Category: Infocom

  • Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ Թուրքիայի ուղղությամբ որևէ հրթիռ չեն արձա…

    🇮🇷🇹🇷 Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ Թուրքիայի ուղղությամբ որևէ հրթիռ չեն արձակել
    🔸
    Այս մասին հաղորդել են պետական լրատվամիջոցները։
    🗣️
    «Իրանի զինված ուժերը հարգում են բարեկամ Թուրքիայի ինքնիշխանությունը և կտրականապես հերքում են այդ երկրի տարածքի ուղղությամբ որևէ հրթիռի արձակումը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը։
    🇹🇷 Թուրքիան հայտնում է, որ Իրանից արձակված հրթիռը Իրաքի և Սիրիայի օդային տարածքը հատելուց հետո ուղղություն է վերցրել դեպի Թուրքիայի տարածքը։ Նշվում է, որ հրթիռը ժամանակին խոցվել և չեզոքացվել է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։ 🗣 Թուրքիայի Ազգային…

  • Իրանի դեմ Իսրայելի և Միացյալ Նահանգների ռազմական գործողությունները շարունակվում…

    🇮🇷🇮🇱 Իրանի դեմ Իսրայելի և Միացյալ Նահանգների ռազմական գործողությունները շարունակվում են։
    🇮🇱 Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ Իրանը գիշերը հերթական հրթիռային հարվածն է հասցրել Իսրայելի ուղղությամբ։
    🇮🇷 Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ «առավոտյան սկսել է Թեհրանում Իրանի ահաբեկչական ռեժիմի ենթակառուցվածքների դեմ լայնածավալ հարվածների ալիք»։
    🇱🇧 Լարվածությունը շարունակվում է նաև Լիբանանի հարավում, որտեղ մինչ այժմ զոհվել է առնվազն 72 մարդ, ավելի քան 80 հազար մարդ ստիպված է եղել լքել բնակավայրերը։
    🇺🇸 Միևնույն ժամանակ, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Քուվեյթում ընթացող մարտական գործողությունների ընթացքում երկու զինվոր է զոհվել։

  • Դուբայից այսօր առավոտյան չվերթ է ժամանել Երևան՝ համաձայն «Զվարթնոց» օդանավակայա…

    🇦🇲🇦🇪 Դուբայից այսօր առավոտյան չվերթ է ժամանել Երևան՝ համաձայն «Զվարթնոց» օդանավակայանի:
    ✈️ Սա Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողությունների մեկնարկից՝ ԱՄԷ-ի օդային տարածքի փակվելուց հետո, Դուբայից Երևան ժամանող առաջին չվերթն է: |azatutyun.am|

  • «Իրանը փորձել է խուսափել պատերազմից դիվանագիտական ճանապարհով, սակայն ամերիկա-սի…

    🇮🇷 «Իրանը փորձել է խուսափել պատերազմից դիվանագիտական ճանապարհով, սակայն ամերիկա-սիոնիստակա ռազմական ագրեսիան նրան այլընտրանք չի թողել, քան պաշտպանվել»,- հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը տարածաշրջանի երկրներին ուղղված իր ուղերձում.
    🗣«Հարգելի՛ բարեկամ և հարևան պետությունների ղեկավարներ, մենք հարգում ենք ձեր ինքնիշխանությունը և շարունակում ենք հավատալ, որ տարածաշրջանային խաղաղությունը պետք է ապահովվի տարածաշրջանի երկրների համատեղ ջանքերով»,- գրել է Փեզեշքիանը X-ում։ |shatnews.am|

  • Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրանի դեսպանին՝ բալիստիկ հրթ…

    🇹🇷🇮🇷 Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրանի դեսպանին՝ բալիստիկ հրթիռի միջադեպի վերաբերյալ բողոք և մտահոգություն հայտնելու համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով թուրք դիվանագետի։
    |tert.am|
    🇹🇷 Թուրքիան հայտնում է, որ Իրանից արձակված հրթիռը Իրաքի և Սիրիայի օդային տարածքը հատելուց հետո ուղղություն է վերցրել դեպի Թուրքիայի տարածքը։ Նշվում է, որ հրթիռը ժամանակին խոցվել և չեզոքացվել է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։ 🗣 Թուրքիայի Ազգային…

  • Վերջին երկու օրվա ընթացքում իրականացված թռիչքներով Մերձավոր Արևելքից Հայաստան է…

