Category: Infocom

  • Կառավարությունն աջակցություն կտրամադրի Արարատի և Արմավիրի մարզերում գտնվող արդյ…

    🎣 Կառավարությունն աջակցություն կտրամադրի Արարատի և Արմավիրի մարզերում գտնվող արդյունաբերական ձկնաբուծական 135 տնտեսությունների, որոնք զբաղվում են իշխանի և թառափի բուծմամբ, ինչպես նաև բեղմնավորված ձկնկիթի ու խավիարի արտադրությամբ և միաժամանակ հանդիսանում են ԱԱՀ վճարողներ։
    ℹ️ Ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորված է ձկան և ձկնամթերքի արտահանման սահմանափակումների հետևանքով ձկնարդյունաբերողների մոտ առաջացած ֆինանսական դժվարություններով։ Կարևոր պայման է, որ կերը լինի սերտիֆիկացված և համապատասխանի ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ ԵՄ ստանդարտներին:
    💬 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում նշեց, որ այս ոլորտի տարեկան հարկային եկամուտը ընդամենը 2.5-3 մլրդ դրամ է. «Այս հարցը պետք է պատասխան ստանա։ Ինչպե՞ս է հնարավոր, որ տնտեսության այսքան քննարկվող ճյուղի հարկային արժեքը տարեկան ընդամենը 2.5 մլրդ դրամ է։ Կամ այստեղ ահռելի ստվեր կա, և մենք պետք է գնանք այդ ստվերի հետևից»: |1lurer.am|

  • Պետբյուջեի պահուստային ֆոնդից շուրջ 24 մլն դրամ հատկացվեց «Սևանի շուրջ» սիրողակ…

    💰🚲 Պետբյուջեի պահուստային ֆոնդից շուրջ 24 մլն դրամ հատկացվեց «Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի կազմակերպման համար:
    Համապատասխան որոշման նախագիծը հավանություն ստացավ ՀՀ կառավարության նիստին:
    🔸 Միջոցառումը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի օգոստոսին՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո։ Այն լինելու է երկօրյա հեծանվային արշավ, որին կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր անձինք։
    🔸 Նախատեսվում է ներգրավել շուրջ 170 մասնակցի՝ Հայաստանի տարբեր մարզերից և քաղաքներից։

  • Կառավարության շենքի մոտ ակցիա են իրականացնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջա…

    🗣 Կառավարության շենքի մոտ ակցիա են իրականացնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցները:
    🔸 Ծառուկյանին պատկանող կառույցներին պատկանող աշխատակիցներից մի քանիսը, որոնք այս պահին հարկադիր արձակուրդում են, մտան Կառավարության շենք՝ հանդիպելու գործադիր մարմնի ներկայացուցչի հետ:
    🔸 Նրանք պահանջում են վերաբացել կառույցները, որ իրենք կարողանան վերադառնալ աշխատանքի։ |arm.sputniknews.ru|

  • Հունաստանում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով 3 հրշեջ է զոհվել։ Հրդեհի պա…

    🇬🇷 Հունաստանում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով 3 հրշեջ է զոհվել։
    📌 Հրդեհի պատճառով Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը Կրետեի Ռեթիմնոյի շրջանի Ագիոս Պավլոս բնակավայրի ափից տարհանել է 31 մարդու։
    📌 Տեղի բնակիչների փոխանցմամբ՝ ուժեղ քամու հետևանքով հրդեհը արագ տարածվել է, ինչի պատճառով տարհանվել են նաև Կրիա Վրիսիի և հարակից մի շարք գյուղերի բնակիչներն ու զբոսաշրջիկները։ |azatutyun.am|

  • Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ նշելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցան…

    ℹ️ Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ նշելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում դառնալ ճգնավոր:
    🗣 Այդ մասին հայտնել է Թովմաս Առաքելյանը՝ տեղեկացնելով, որ Վահեն դպիր է Երևանի Սբ Սարգիս եկեղեցում. «[Նա] չի վերցրել որևէ իր՝ բացի եկեղեցական համազգեստից»:
    Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը:

  • Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Համապատասխան որոշմ…

    🔸 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից:
    📌 Համապատասխան որոշման նախագիծը ներառված է Կառավարության նիստի չզեկուցվող հարցերում:

  • Ուկրաինական անօդաչուները հարվածել են ՌԴ-ում Wildberries-ի հերթական լոգիստիկ կեն…

    🇺🇦 Ուկրաինական անօդաչուները հարվածել են ՌԴ-ում Wildberries-ի հերթական լոգիստիկ կենտրոնին։ Հրդեհի մասին հայտնել են ինչպես Wildberries-ը, այնպես էլ մարզպետ Օլեգ Մելնիչենկոն։ Նրանց տվյալներով՝ մեկ մարդ վիրավորվել է, մոտ 200 աշխատակից տարհանվել է։
    🇷🇺 Ռուսական ուժերն էլ գիշերը հրթիռներով ու անօդաչուներով հերթական զանգվածային հարվածներն են հասցրել Ուկրաինային, այդ թվում՝ Կիևին, որտեղ առնվազն մեկ մարդ է զոհվել: Լվովում վիրավորվել է առնվազն չորս մարդ, վնասվել են երկու բազմաբնակարան շենքեր։ Խարկովում անօդաչուները հարվածել են արդյունաբերական գոտուն։ |azatutyun.am|
    🎞 Տեսանյութում՝ Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը

  • Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը: Նրա գտնվելու վայրի վեր…

    ‼️ Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը:
    ℹ️ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։
    [ՀՀ ՆԳՆ ոստիկանություն]

  • Արա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանմ…

    ❗️ Արա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցը:
    📌 Այս մասին հայտնել է նրա պաշտպան Հռիփսիմե Գասպարյանը։
    ❗️ Առավոտյան ձերբակալվել է ՀՅԴ անդամ Արա Նախշքարյանը։ 🗣 «Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած Ա.Ն.-ն»…

  • 2026 թվականի հուլիսի 26-ին և լույս 27-ի գիշերը ՀՀ Տավուշի և Լոռու մարզերի բժշկակ…

    ❗️🏥2026 թվականի հուլիսի 26-ին և լույս 27-ի գիշերը ՀՀ Տավուշի և Լոռու մարզերի բժշկական կենտրոն է դիմել 22 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը։
    🦠 «Հիվանդների մոտ դիտվել են սուր աղիքային վարակին բնորոշ ախտանիշներ՝ հիմնականում լուծ և փսխում՝ առանց բարձր ջերմության։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, հիվանդների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
    📌 Մի քանի բուժառուի մոտ կա ստաֆիլակոկի հաստատում»,- նշված է հաղորդագրությունում։
    ❗️ Սննդային թունավորման դեպք է արձանագրվել «Lori Peak» հանրային սննդի օբյեկտում, 21 քաղաքացի հոսպիտալացվել է, հայտնում է ՍԱՏՄ-ն։ 📣 «Լոռու մարզի Ճոճկան համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Մերուժան Ասլանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում հուլիսի 26-ին…