Category: Infocom

  • Նախատեսվում էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այց Հայաստան։ Այս մասին ՀՀ-ում Իր…

    ❗️ Նախատեսվում էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այց Հայաստան։
    🗣 Այս մասին ՀՀ-ում Իրանի դեսպանատանը լրագրողներին հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
    🔸 Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ խոսնակը, մեկնաբանելով տարածվող լուրերը, թե արդյո՞ք Իրանի նախագահը պետք է այցելեր Հայաստան, ասել էր․ «Հայաստանի Հանրապետություն բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնապես տեղեկատվություն»։

  • ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և վարժ…

    ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և վարժական հավաքների շրջանակում քաղաքացիների պատշաճ ծանուցումը կարգավորող նախագիծը։
    🔎 Քաղաքացու պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք է սահմանվել․
    🔸 ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում՝ ծանուցագիրը ստանալու մասին քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացականը,
    🔸 փոստային կապի միջոցով ծանուցման դեպքում՝ ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելը հաստատող փաստաթուղթը կամ էլեկտրոնային հավաստումը,
    🔸 անհատական ծանուցման դեպքում՝ քաղաքացու պաշտոնական էլ․ փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը,
    🔸 հրապարակային ծանուցման դեպքում՝ azdarar.am կայքում քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքի տեղադրումը: |armenpress.am|

  • Նորվեգիան և Իռլանդիան պաշտոնապես ճանաչեցին Պաղեստինի անկախությունը։ Նորվեգիայի…

    🇳🇴🇮🇪🇵🇸 Նորվեգիան և Իռլանդիան պաշտոնապես ճանաչեցին Պաղեստինի անկախությունը։
    🗣 Նորվեգիայի վարչապետը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն առանց պաղեստինական պետության։
    🇮🇱 Իսրայելը հետ է կանչել իր դեսպաններին այս երկրներից՝ խորհրդակցության համար։

    🇪🇸🇲🇹 Սպասվում է, որ Պաղեստինի անկախությունը կճանաչի նաև Իսպանիան։

  • Փարաքարի ղեկավար Դավիթ Մինասյանը հրաժարական է ներկայացրել՝ նշելով, որ ավագանու …

    ❗️ Փարաքարի ղեկավար Դավիթ Մինասյանը հրաժարական է ներկայացրել՝ նշելով, որ ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցության արդեն նախկին անդամ Էմին Երիցյանը խախտել է քաղաքական պայմանավորվածությունը՝ միանալով համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացին:
    🤝 Նա նշել է՝ պաշտպանում է համայնքի ղեկավարի պաշտոնում  ՔՊ խմբակցության անդամ Լյուդվիգ Գյուլնազարյանի թեկնածությունը։
    📌 Իմպիչմենտի գործընթաց նախաձեռնել էր ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը։ Ըստ կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի՝ համայնքի ղեկավարը հրաժարական է տվել փաստաթղթերը ներկայացնելուց մի քանի ժամ անց։

  • Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան։  Նա Թեհրանում կմասնակցի ԻԻՀ ն…

    🇦🇲🇮🇷 Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան։
     
    🔸 Նա Թեհրանում կմասնակցի ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը:

  • Այսօր երեկոյան Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը ամփոփեց այսօր տեղի ուն…

    🔸Այսօր երեկոյան Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը ամփոփեց այսօր տեղի ունեցած իրադարձությունները։
    📌Կեսօրին Սրբազանը հանդիպել էր Արցախի կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների և համայնքի ղեկավարների, ապա քաղաքագետների, փորձագետների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

  • Ուկրաինական կողմի նախաձեռնությամբ մայիսի 21-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ու…

    🇦🇲🇺🇦Ուկրաինական կողմի նախաձեռնությամբ մայիսի 21-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել զրույց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի միջև:
    🔸Զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում, Հայաստան-Ուկրաինա միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: [ՀՀ ԱԺ]

  • Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ։…

    ❗️Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ։

  • ՄԻՊ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակ…

    📌 ՄԻՊ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկ-մասնագետը, մայիսի 21-ին հերթական այցն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայան՝ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
    🔸 Լեո Նիկոլյանի առողջական վիճակին վերաբերելի հարցերը ՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են օդանավակայանի բժշկական ծառայության ներկայացուցչի հետ: [ՄԻՊ գրասենյակ]

  • Արդեն 2 ամիս է, ինչ Երևանում տեղի են ունենում փոսային նորոգման աշխատանքներ։ Քաղա…

    Արդեն 2 ամիս է, ինչ Երևանում տեղի են ունենում փոսային նորոգման աշխատանքներ։ Քաղաքային բյուջեից մոտ կես միլիարդ ՀՀ դրամ է հատկացվել՝ մայրաքաղաքի փողոցները նորոգելու համար։ Փոսերը, սակայն, չեն վերացել։ Ավելին՝ առաջացել են նորերը։
    🔹Արդյո՞ք եղանակային պայմաններն են փոսային նորոգումների ձախողման հիմնական պատճառը։
    🔹«Ինֆոքոմը» դիտարկել և հայտնաբերել է նորմերի խախտումներ։
    🔹Ովքե՞ր են իրականացնում փոսային նորոգման աշխատանքները Երևանում։
    🔹Ասֆալտապատման ոլորտում իրականացվող մրցույթներում ներքին պայմանավորվածություն կա․ ՄՊՀ
    🔹Ովքե՞ր են իրականացրել փոսային նորոգման աշխատանքների վերահսկողությունը։
    📎 Ամբողջական հետազոտությունը՝ https://infocom.am/hy/article/127773

    Նորոգված փոսերը մի քանի օրում քանդվել են. խախտված նորմեր, լրացուցիչ ծախսեր՝ ձեր հարկերից