    ‼️ Վերջին երկու օրվա ընթացքում իրականացված թռիչքներով Մերձավոր Արևելքից Հայաստան է վերադարձել 110 քաղաքացի։ Այս մասին ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
    🗣️ «Օգտվելով ԱՄԷ-Օման ցամաքային սահմանից՝ կազմակերպում ենք մեր քաղաքացիների տեղափոխումը ԱՄԷ-ից դեպի Օման, որտեղից Մասկատ-Երևան թռիչքներով նրանք հասնում են Հայաստան»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ շուրջ 400 կմ ճանապարհի տրանսպորտային ծախսերը, անվտանգ անցումը և թույլտվությունների ձևակերպումը հոգում է ՀՀ կառավարությունը։
    🇴🇲 Ինչ վերաբերում է Մասկատ-Երևան տոմսերի գներին, Միրզոյանը ասել է, որ դա ԱԳՆ-ի տիրույթում չէ։ |civilnet.am|
    Կարդալ ավելին

  • Իրանի տարբեր հատվածներ ռմբակոծվում են, Թեհրանը ևս հարվածներ է հասցնում Իսրայելի…

    🇮🇷🇮🇱 Իրանի տարբեր հատվածներ ռմբակոծվում են, Թեհրանը ևս հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին։
    🇱🇧 Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանի հարավում նոր հարվածներ հասցնելու մասին: Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ «Հեզբոլահը» ևս հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին։
    📣 Իրանական Tasnim-ը հայտնում է, որ հարձակումների հետևանքով զոհերի թիվը Իրանում հասել է 1045-ի։

  • Փիթ Հեգսեթը հաստատել է, որ ԱՄՆ-ն է կանգնած Շրի Լանկայի ափերի մոտ իրանական նավի …

    🇺🇸🇮🇷 Փիթ Հեգսեթը հաստատել է, որ ԱՄՆ-ն է կանգնած Շրի Լանկայի ափերի մոտ իրանական նավի վրա հարձակման ետևում։
    📣 «Ամերիկյան սուզանավը խորտակել է իրանական ռազմանավ, որը կարծում էր, թե անվտանգ է միջազգային ջրային տարածքներում», — The Guardian-ի տեղեկացմամբ ասել է Պենտագոնի ղեկավարը։
    🇱🇰🇮🇷 Շրի Լանկայի ռազմածովային ուժերի խոսնակը հերքել է, որ առնվազն 101 մարդ անհետ կորել է Շրի Լանկայի ափերին իրանական նավի վրա սուզանավի հարձակումից հետո։ Տեղեկությունը հայտնել էր Reuters-ը՝ վկայակոչելով Շրի Լանկայի ռազմածովային ուժերում և պաշտպանության ն…

  • Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հ…

    🇹🇷🇮🇷 Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ։
    📣 Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլուն»՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Զրույցի ընթացքում Հաքան Ֆիդանն ընդգծել է, որ պետք է խուսափել հակամարտության տարածմանը հանգեցնող ցանկացած քայլից։
    🗣 Մեկնաբանելով ՆԱՏՕ-ն դատապարտել է Իրանի կողմից Թուրքիայի թիրախավորումը: ՆԱՏՕ-ի խոսնակ Ալիսոն Հարթը «Անադոլու»-ին ասել է, որ «Իրանի՝ տարածաշրջանում հարձակումների ֆոնին ՆԱՏՕ-ն ամուր կանգնած է բոլոր դաշնակիցների, այդ թվում՝ Թուրքիայի կողքին»։
    🇹🇷 Թուրքիան հայտնում է, որ Իրանից արձակված հրիթռը Իրաքի և Սիրիայի օդային տարածքը հատելուց հետո ուղղություն է վերցրել դեպի Թուրքիայի տարածքը։ Նշվում է, որ հրթիռը ժամանակին խոցվել և չեզոքացվել է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։ 🗣 Թուրքիայի Ազգային…

  • Թուրքիան հայտնում է, որ Իրանից արձակված հրիթռը Իրաքի և Սիրիայի օդային տարածքը հ…

    🇹🇷 Թուրքիան հայտնում է, որ Իրանից արձակված հրիթռը Իրաքի և Սիրիայի օդային տարածքը հատելուց հետո ուղղություն է վերցրել դեպի Թուրքիայի տարածքը։ Նշվում է, որ հրթիռը ժամանակին խոցվել և չեզոքացվել է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։
    🗣 Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը նշել է, որ հրթիռի բեկոր է ընկել Հաթայի շրջանում։ Զոհեր կամ վիրավորներ չեն եղել։
    📣 «Առանց վարանելու կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը մեր տարածքն ու օդային տարածքը պաշտպանելու համար: Հիշեցնում ենք, որ մենք իրավունք ենք վերապահում արձագանքել մեր երկրի դեմ ուղղված ցանկացած թշնամական գործողության։ Զգուշացնում ենք բոլոր կողմերին՝ զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում հակամարտության հետագա սրմանը», — նշված է հայտարարության մեջ։