Category: Infocom

  • Ալի Խամենեիի սպանության մասին հայտարարությունից հետո Իրանի տարբեր քաղաքներում կ…

    🇮🇷 Ալի Խամենեիի սպանության մասին հայտարարությունից հետո Իրանի տարբեր քաղաքներում կիրակի վաղ առավոտից սկսվել է հանրային հավաքների լայն ալիք։ Հանրահավաքները արագ տարածվել են Իրանի խոշոր հրապարակներում, կրոնական վայրերում և քաղաքային կենտրոններում, գրում է իրանական WANA (West Asia News Agency) գործակալությունը։
    🔸 Նշվում է, որ հանրահավաքները չեն սահմանափակվում միայն մայրաքաղաքով․ դրանք անցկացվում են բոլոր նահանգային կենտրոններում և բազմաթիվ մեծ ու փոքր քաղաքներում։
    📷 Majid Asgaripour / WANA

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ ուժով հարվածել․ «Իրանը հ…

    🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ ուժով հարվածել․
    🗣 «Իրանը հենց նոր հայտարարեց, որ այսօր շատ ուժեղ հարված է հասցնելու, ավելի ուժեղ, քան երբևէ: Ավելի լավ է՝ նման բան չանեն, որովհետև եթե անեն, մենք այնպիսի ուժգնությամբ կհարվածենք, ինչպիսին նախկինում երբեք չի եղել»,- գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում:
    Ավելի վաղ Իրանի Խորհրդարանի ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ Իրանի զինված ուժերը կշարունակեն հարվածել տարածաշրջանում ամերիկյան ու իսրայելական օբյեկտներին։ 
    📷 Սպիտակ տուն / Թրամփը հետեւում է Իրանում ռազմական գործողություններին

  • Իրանի հարավային Մինաբ շրջանում աղջիկների տարրական դպրոցի վրա հարձակումից զոհված…

    🔸 Իրանի հարավային Մինաբ շրջանում աղջիկների տարրական դպրոցի վրա հարձակումից զոհվածների թիվը հասել է 148-ի, հաղորդում է Mizan գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ Ըստ աղբյուրի՝ վիրավորների թիվը հասել է 95-ի։ |1lurer.am|
    Մինաբ շրջանի հատուկ կառավարիչը հայտնել է, որ աղջիկների տարրական դպրոցի վրա հարվածի հետևանքով զոհերի թիվը ժամը 17։00-ի դրությամբ հասել է 63-ի, կա 92 վիրավոր։ 🔸 Նշվում է, որ մի շարք աշակերտներ դեռ գտնվում են փլատակների տակ։ 📷 Irna

  • Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից չեղարկվել են դեպի Դուբայ, Աբու Դաբի, Շարժա, Դո…

    ❗️🛫 Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից չեղարկվել են դեպի Դուբայ, Աբու Դաբի, Շարժա, Դոհա չվերթները։
    📌 Azatutyun-ը, հղում անելով Reuters-ին, գրում է, որ Դուբայի հայտնի Burj Al Arab հյուրանոցը և օդանավակայանը, որն օրական ավելի քան 1000 չվերթ է սպասարկում, վնասվել են Ծոցի երկրներում օբյեկտների վրա Իրանի գիշերային հարձակման հետևանքով։
    🔸 Հարվածները վնասել են նաև Աբու Դաբիի և Քուվեյթի օդանավակայանները:

  • Իրանը հաստատել է պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի և Իսլամական հեղափ…

    ❗️🇮🇷 Իրանը հաստատել է պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմադ Պակպուրի զոհվելու լուրը:
    🔸 Պաշտոնյաները սպանվել են Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացված հարձակումների ժամանակ, հայտնում է IRNA գործակալությունը: |civilnet.am|

  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ։ Արտաք…

    📌 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ։
    🗣 Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը հանդես է եկել Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին համապարփակ զեկույցով։
    📑 ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը զեկույց է ներկայացրել վարչապետի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության վերաբերյալ։
    🔸 Վարչապետը տվել է անհրաժեշտ հանձնարարականներ։
    [ՀՀ կառավարություն]

  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ։ Արտաք…

    📌 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ։
    🗣 Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը հանդես է եկել Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին համապարփակ զեկույցով։
    📑 ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը զեկույց է ներկայացրել վարչապետի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության վերաբերյալ։
    🔸 Վարչապետը տվել է անհրաժեշտ հանձնարարականներ։
    [ՀՀ կառավարություն]

  • Իրանի պետական ԶԼՄ-ները հաստատել են, որ գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին…

    ❗️Իրանի պետական ԶԼՄ-ները հաստատել են, որ գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին սպանվել է Միացյալ Նահանգների և Իսրայելի օդային հարձակման հետևանքով։

  • Թրամփը հայտարարում է, թե Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին «մեռած է»…

    ‼️ Թրամփը հայտարարում է, թե Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին «մեռած է»։
    Իրանական կողմը դեռեւս չի հաստատել այս տեղեկությունը, ավելին՝ իրանական աղբյուրները շրջանառում են հերքող տեղեկություններ։
    ‼️ Reuters-ը, հղում անելով իսրայելցի ավագ պաշտոնյայի, նշում է, որ կան ապացույցներ, որ Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին սպանվել է։ 🗣 Պաշտոնյան Reuters-ին ասել է, որ հայտնաբերվել է նրա մարմինը։ 🔸 Իրանից դեռեւս պաշտոնական հաստատում չկա։

  • Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։ Նիստը նախագահում է Մ…

    Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։
    🇬🇧 Նիստը նախագահում է Մեծ Բրիտանիան։ Արտակարգ նիստի անցկացումը պահանջել են Ռուսաստանը եւ Չինաստանը՝ Ֆրանսիայի, Բահրեյնի եւ Կոլումբիայի հետ միասին այն բանից հետո, երբ ԱՄՆ եւ Իսրայելը համատեղ ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։