Category: Infocom

  • «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գործող տերմինալը չի բավարարում ուղևորների հ…

    ✈️ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գործող տերմինալը չի բավարարում ուղևորների հոսքը սպասարկելու համար, պետք է նոր տերմինալ կառուցվի, նոր տերմինալի կառուցման շուրջ այս պահին բանակցություններ են ընթանում․ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան
    🗣 Բանակցությունները բավականին բարդ են, որովհետև կարծում ենք, որ գործող պայմանագրով կոնսեցիոն հարաբերությունները շարունակելն անհնար է, որովհետև կան պարամետրեր, որոնք այսօրվա իրականության մեջ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի են։
    🔸 Կարծում եմ, որ նոր ներդրում իրականացնելու և կոնսեցիոն հարաբերությունները ընդլայնելու վերաբերյալ ինդիկատիվ պայմանները մեկ ամիս հետո կամփոփվեն։ Ներդրման չափը կազմում է մոտ 450 միլիոն եվրո»,- նշեց Գրիգորյանը։ |armenpress.am|

  • Կսատարենք վարչապետի այն թեկնածուին, որին կառաջարկի Բագրատ Սրբազանը․ Սերժ Սարգսյ…

    🗣 Կսատարենք վարչապետի այն թեկնածուին, որին կառաջարկի Բագրատ Սրբազանը․ Սերժ Սարգսյան
    Հարցին, թե կհաջողի՞ արդյոք Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը, նա ասաց․ «Ենթադրություն անելը լավ բան չէ, բայց ես կարծում եմ, որ շարժումը լավ թափ է առել, բոլոր հնարավորությունները ճիշտ օգտագործելու պարագայում, այո, նրանք կհասնեն հաջողության», – ասաց Սարգսյանը դատարանի բակում հերթական դատականի նիստից հետո։

  • Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ բանավեճը զուտ կմ²-ների մասին չէ, «այլ թե ՀՀ ինքնիշխ…

    🗣 Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ բանավեճը զուտ կմ²-ների մասին չէ, «այլ թե ՀՀ ինքնիշխան պետություն գոյություն ունի՞, թե՞ ոչ»։
    🔸 «Որովհետև եթե դու պետություն ես՝ առանց կոնկրետ տարածքի, չես կարողանում նույնականացնել քո տարածքը, ինչ-որ առումով դու ընկնում ես չպետության դաշտ։
    🔸 Մարդիկ, ովքեր գալիս-ասում են՝ «չակնկալիքների շարժում» ենք անում, այդ շարժումը ուղիղ տանում է դեպի չպետություն, չանկախություն, չինքնիշխանություն և չքաղաքացիություն։
    🔸 Նրանք ուզում են, որ ՀՀ-ում մարդիկ Երևան քաղաքի կենտրոնի սրճարանում նստած երազեն Կարսի մասին և այդպիսով կորցնեն Երևանը։ Այստեղ է իրական և պատմական Հայաստանի տարբերությունը։

  • Հայաստանը և Եվրամիությունն այս օրերին դրական իմաստով վերանայում են հարաբերությո…

    🇦🇲🇪🇺 Հայաստանը և Եվրամիությունն այս օրերին դրական իմաստով վերանայում են հարաբերությունները և օրակարգը. Արարատ Միրզոյանը՝ ԱԺ հարցուպատասխանին
    🗣 «Այժմ քննարկվում են հարցեր, որոնք ավելին են, քան նախատեսում է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ), օրինակ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը, եթե ունենանք ԵՄ-ի հետ, նախատեսված է ՀԸԳՀ-ով։
    📃 ԵՄ-ի հետ քննարկում ենք համաձայնագիրը և դրանից անդին նոր գործիքներ. կա երկուստեք քաղաքական կամք խորացնելու մեր հարաբերությունները՝ ավիացիայից մինչև տնտեսական դիվերսիֆիկացիաներ, շուկաների մոտարկում, որակների, ստանդարտների բարձրացում և այլն»։

  • «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք բողոքում…

    🪧🚌 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք բողոքում են, որ նոր տնօրենությունը կադրային փոփոխություններ է անում, աշխատակիցներին հեռացնում աշխատանքից։ Նրանք պահանջում են, որ իրենց աշխատանքներում վերականգնվեն ընկերության գլխավոր ինժեներ Անդրանիկ Մանուկյանը, հաշվապահության աշխատողները:
    🗣 Քաղաքապետարանից արձագանքել են ակցիային՝ նշելով, որ «որոշ երթուղիներում արձանագրվել են վարորդների կողմից աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր»։
    📌 «Երևանի քաղաքապետարանը վարորդների այս նախաձեռնությունը ըստ էության դիտարկում է որպես սաբոտաժային քայլ՝ ընդդեմ տրանսպորտի ոլորտում իրականացվող իրական և բովանդակային բարեփոխումների: Առկա են ստույգ տվյալներ, որ վարորդների կողմից այսօր կատարված այս գործողություններն ուղղորդված են, ուստի հետամուտ ենք լինելու, որպեսզի այս գործողություններն իրականացնողներն ու կազմակերպիչները կրեն քրեաիրավական ամենախիստ պատասխանատվությունը», – նշել են քաղաքապետարանից:

