին, Կոնգրեսին և Ամերիկայի ժողովուրդին։
    📌 Ուկրաինային արդար և կայուն խաղաղություն է պետք, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»։

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից…

    🇺🇸🇺🇦 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո իր սոցիալական էջերում գրել է․
    🗣 «Այսօր Սպիտակ տանը շատ իմաստալից հանդիպում ենք ունեցել։ Շատ բաներ բացահայտվեցին, որոնք երբեք հնարավոր չէր լինի հասկանալ առանց այսպիսի լարվածության և ճնշման տակ տեղի ունեցած զրույցի։
    📌 Զարմանալի է, թե ինչ է բացահայտվում էմոցիոնալ իրավիճակում, և ես հասկացա, որ նախագահ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության, երբ Ամերիկան ներգրավված է, քանի որ նա կարծում է, որ մեր ներգրավվածությունն իրեն մեծ առավելություն է տալիս բանակցություններում։
    🔸 Ես չեմ ուզում առավելություն, ես ուզում եմ խաղաղություն։ Նա անարգեց Ամերիկայի Միացյալ Նահանգները Սպիտակ տանը։ Նա կարող է վերադառնալ, երբ պատրաստ կլինի խաղաղության»։

  • Սպիտակ տանը վիճաբանություն է տեղի ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, փոխնախագա…

    🇺🇸🇺🇦 Սպիտակ տանը վիճաբանություն է տեղի ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, փոխնախագահ Վենսի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև։
    🗣 «Զելենսկին պատրաստ չէ խաղաղ կարգավորման։ Նա Սպիտակ տանն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ԱՄՆ-ի նկատմամբ։ Ուկրաինայի նախագահը կարող է վերադառնալ, երբ պատրաստ լինի»,- սոցիալական իր էջերում գրել է Թրամփը։
    🔸Նախատեսված մամուլի ասուլիսը չեղարկվել է։ Զելենսկին հեռացել է Սպիտակ տնից։ |tert.am|

  • ՀՖՖ-ն դատապարտում է երկրպագուների վարքագիծը «Գանձասար»-«Արարատ» հանդիպման ժաման…

    📢 ՀՖՖ-ն դատապարտում է երկրպագուների վարքագիծը «Գանձասար»-«Արարատ» հանդիպման ժամանակ։
    🗣 «Նմանատիպ վարքագծի կրկնվելու դեպքում ՀՖՖ-ն, իրավապահ մարմինների հետ համատեղ, ստիպված կլինի ձեռնարկել օրենքով սահմանված կարգով բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հանդիպումների բնականոն ընթացքն ապահովելու համար։
    🔸 ՀՖՖ-ն կոչ է անում երկրպագուներին զերծ մնալ նմանատիպ գործողություններից, քանի որ դրանք վնասում են հայկական ֆուտբոլի հեղինակությանը»,- ասված է հայտարարության մեջ։

  • Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագիրը անխուսափելի է, և այդ ուղղությամբ արդ…

    🇺🇸🇺🇦 Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագիրը անխուսափելի է, և այդ ուղղությամբ արդեն բանակցություններ են ընթանում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
    🗣 Թրամփը հայտնել է, որ Զելենսկին ստիպված կլինի փոխզիջումների գնալ։
    Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինայի հարցով բանակցողներն արդեն սկսել են քննարկել ապագա համաձայնագրի պարամետրերը, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր շփումները գերազանց են։
    🔸 Թրամփը հավելել է, որ, չնայած բանակցային գործընթացին, ԱՄՆ-ը շարունակում է զենք ուղարկել Ուկրաինա, սակայն հույս ունի, որ «այդ անհրաժեշտությունը շուտով կվերանա»։ |armenpress.am|

  • Այսօրվանից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային …

    🇦🇲🇹🇷 Այսօրվանից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ զորքերի ուժերով։

    🔸 «Մարգարա» անցման կետը չի գործում Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանի փակ լինելու պատճառով։ 2022 թվականի ամռանը անցման կետը ՀՀ Կառավարության որոշմամբ հիմնանորոգվեց և այնտեղ սկսվեց իրականացվել մշտական ծառայություն՝ ՌԴ Սահմանապահ զորքերի ուժերով։
    🇦🇲🇷🇺 ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերին երախտագիտությունս եմ հայտնում Հայաստան-Թուրքիա պետական սահմանի այս հատվածում իրականացրած ծառայության համար։ [Նիկոլ Փաշինյան]

  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն՝ Դոնալդ Թրամփի հետ …

    🇺🇸🇺🇦 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն՝ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման:

  • Պրեմիեր լիգայի «Գանձասար»-«Արարատ» հանդիպումը հետաձգվել է ֆորս-մաժորային իրավիճ…

    📌 Պրեմիեր լիգայի «Գանձասար»-«Արարատ» հանդիպումը հետաձգվել է ֆորս-մաժորային իրավիճակի պատճառով։
    📢 Երկրպագուներն ակցիա են իրականացրել։ Նրանք պահանջել են ՀՖՖ ղեկավարության հրաժարականը։
    📝 Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Առաջին հայկական ճակատ (FAF) շարժման անդամները տեղեկացրել են՝ այսօրվանից սկսած Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների բոլոր ֆան շարժումները վերսկսում են ՀՖՖ-նախագահի հրաժարականի պահանջով ակցիաները ՀՊԼ-ի, Հայաստանի գավաթի և այլ խաղերին։

  • Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցնում է, որ 2021-2024…

    ⚖️ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցնում է, որ 2021-2024-ին Հայաստանը միջպետական գանգատներ է ներկայացրել ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության նպատակով:

    🔸 Փետրվարի 27-ին Հայաստանը ներկայացրել է իր դիտարկումները՝ պահանջելով Ադրբեջանից առավել մանրամասն տեղեկատվություն: Միաժամանակ Դատարանի ուշադրությունը հրավիրվել է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացվող դատավարության խախտումների և նրա առողջական վիճակի վատթարացման վրա:
    📌 Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։

  • Խոր մտահոգություն են պատճառում հայազգի ռազմագերիներից, պատանդներից, այլ պահվող …

    📣 Խոր մտահոգություն են պատճառում հայազգի ռազմագերիներից, պատանդներից, այլ պահվող անձանցից 23-ի նկատմամբ «դատավարություններից» տեսաձայնագրություններ և լուսանկարներ ներառող հրապարակումները, նշյալ անձանց՝ ներառյալ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանների…