Category: Infocom

  • ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը «սուտ» է որակել տեղեկությունը, որ «Աբրահամ Լի…

    ❗️ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը «սուտ» է որակել տեղեկությունը, որ «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը խոցվել է իրանական հրթիռներով:
    ❗️ԱՄՆ բանակի «Աբրահամ Լինքոլն» ավիակիր նավը ենթարկվել է հարձակման, հայտնում են իրանական լրատվամիջոցները 🔸 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հասարակայնության հետ կապերի ծառայությունը նշել է, որ Իրանի զինված ուժերի իրականացրած գործողությունների շրջանակում…

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Atlantic պարբերականի լրագրող Մայքլ Շերերին հայտնել…

    ❗️ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Atlantic պարբերականի լրագրող Մայքլ Շերերին հայտնել է, որ «Իրանի նոր ղեկավարությունը ցանկանում է բանակցել իր հետ, և նա պատրաստվում է ընդունել այդ առաջարկը»։
    🗣 «Նրանք ուզում են խոսել, և ես համաձայնել եմ խոսել, այնպես որ ես նրանց հետ կխոսեմ։ Նրանք պետք է դա ավելի շուտ անեին։ Պետք է ավելի շուտ ընդունեին այն, ինչը շատ գործնական և հեշտ էր անել։ Նրանք չափազանց երկար սպասեցին»,- հեռախոսազրույցի ընթացքում ասել է Թրամփը։
    Հարցին՝ արդյոք իրանցիների հետ խոսակցությունը տեղի կունենա այսօր, թե վաղը, Թրամփը պատասխանել է․ «Այդ մասին չեմ կարող ասել»։ Նա նաև նշել է, որ վերջին շաբաթների բանակցություններին մասնակցած իրանցի որոշ ներկայացուցիչներ այլևս ողջ չեն։
    🔸 «Որոշ մարդիկ, որոնց հետ մենք գործ ունեինք, այլևս չկան: […]։ Նրանք պետք է ավելի շուտ անեին դա, Մայքլ։ Կարող էին համաձայնության գալ […]»,- ասել է Թրամփը։

  • ԱՄՆ դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը Fox News Sunday հաղորդման ժամանակ հայտարարել է, …

    🇺🇸 ԱՄՆ դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը Fox News Sunday հաղորդման ժամանակ հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ հարվածները իրականացնելիս նախագահ Դոնալդ Թրամփը չի պահպանել օրենքի պահանջները։ Նա նշել է, որ այս շաբաթ քվեարկության է դրվելու իր ներկայացրած պատերազմական լիազորությունների վերաբերյալ բանաձևը։
    📃 Reuters-ը գրում է, որ բանաձևը նպատակ ունի արգելել ԱՄՆ զինված ուժերի ներգրավումը Իրանի դեմ ռազմական գործողություններում, եթե դրանք հաստատված չեն Կոնգրեսի կողմից։
    🗣 «Նախագահը ոչ միայն չդիմեց Կոնգրեսին՝ քննարկում կամ քվեարկություն անցկացնելու համար, այլև գործեց առանց մեզանից մեծամասնությանը նույնիսկ նախապես տեղեկացնելու։ Սա անօրինական պատերազմ է»,- ասել է Քեյնը։

  • Աշխարհի ամենախոշոր կոնտեյներային բեռնափոխադրող ընկերություններից մեկը՝ դանիական…

    🇩🇰 Աշխարհի ամենախոշոր կոնտեյներային բեռնափոխադրող ընկերություններից մեկը՝ դանիական Maersk-ը, հայտարարել է, որ անվտանգության նկատառումներով կդադարեցնի բեռնատար նավերի անցումը Հորմուզի նեղուցով։
    🔸 «Մենք մինչև հետագա ծանուցում դադարեցնում ենք Հորմուզի նեղուցով բոլոր նավերի անցումները»,- նշված է դանիական ընկերության հայտարարության մեջ։
    📌 Ընկերությունը ընդգծել է, որ անձնակազմի, նավերի և հաճախորդների բեռների անվտանգությունը մնում է իրենց գլխավոր առաջնահերթությունը։

  • ԱՄՆ դեսպանատունը հնարավորություն չունի տարհանելու Իսրայելից հեռանալ ցանկացող ամ…

    🇺🇸🇮🇱 ԱՄՆ դեսպանատունը հնարավորություն չունի տարհանելու Իսրայելից հեռանալ ցանկացող ամերիկացիներին
    🔸 Անվտանգության իրավիճակը և Իսրայելի Թիկունքի հրամանատարության ցուցումները հաշվի առնելով՝ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի մարտի 2-ին։ Սա վերաբերում է նաև Երուսաղեմի և Թել Ավիվի հյուպատոսական բաժիններին։ Այս մասին հաղորդում է Երուսաղեմում ԱՄՆ դեսպանությունը։
    ❗️ «Այս պահին ԱՄՆ դեսպանատունը հնարավորություն չունի տարհանելու կամ անմիջական աջակցություն ցուցաբերելու Իսրայելից հեռանալ ցանկացող ամերիկացիներին։ Խորհուրդ է տրվում հետևել օդանավակայանի կարգավիճակին համապատասխան աղբյուրներով»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Ի ուշադրություն չեղարկված թռիչքների պատճառով Արաբական Միացյալ Էմիրություններում…

    🇦🇲🇦🇪 Ի ուշադրություն չեղարկված թռիչքների պատճառով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ քաղաքացիների
    ✈️ ՀՀ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում, հնարավորության պարագայում, օդային ճանապարհով Հայաստան փոխադրում իրականացնելու ուղղությամբ։
    🔸 Այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել հայտը։ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունն, ըստ հնարավորության, կաջակցի նաև թռիչքի համար ԱՄԷ-ից Մասկատ տեղափոխման հարցում։
    ☝️Թռիչքի կազմակերպման պարագայում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին և տարեց անձանց։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին դիմել է տա…

    ❗️Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին դիմել է տարածաշրջանի երկրներին՝ նշելով, որ Իրանը չի ձգտում հարձակվել նրանց վրա, սակայն թիրախավորելու է նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները։
    🗣 «Մենք չենք ձգտում հարձակվել ձեզ վրա։ Սակայն երբ ձեր երկրներում գտնվող բազաներն օգտագործվում են մեր դեմ, և երբ Միացյալ Նահանգները տարածաշրջանում գործողություններ է իրականացնում՝ հենվելով այդ ուժերի վրա, մենք թիրախավորելու ենք այդ բազաները։ Այդ բազաները տվյալ երկրների տարածքը չեն, դրանք ամերիկյան տարածք են»,- ասված է Լարիջանիի X-ի գրառման մեջ։

  • Այս պահի դրությամբ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկությ…

    ❗️ Այս պահի դրությամբ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան։
    📌 Մերձավոր Արևելքի երկրներում, մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրություններում (համատեղության կարգով՝ Բահրեյն, Սաուդյան Արաբիա), Քուվեյթում (համատեղության կարգով՝ Հորդանան), Կատար, Օմանում և Իրաքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն աշխատում են շուրջօրյա արտակարգ ռեժիմով։
    ✈️ Կապ է պահպանվում համապատասխան ավիաընկերությունների (այդ թվում՝ FlyDubai, Air Arabia, Qatar Airways) հետ՝ իրավիճակի շուրջ օպերատիվ տեղեկատվություն ստանալու, թռիչքների մեջ ՀՀ քաղաքացիներ լինելու, պայմանները պարզելու և ըստ անհրաժեշտության լրացուցիչ աշխատանքներ տանելու նպատակով:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Ալի Խամենեիի սպանության մասին հայտարարությունից հետո Իրանի տարբեր քաղաքներում կ…

    🇮🇷 Ալի Խամենեիի սպանության մասին հայտարարությունից հետո Իրանի տարբեր քաղաքներում կիրակի վաղ առավոտից սկսվել է հանրային հավաքների լայն ալիք։ Հանրահավաքները արագ տարածվել են Իրանի խոշոր հրապարակներում, կրոնական վայրերում և քաղաքային կենտրոններում, գրում է իրանական WANA (West Asia News Agency) գործակալությունը։
    🔸 Նշվում է, որ հանրահավաքները չեն սահմանափակվում միայն մայրաքաղաքով․ դրանք անցկացվում են բոլոր նահանգային կենտրոններում և բազմաթիվ մեծ ու փոքր քաղաքներում։
    📷 Majid Asgaripour / WANA

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ ուժով հարվածել․ «Իրանը հ…

    🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ ուժով հարվածել․
    🗣 «Իրանը հենց նոր հայտարարեց, որ այսօր շատ ուժեղ հարված է հասցնելու, ավելի ուժեղ, քան երբևէ: Ավելի լավ է՝ նման բան չանեն, որովհետև եթե անեն, մենք այնպիսի ուժգնությամբ կհարվածենք, ինչպիսին նախկինում երբեք չի եղել»,- գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում:
    Ավելի վաղ Իրանի Խորհրդարանի ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ Իրանի զինված ուժերը կշարունակեն հարվածել տարածաշրջանում ամերիկյան ու իսրայելական օբյեկտներին։ 
    📷 Սպիտակ տուն / Թրամփը հետեւում է Իրանում ռազմական գործողություններին