  • Փաշինյանը Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոխամմադ Մոխբերի հետ հանդիպմա…

    🇦🇲🇮🇷 Փաշինյանը Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոխամմադ Մոխբերի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Էբրահիմ Ռայիսիի հետ նախանշված ծրագրերը, ինչպես նաև երկու երկրների միջև հարաբերությունների դրական միտումը կշարունակվի:
    🗣 Մոխամմադ Մոխբերը վստահեցրել է, որ Էբրահիմ Ռայիսիի հետ ՀՀ վարչապետի նախանշած բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանը, կկրեն շարունակական բնույթ:

  • Կառավարության հետազոտական պատվերներ․ Միջազգային հարաբերությունների լեհական ինստի…

    Կառավարության հետազոտական պատվերներ․ Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի օրինակը
    🏫Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտը վերլուծական կենտրոն է, որը սերտ համագործակցում է Լեհաստանի կառավարության հետ, ստանում հետազոտական պատվերներ։
    👨🏻‍🏫Ինստիտուտի՝ հետազոտությունների գծով փոխտնօրեն Լուկաշ Քուլեսան «Ինֆոքոմին» պատմել է, թե ինչպես է կառույցը գործում և համագործակցում կառավարության հետ։ Իսկ հետազոտող Վոյչեկ Վոյտաշևիչը խոսել է Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության ոլորտում սպասվող փոփոխություններից։

    Կառավարության հետազոտական պատվերներ․ Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի օրինակը

    #infocom #ինֆոքոմ
    Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտը վերլուծական կենտրոն է, որը սերտ համագործակցում է Լեհաստանի կառավարության հետ, ստանում հետազոտական պատվերներ։ Ինստիտուտի՝ հետազոտությունների գծով փոխտնօրեն Լուկաշ Քուլեսան «Ինֆոքոմին» պատմել…

  • Սրբազանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ իր շարժման միջոցով չի կարող որևէ փորձ լ…

    💬 Սրբազանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ իր շարժման միջոցով չի կարող որևէ փորձ լինել նախկին ռեժիմների վերադարձի. Էդմոն Մարուքյան
    🗣 «Նա ոչ թե պետք է դա հստակ արձանագրի, այլ պետք է ցույց տա։ Միջազգային չափանիշ կա չէ՞, որ ասում է՝ դատավորը պետք է լինի անկախ, նաև պետք է երևա անկախ։ Նույն բանը ես ասել եմ Սրբազանին։
    🔸 Եթե մեր խորհուրդներն ու մոտեցումները հաշվի առնվեն, շարժումը կունենա ավելի մեծ ժողովրդական աջակցություն, եթե ոչ, ապա կապրենք, կտեսնենք»,- ասել է Մարուքյանը Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում։ |news.am|

  • ԲԴԽ նախկին անդամ Դավիթ Խաչատուրյանը ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։ Քվե…

    👨‍⚖️ ԲԴԽ նախկին անդամ Դավիթ Խաչատուրյանը ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։
    🗳 Քվեարկությանը ԱԺ 105 պատգամավորից մասնակցել է 70-ը․ բոլորը կողմ են քվեարկել։

  • Արարատի մարզի 58-ամյա բնակիչը կալանավորվել է՝ դպրոցահասակ աղջկան թմրամիջոց իրաց…

    ❗️ Արարատի մարզի 58-ամյա բնակիչը կալանավորվել է՝ դպրոցահասակ աղջկան թմրամիջոց իրացնելու մեղադրանքով. ՔԿ
    📌 Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը, տեղյակ լինելով և գիտակցելով, որ աղջիկն անչափահաս է, վերջինիս հետ թմրամիջոցների օգտագործման շուրջ զրույցների ընթացքում առաջարկել է երեխային թմրամիջոց օգտագործել, ինչի հետևանքով աղջնակի մոտ առաջացրել է հետաքրքրություն դեպի թմրամիջոցները, և վերջինս ցանկություն է հայտնել թմրամիջոց օգտագործել: Տղամարդն էլ, առանց հաշվի առնելու աղջնակի անչափահաս լինելու հանգամանքը, վերջինիս իրացրել է իր ծանոթից ձեռք բերած կանեփանման զանգված:
    📌 Նշենք, որ Արարատի մարզի բնակչուհին էր ավելի վաղ հաղորդում ներկայացրել իրենց տան նախկին աշխատողի կողմից իր անչափահաս դստերը թմրամիջոց իրացնելու վերաբերյալ՝ ներկայացնելով նաև դստեր մոտ հայտնաբերված 3.9 գրամ ընդհանուր քաշով թմրամիջոցը: