Category: Infocom

  • ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցո…

    🇦🇲🇭🇺 ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը:
    🤝 Նախատեսվում է համատեղ տնտեսական միջկառավարական հանձնաժողովի ստեղծում՝ երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը համակարգելու և խթանելու նպատակով:
    🔸 «Համաձայնագրով նախատեսվում է փոխշահավետ համագործակցության զարգացումն ու դիվերսիֆիկացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում»,- ասվում է նախագահի հրամանագրի նախագծի հիմնավորման մեջ:

  • ԱՄՆ պետքարտուղարությունը դադարեցրել է գրեթե ողջ արտաքին օգնությունը և սառեցրել …

    🇺🇸 ԱՄՆ պետքարտուղարությունը դադարեցրել է գրեթե ողջ արտաքին օգնությունը և սառեցրել նոր օգնության տրամադրումը։ 🔸 Նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի համաձայն՝ սառեցումը կտևի 90 օր՝ արդյունավետության և արտաքին քաղաքականության հետ համապատասխանության վերանայման…

  • Ըստ Freedom House-ի՝ տարածաշրջանում միայն Հայաստանն ու Վրաստանն են դասվում մասա…

    ‼️ Ըստ Freedom House-ի՝ տարածաշրջանում միայն Հայաստանն ու Վրաստանն են դասվում մասամբ ազատ երկրների շարքին։ Թուրքիան, Ռուսասատանը, Ադրբեջանն ու Իրանը ընդգրկված են «ոչ ազատ» երկրների խմբում:
    🇦🇲 Հայաստանի պարագայում ընդհանուր միավորների հանրագումարը նախորդ տարվա համեմատ չի փոխվել՝ մնալով 54: Վրաստանի պարագայում՝ երկիրը երեք կետով վատացրել է իր դիրքերը և այժմ ունի 55 միավոր՝ նախորդ տարվա զեկույցում արձանագրված 58-ի փոխարեն։ Հայաստանի ու հարևան երկրների շարքում Վրաստանը միակ պետությունն է, որի միավորները պակասել են՝ նախորդ տարվա համեմատ։
    📌 Freedom House միջազգային հեղինակավոր կազմակերպության «Ազատությունն աշխարհում — 2025» զեկույցը՝ «Դժվարին պայքար իրավունքների համար» վերտառությամբ, գնահատում է աշխարհում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների վիճակը: |amerikayidzayn.com|

  • «Ազատության» ձեռքի տակ է հայտնվել ԱՄՆ-Ուկրաինա հանքանյութերի գործարքի պատճենը: …

    🇺🇸🇺🇦 «Ազատության» ձեռքի տակ է հայտնվել ԱՄՆ-Ուկրաինա հանքանյութերի գործարքի պատճենը:
    📑 Գործարքի հիմնական կետերը.
    🔸 Անվտանգության ոչ մի երաշխիք․ գործարքն աջակցում է անվտանգության երաշխիքներ ստանալուն, բայց դրանք չի տրամադրում:
    🔸 Ռեսուրսների զարգացում. Ուկրաինան և ԱՄՆ-ն համատեղ կօգտագործեն Ուկրաինայի բնական պաշարները, ներառյալ նավթը և գազը:
    🔸 Վերակառուցման հիմնադրամ. հիմնադրամը կստանա Ուկրաինայի պետական ռեսուրսներից ստացված եկամուտների 50 տոկոսը:
    🔸 Վերաներդրումներ․ շահույթը առնվազն տարին մեկ անգամ կուղղվի Ուկրաինայի տնտեսության վերականգնմանը։
    🔸 Այլ մանրամասներ. կառավարման և սեփականության այլ մանրամասներ կքննարկվեն ավելի ուշ։

  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը դարձյալ փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցն…

    ‼️ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը դարձյալ փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

  • Ռուբեն Վարդանյանը և մեր մյուս բոլոր պատանդներն ու գերիները ադրբեջանական արհեստա…

