Category: Infocom

  • Նախկին «Մուլտի Ուելնես» առողջարանային համալիրն այսօրվանից վերաբացվել է նոր անվա…

    ‼️ Նախկին «Մուլտի Ուելնես» առողջարանային համալիրն այսօրվանից վերաբացվել է նոր անվան ներքո. Ավինյան
    🗣 «Բոլոր փաթեթները շարունակում են գործել: Բոլոր օրերի համար, երբ համալիրը փակված է եղել, կավելացվեն փաթեթներին, և բոլոր ծառայությունները, որոնք գնել եք նախկինում, շարունակելու են մատուցվել»,- ֆեյսբուքյան տեսանյութում ասել է Երևանի քաղաքապետը:
    «Մուլտի Ուելնես»-ը դառնալու է համայնքային մարզասրահ՝ որոշակի սոցիալական կոմպոնենտով․ Տիգրան Ավինյան

  • Թրամփը հայտարարել է, թե համաձայնություն է ձեռք բերվել Գազայի հատվածում «Համաս»-…

    ‼️ Թրամփը հայտարարել է, թե համաձայնություն է ձեռք բերվել Գազայի հատվածում «Համաս»-ի և մյուս զինված խմբավորումների լիակատար զինաթափման շուրջ։
    🗣 «Այսօր Խաղաղության խորհուրդը պատմական համաձայնության հասավ ՀԱՄԱՍ-ի և Գազայի հատվածում գործող մյուս բոլոր զինված խմբավորումների ամբողջական զինաթափման վերաբերյալ։ Սա հսկայական քայլ է դեպի կայուն խաղաղություն և անվտանգություն», — Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահը: |azatutyun.am|

  • Լոռու մարզի դպրոցումներից մեկում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բ…

    ❗️Լոռու մարզի դպրոցումներից մեկում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր։
    ⚖️ ՀՀ կրթության տեսչական մարմինը վարչական վարույթ է իրականացրել «ՀՀ Լոռու մարզի N միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում՝«Ֆիզիկա» առարկայի ուսուցչի և 7-րդ դասարանի սովորողի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։
    📌 Արձանագրվել է, որ սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական (ձեռքերից բռնել, պատին հենել, թափահարել) բռնության դեպքեր, ինչը հաստատվել է դասալսումների և անցկացված զրույցների ընթացքում։
    🔸 Թեև սովորողների հոգեվիճակը գնահատվել է կայուն և խորքային հոգեբանական վնասվածքներ չեն բացահայտվել, արձանագրվել է մտահոգիչ երևույթ. սովորողների շրջանում նմանատիպ վարքագիծն ընկալվում է որպես սովորական, ընդունելի և իրենց սեփական արարքներով պատճառաբանված։
    [ՀՀ կրթության տեսչական մարմին]

  • ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Համիդ Ղանբարի…

    🇦🇲🇮🇷 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Համիդ Ղանբարին։
    🔸 Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ, տրանսպորտային և ճանապարհաշինության ոլորտներին վերաբերող հարցեր։
    🔸 Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան–Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ընթացքին՝ ընդգծելով ծրագրի ռազմավարական նշանակությունը։
    [ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն]

  • ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանը և Լիլյա Սիրականյանը ընդուն…

    🛍🤝 ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանը և Լիլյա Սիրականյանը ընդունել են «Wildberries» առևտրային հարթակի ներկայացուցիչներին։
    📌 Հանդիպման ընթացքում քննարկվել են այն վաճառողների հարցերը, որոնց ապրանքները տուժել են «Wildberries»-ի լոգիստիկ ենթակառուցվածքի հետ կապված վերջին իրադարձությունների հետևանքով։
    💶 Ներկայացուցիչները հայտնել են, որ ընկերությունն արդեն սկսել է իրականացնել հաշվարկներ, իսկ փոխհատուցման և աջակցության մեխանիզմներն ու մոտեցումներն ավարտական փուլում են։
    [ՀՀ էկոնոմիկայի նախարարություն]

  • «Ռուսական երկաթուղիները» հետևողականորեն և լիովին կատարում են իրենց պարտավորությ…

