Category: Infocom

  • #ԱԱ_2026 Անգլիա-Արգենտինա կիսաեզրափակիչ ճակատամա… հանդիպման առաջին խաղակեսը ավա…

    🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿🇦🇷 #ԱԱ_2026 Անգլիա-Արգենտինա կիսաեզրափակիչ ճակատամա… հանդիպման առաջին խաղակեսը ավարտվեց գոլազուրկ։
    ⚽️ Գոլային հարվածները առատ չէին, բայց օդում կախված լարվածությունը զգալի էր, ինչի հետևանքով երկու թիմերում էլ մեկական դեղին քարտ գրանցվեց։
  • Վարդավառի օրը Վաղարշյան փողոցի բակերից մեկում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներ…

    ⚖️ Վարդավառի օրը Վաղարշյան փողոցի բակերից մեկում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեից։
    🎞 Համացանցում տեսանյութ է տարածվել Վարդավառի օրը՝ հուլիսի 12-ին, Երևանի Վաղարշյան փողոցի բակերից մեկում տեղի ունեցած միջադեպից, որի ընթացքում կրակոցներ են հնչում։ 📌 Տեսանյութի սկզբում երևում է, թե ինչպես է սպիտակ շապիկով և գլխարկով մի տղամարդ ատրճանակը ձեռքին…

  • Մոսկվան սպասում է, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցնեն «3+3» հարթակի մասնակից երկ…

    🇷🇺🇦🇲 Մոսկվան սպասում է, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցնեն «3+3» հարթակի մասնակից երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպման վայրը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
    📌 Զախարովան հիշեցրել է, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ստամբուլում տեղի ունեցած նիստի արդյունքներով։
    🗣 ««3+3» հարթակի առաջին փորձագիտական նստաշրջանին, որն անցկացվել է հունիսի 5-ին Պետերբուրգյան համաժողովի շրջանակներում, մասնակիցներն ակտիվորեն արտահայտվել են առանց քաղաքականացման կոնկրետ փոխշահավետ տնտեսական նախագծերի վրա կենտրոնանալու օգտին։ Լիովին համամիտ ենք այդ մոտեցման հետ»,-նշել է նա։|tert.am|

  • Քրեական ոստիկանները սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազ…

    🚔 Քրեական ոստիկանները սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին հայտնաբերել են Շնող գյուղում։
    📌 Ձերբակալվել են Երևանի 39 և Շիրակի մարզի 31-ամյա երկու բնակիչները։
    [ՀՀ ՆԳՆ ոստիկանություն]

  • Ռուսաստանը պատրաստ է շուտով խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայում հակամար…

    🇺🇸🇷🇺🇺🇦 Ռուսաստանը պատրաստ է շուտով խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար, Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
    🗣 «Տանգոյի համար երկուսն են հարկավոր, բայց Վլադիմիր Պուտինը պատրաստ է շուտով գործարք կնքել»,- ասել է Թրամփը՝ խոսելով Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտության մասին։ 
    📣 ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը մնում է բաց՝ Ուկրաինայում իր նպատակներին հասնելու հարցում խաղաղ դիվանագիտական բանակցությունների միջոցով, սակայն Կիևի կողմից ցանկության բացակայության պատճառով շարունակում է հատուկ ռազմական գործողությունը։ |tert.am|

  • Այս տարվա հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանից Հայաստան արտահանվել է 17 մլն 128,…

    🇦🇲🇦🇿 Այս տարվա հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանից Հայաստան արտահանվել է 17 մլն 128,64 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք։
    📣 Ադրբեջանական APA-ն՝ վկայակոչելով Պետական մաքսային կոմիտեին, հայտնել է, որ այս ցուցանիշը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման ծավալի 0,10%-ը։
    📌 Ընդհանուր առմամբ, 2026-ի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 24 մլրդ 661,35 մլն ԱՄՆ դոլար։ |azatutyun.am|

  • Մյասնիկյան պողոտայում ավտոբուսի և ավտոմեքենայի վթարի հեղինակ, 19-ամյա Վարդան Մա…

    🚘 Մյասնիկյան պողոտայում ավտոբուսի և ավտոմեքենայի վթարի հեղինակ, 19-ամյա Վարդան Մարկոսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է վարչական հսկողությամբ՝ համացանցից օգտվելու սահմանափակումով և բացակայելու արգելքով։
    ⚖️ ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկելու է դատարանի որոշումը։ |1lurer.am|
    🚙 Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված 19-ամյա Վարդան Մարկոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ երկու ամիս ժամկետով: [Քննչական կոմիտե] |1lurer.am|

  • Հայաստանով անցնող TRIPP + առևտրային նախագծի ղեկավար կնշանակվի Կոնստանտին Սոկոլո…

    🇺🇸 Հայաստանով անցնող TRIPP + առևտրային նախագծի ղեկավար կնշանակվի Կոնստանտին Սոկոլովը. The Guardian
    📌 Ըստ պարբերականի, ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է այս նշանակումը անցած ուրբաթ. «Ռուսաստանում ծնված, Չիկագոյում մասնավոր կապիտալի ներդրող Սոկոլովը կնախագահի Պետդեպարտամենտի նոր ձեռնարկատիրական հիմնադրամը, որը կվերահսկի Կենտրոնական Ասիայի առևտրային միջանցքի համար նախատեսված ավելի քան 200 միլիոն դոլարը, ներառյալ՝ տրանսպորտային, էներգետիկ ենթակառուցվածքների ու կարևորագույն հանքանյութերի ոլորտներում ներդրումները»,- գրել է հեղինակավոր պարբերականը՝ հավելելով՝ Սոկոլովը նախկինում պետական պաշտոններ չի զբաղեցրել։
    📣 Tripp+ առևտրային հիմնադրամը, որը հիմնել և նախագահելու է Սոկոլովը, ըստ պետդեպի, կառավարելու է 201 միլիոն դոլարանոց բյուջե, և լիազորված է տրամադրել վարկեր, դրամաշնորհներ, ներդրումներ անել Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում ու Կենտրոնական Ասիայում՝ մասնավոր հատվածի ռազմավարական զարգացման համար։ |azatutyun.am|

  • Գագիկ Ծառուկյանը պնդում է՝ իր դեմ հարուցված քրեական գործը որևէ առնչություն չուն…

    ‼️ Գագիկ Ծառուկյանը պնդում է՝ իր դեմ հարուցված քրեական գործը որևէ առնչություն չունի իր հետ կապվող ընկերությունների հետ, և ինքը վաղուց չի մասնակցում դրանց կառավարմանը։
    📣 Այդ մասին նշվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից Ծառուկյանի արած հայտարարության մեջ:
    🔸 «Բոլորին հասկանալի է նաև, որ այդ ձեռնարկությունների ապօրինի կասեցումն արվում է ինձ ցավ պատճառելու համար։ Հույս ունեմ, որ բանականությունն ի վերջո կվերականգնվի, և չեն խոչընդոտի այդ ձեռնարկությունների աշխատանքին»,- հայտարարել է նա:
    🔸 Նրա խոսքով՝ ընկերությունները աշխատանքով ապահովում են հազարավոր մարդկանց, իսկ դրանց հետ համագործակցող տասնյակ հազարավոր քաղաքացիների և այլ բիզնեսների գործունեությունը ևս տուժել է։

  • Գիշերը ԱՄՆ-ի և Իրանի փոխհրաձգությունը կանգ չի առել։ Ռազմական գործողությունների …

    🇮🇷🇺🇸 Գիշերը ԱՄՆ-ի և Իրանի փոխհրաձգությունը կանգ չի առել։ Ռազմական գործողությունների ֆոնին կողմերը պահպանել են նաև կոշտ հռետորաբանությունը։
    🔻 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է հարվածել իրանական ենթակառուցվածքներին, եթե Թեհրանը Վաշինգտոնի հետ չբանակցի. «Էներգետիկ թիրախները կթողնեմ վերջում, բայց ի վերջո կհարվածենք էներգետիկ ենթակառուցվածքներին»: Reuters-ի փոխանցմամբ՝ իրանական ռազմական տասնյակ թիրախների և առափնյա օբյեկտների դեմ կործանիչներ, անօդաչուներ և ռազմանավեր են կիրառվել։
    🔻 Իրանի թիրախում կրկին տարածաշրջանի ԱՄՆ դաշնակիցներն են եղել։ Մասնավորապես՝ իրանական զինուժը հայտարարել է, որ երկրորդ անգամ թիրախավորել է հորդանանյան «Ազրաք» ավիաբազայում տեղակայված ամերիկյան օբյեկտները։ Քուվեյթի բանակն, իր հերթին, հայտարարել է, որ փորձում է հետ մղել իրանական անօդաչուները։ Բահրեյնում ամերիկյան ռազմական օբյեկտները ևս թիրախավորվել են, օդային տագնապ է հայտարարվել։ |azatutyun.am|