    ‼️ Ռուբեն Վարդանյանը և մեր մյուս բոլոր պատանդներն ու գերիները ադրբեջանական արհեստական դատավարություններով դաժանաբար խոշտանգվում են՝ ադրբեջանական իշխանության վրեժխնդրության, քաղաքական խնդիներ լուծելու և հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու, մեր մեջ լարվածությունն ու պառակտումը խորացնելու նպատակով:
    🔸 Այդ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությանն անհրաժեշտ են իր քաղաքական կեղծ թեզերն օրինականցնելու, Արցախում էթնիկ զտումներից մաքրվելու, Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար: …
    📑 Մենք նույնպես միջազգային կառույցներին, հանրությանը թիրախային հերթական դիմումները կուղարկենք՝ անհրաժեշտ հիմնավորումներով:
    [ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյան]

  • «Չսպասեցի լուսանա, միջազգային իմ գործընկերներին նամակներ եմ ուղարկում՝ տեղեկացնե…

    🗣️«Չսպասեցի լուսանա, միջազգային իմ գործընկերներին նամակներ եմ ուղարկում՝ տեղեկացնելով, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը
    խոշտանգվել
    է Բաքվի բանտում:
    ❗️Տեքստին
    կցված լուսանկարներում ակնհայտ են վնասվածքները: Նրա դեմքի վրա բռնության հետքեր են։
    ⚖️ Խնդրել
    եմ միջազգային դերակատարներին և նրանց ներկայացուցիչներին, որ դատապարտեն այս անմարդկային վերաբերմունքը, նպաստեն Բաքվում ընթացող քաղաքական դատավարության ավարտին և պահանջեն հայ գերիների վերադարձը»։
    [ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյան]
  • Իմ գնահատականն այն է, որ տարածաշրջանում պատերազմի, էսկալացիայի պատճառ ու նախադր…

    🤝 Իմ գնահատականն այն է, որ տարածաշրջանում պատերազմի, էսկալացիայի պատճառ ու նախադրյալ գոյություն չունի։
    🗣 Տարածաշրջանային բոլոր հարցերը, որոնք գոյություն ունեն, ունեն լուծման առաջարկներ։ Այդ լուծումների մի մասը հրապարակային է արվել, մյուս մասը՝ դիվանագիտական, աշխատանքային մակարդակով։ Միանշանակ է, տարածաշրջանում էսկալացիայի ոչ մի հիմք չկա։
    [Նիկոլ Փաշինյան]

  • Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի երկու չհամաձայնեցված կետերը …

    🇦🇲🇦🇿 Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի երկու չհամաձայնեցված կետերը դեռ մնում են, այսօր խորհրդարանում ի պատասխան «Ազատության» հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
    🗣 «Մենք առաջարկել ենք լուծել և հույս ունենք, որ Ադրբեջանը դրական կարձագանքի: Դա վերաբերում է երկաթուղային փոխադրումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային տրանսպորտը վերականգնելուն, որը այդ թվում կօգտագործվի Ադրբեջանից Ադրբեջան, այսինքն՝ արևմտյան Ադրբեջանից դեպի Նախիջևան, Հայաստանի ինքնիշխանան տարածքով դեպի Նախիջևան կապի և Հայաստանից Հայաստան Երասխից Մեղրի, և երկու երկրները հնարավորություն կունենան նաև միմյանց տարածքով անցնող երկաթուղիները օգտագործել միջազգային բեռնափոխադրումների մասին», — այսօր ասաց Նիկոլ Փաշինյանը:

  • Բաքվում Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարության ժամանակ Վարդանյանի ինքանզ…

    ⚖️ Բաքվում Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարության ժամանակ Վարդանյանի ինքանզգացողությունը վատացել է, նիստն ընդհատվել է։ 🔸 Ռուբեն վարդանյանը հրաժարվել է ցուցմունք տալ։ Նրա փաստաբանի միջնորդությունը՝ դատարանի կազմը վիճարկելու, անհիմն է ճանաչվել և մնացել…