Category: Infocom

  • Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայաց…

    ❗️Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարապետյանը:

  • Դեկտեմբերի 2-ից Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկո…

    🔸 Դեկտեմբերի 2-ից Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում, որը կտևի երկու օր:
    🚗 Մաշտոցի պողոտայում՝ Պուշկինի փողոցից եկող ուղղությամբ, երրորդ երթևեկելի գոտուց նախկին «միայն ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և ձախ» ուղղություններով: Ամիրյան փողոցից կարգելվի հետադարձը:
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • Լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած ՔՊ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի մանդատը…

    Լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած ՔՊ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի մանդատը տրամադրել է ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ալեքսանդր Ավետիսյանին։
    [ԿԸՀ]

  • Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկին…

    🇦🇲🇷🇺 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
    📌 Հանդիպման ընթացքում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին: Սուրեն Պապիկյանը շնորհավորել է կցորդին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:
    🗣 Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
    [ՀՀ ՊՆ]

  • Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ պայմանագրերի ողջ շրջանակին և չի հրաժարվու…

    🇷🇺 Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ պայմանագրերի ողջ շրջանակին և չի հրաժարվում ռազմաքաղաքական ոլորտում իր պարտավորություններից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
    🔸Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը տարիներ շարունակ ձևավորում է անվտանգության ճարտարապետությունը Հարավային Կովկասում։ Գալուզինն նշել է, որ Ռուսաստանի դերն այս հարցում միշտ պահանջված կլինի՝ հաշվի առնելով տարածաշրջանում և ամբողջ աշխարհում դինամիկ իրավիճակը․ «Մենք պատրաստ ենք ակտուալ թեմաների շուրջ Երևանի հետ անկեղծ և առարկայական զրույցի»։
    🗣 Նրա խոսքով՝ Մոսկվան աշխատում է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ։ |armenpress.am|

  • Սիրիական բանակը ՌԴ օդատիեզերական ուժերի աջակցությամբ ոչնչացրել է առնվազն 400 գր…

    🇸🇾🇷🇺 Սիրիական բանակը ՌԴ օդատիեզերական ուժերի աջակցությամբ ոչնչացրել է առնվազն 400 գրոհայինի, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, կապիտան Օլեգ Իգնասյուկը:
    🇹🇷 Թուրքիայի կողմից աջակցություն ստացող սիրիական ընդդիմադիր Հայեթ Թահրիր ալ-Շամ (HTS) զինված խմբավորումը և դաշնակից ուժերը շարունակում են գրոհել Հալեպի ուղղությամբ։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ նրանք մոտեցել են Հալեպի ծայրամասերին, գրում է factor.am-ը:
    🇮🇷 Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային զգուշացրել է Սիրիայում թաքֆիրական ահաբեկիչների գործունեության վերսկսման մասին և կոչ է արել վճռական և համակարգված գործողություններ ձեռնարկել՝ կանխելու ահաբեկչության տարածումը տարածաշրջանում, գրում է news.am-ը:

  • Վրաստանի ՆԳՆ-ից հայտնում են, որ 43 մարդ է ձերբակալվել ոստիկանների պահանջներին չ…

    🇬🇪👮 Վրաստանի ՆԳՆ-ից հայտնում են, որ 43 մարդ է ձերբակալվել ոստիկանների պահանջներին չենթարկվելու և մանր խուլիգանության համար։
    💬 Հաղորդագրության մեջ նշվում է, որ «հանրահավաքի մասնակիցների կողմից իրականացված ապօրինի ու բռնի գործողությունների արդյունքում տուժել է ՆԳՆ 32 աշխատակից»: Տուժած քաղաքացիական անձանց մասին տվյալներ ՆԳՆ-ն չի հայտնել:
    📍 Նշենք նաև, որ այսօրվանից Վրաստանի խորհրդարանում անվտանգության կարմիր ռեժիմ է, ըստ որի՝ ոչ մի անձի թույլ չի տրվի մուտք գործել խորհրդարանի շենք՝ առանց խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի թույլտվության:

  • Գիշերը Վրաստանի ՆԳՆ-ն ուժ է կիրառել Թբիլիսիի տարբեր փողոցներում բողոքի ակցիա իր…

    🇬🇪 Գիշերը Վրաստանի ՆԳՆ-ն ուժ է կիրառել Թբիլիսիի տարբեր փողոցներում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ: Կիրառվել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենա: Կան բերման ենթարկվածներ, բազմաթիվ տուժածներ, այդ թվում՝ լրագրողներ:
    📍 Բողոքի ակցիաների ալիքը թեժացել էր երեկ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից հետո, որ երկիրը մինչև 2028թ. հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից և եվրոպական դրամաշնորհներից:

  • «Նոան» ոչ-ոքի (0։0) խաղաց Ռեյկյավիկի «Վիկինգուրի» հետ: Այս խաղն ՈւԵՖԱ-ի Կոնֆերե…

    ⚽️ «Նոան» ոչ-ոքի (0։0) խաղաց Ռեյկյավիկի «Վիկինգուրի» հետ:
    🔸Այս խաղն ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2024/2025 թթ․ խաղարկության 4-րդ տուրի հանդիպումներից էր։

  • Այսօր ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել իր ժողովրդին: Այս մասին հա…

    🇬🇪 Այսօր ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել իր ժողովրդին: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացյալ ընդդիմության մասնակցությամբ արտակարգ ճեպազրույցում։
    🗣 «Այսօր ավարտվում է Եվրոպայից դեպի Ռուսաստան ճանապարհը։ Ես ուզում եմ դիմել հասարակությանը, պետական ​​պաշտոնյաներին. եկել է ժամանակը, որ մտածեք, թե ինչպիսի ապագա եք թողնում ձեր երեխաներին ձեր երեխաներն ինչ են մտածելու վաղը և մյուս օրը, երբ նրանք ապրեն ձեր որոշումների արդյունքում, ես հասկանում եմ, որ նման երկրում շատ դժվար է, շատ դժվար է, երբ պայմանները նման են իբր տնտեսապես զարգացող երկրում»,- ասել է Զուրաբիշվիլին։