    🇷🇺🇦🇲 «Ռուսական երկաթուղիները» հետևողականորեն և լիովին կատարում են իրենց պարտավորությունները Հայաստանում, հայտարարել է է «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովը:
    📌 Նա նշել է, որ «Ռուսական երկաթուղիները» մտադիր են պահպանել ՀՀ-ի հետ երկաթուղու կոնցեսիոն պայմանագրով կնքված պայմանները, և եթե պայմանները փոխվեն կամ դադարեցվեն, նրանք իրավունք ունեն ակնկալել իրենց ներդրումների վերադարձ։
    🗣 ««Ռուսական երկաթուղիները» զարմացած և շփոթված էին, երբ մամուլից տեղեկացան հայկական երկաթուղիների վրա վարձակալության վճարի հնարավոր կիրառման մասին։ Երբեք դիվիդենտներ չեն վճարել, ամբողջ շահույթն ուղղվել է երկաթուղու զարգացմանը»,- հայտնել է Բելոզերովը: |tert.am|
    💬 Հայկական երկաթուղու հարցը պետք է լուծվի. Նիկոլ Փաշինյան 🔸 «Երկաթուղու հետ կապված քննարկում չի եղել (Պուտինի հետ հեռախոսազրույցում՝ խմբ), բայց մեր դիրքորոշումը նույնն է, դա մեր սեփականությունն է, և ՀՀ-ն պետք է հնարավորություն ունենա երկաթուղին օգտագործել…

  • ALT SHIFT 10 | ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. ֆեոդալից թագ, թագից սահմանադրություն և վիրտուալ…

    ALT SHIFT 10 | ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. ֆեոդալից թագ, թագից սահմանադրություն և վիրտուալ տարածություն
    ALT SHIFT-ի տասներորդ քննարկման թեման ինքնիշխանությունն է։
    Քաղաքական գիտությունների թեկնածու Տիգրան Մուղնեցյանը, լրագրող Հայարփի Բաղդասարյանը եւ stand-up կոմիկ Աշոտ Դանելյանը քննարկում են, թե ինչպես է սահմանվում ինքնիշխանությունը, ինչպես է այն դրսեւորվում եւ որտեղից ուր է հասնում։

    ALT SHIFT 10 | ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. ֆեոդալից թագ, թագից սահմանադրություն և վիրտուալ տարածություն

    ALT SHIFT 10 | ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. ֆեոդալից թագ, թագից սահմանադրություն և վիրտուալ տարածություն
    Քաղաքական գիտությունների թեկնածու Տիգրան Մուղնեցյանը, լրագրող Հայարփի Բաղդասարյանը եւ stand-up կոմիկ Աշոտ Դանելյանը քննարկում են, թե ինչ է ինքնիշխանությունը:

  • Վաղվանից Նալբանդյան 102 և 106 հասցեներին հարակից ճանապարհահատվածներում փոխադրամ…

    🚫🚘 Վաղվանից Նալբանդյան 102 և 106 հասցեներին հարակից ճանապարհահատվածներում փոխադրամիջոցների կանգառը կարգելվի:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Ստիպված է լինելու հերքել. Դրմեյանը` Փաշինյանի հայտարարության մասին Լիպարիտ Դրմե…

    📣 Ստիպված է լինելու հերքել. Դրմեյանը` Փաշինյանի հայտարարության մասին
    🗣 Լիպարիտ Դրմեյանը նշել է, որ ներկայացված փաստերը իրականության հետ ոչ մի աղերս չունեն, իսկ ինքը գործել է հանուն «մեկ սուբյեկտի, եւ այդ մեկ սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է»։
    📌 «Զավեշտն այն է, որ այս ամենը հետեւում է իմ քաղաքական ակտիվությանը։ Ավելին, այս ամենը հետեւում է Սահմանադրական դատարանում մեր ներկայացրած փաստարկներին, որոնք ուղղակիորեն ցույց էին տալիս, թե ֆինանսական, ադմինիստրատիվ եւ ռեպրեսիվ ինչպիսի միջոցներ էին կիրառվել ՔՊ-ի կողմից ընտրությունների ամբողջ ընթացքում», — գրել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար, «Միասնության թևեր» կուսակցության անդամ Դրմեյանը։
    ⚖️ ՀՀ վարչապետի կողմից այսօր բարձրաձայնված ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը ընթացք է տրվել։ Այս մասին Դատախազությունից հայտնել են news.am-ին։ 📌 Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր խոսել էր ՀԷՑ-ի՝ արբիտրաժում հաղթանակի մասին։ Նա, հավանաբար նկատի ունենալով վարչապետի…

  • Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարույթը …

    ⚖️ Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ:
    🔸 Վարույթը նախաձեռնվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ:
    🔸 Անձի վերաբերյալ մեկ այլ՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու քրեական վարույթով կա կալանավորման որոշում, և հայտարարված է հետախուզում: |1lurer.am|
    [Քննչական կոմիտե]
    ⚖️ Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը, ըստ որի՝ նա ընտանիքներում բռնության թեման բարձրաձայնելուց հետո իր կյանքի նկատմամբ սպառնալիքներ է զգում։ Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից։ 🗣 «Ընտանիքներում բռնության թեմայի…