🪖 Փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով: 🔸 Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: [ՀՀ ՊՆ]
🇺🇦 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է՝ Կիևը չի տեղեկացվել ՌԴ և ԱՄՆ միջև առաջիկա բանակցությունների մասին։ 🗣 «Ուկրաինան չի մասնակցում։ Ուկրաինայի հարցով առանց Ուկրաինայի ցանկացած բանակցություն գնահատում ենք արդյունք չունեցող։ Մենք չենք կարող…
📌 Այսօր շարունակվել է Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով հերթական դատական նիստը։ ⚖️ Օրենքով սահմանված կարգով դատավորը հարցրել է՝ արդյո՞ք իրեն մեղավոր համարում է։ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պատասխանել հարցերին՝ ի նշան իրեն առաջադրված շինծու մեղադրանքների դեմ բողոքի։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 25-ին։ |factor.am|
🇫🇷🇺🇸Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նախքան Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցով Փարիզում եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ արտահերթ գագաթնաժողովի մեկնարկը, այս մասին հայտնել է Ելիսեյան պալատը։ 🔸 Աղբյուրի փոխանցմամբ զրույցը տևել է 20 րոպե, Ֆրանսիայի նախագահականն այլ մանրամասներ չի հայտնում։ Սպիտակ տունը դեռևս չի հաղորդել երկու առաջնորդների զրույցի մասին։ |azatutyun.am|
🇮🇷🇦🇿 Փետրվարի 17-ին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն աշխատանքային այցով ժամանել է Իրան: 📌 Այցի շրջանակներում Ասադովը կմասնակցի Կասպյան 3-րդ տնտեսական համաժողովին։ |tert.am|
🇺🇸🇸🇦🇷🇺 Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնում են Սաուդյան Արաբիա՝ խաղաղ բանակցություններ սկսելու Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է POLITICO-ն՝ վկայակոչելով ծրագրին ծանոթ երկու ամերիկացի պաշտոնյայի: 📌 Այնուամենայնիվ…
👮♂️ Ապարանի և Տաշիրի ձերբակալվածների պահման վայրերի գործունեությունը փետրվարի 17-ից դադարեցվել է. այս պահի դրությամբ ձերբակալվածների պահման 33 վայրերից 11-ի գործունեությունն արդեն դադարեցվել է, գործում է 22 ՁՊՎ։ 🚨 Փոփոխության համար հիմք է ընդունվել 2022-2023 թթ․ տվյալների ուսումնասիրությունը․ օպտիմալացվել են այն ՁՊՎ-ները, որոնց դեպքում առկա էին անմխիթար վիճակ և ոչ բարվոք պայմաններ, հաշվի են առնվել նաև ՁՊՎ-ների ծանրաբեռնվածությունը և հարակից վայրերում այլ ՁՊՎ-ների առկայությունը։ [ՀՀ ՆԳՆ]
🇦🇲⚽️ Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի․ հավաքականը կգլխավորի 61-ամյա նիդերլանդացի մարզիչ Ջոն վան’տ Սխիպը: 📌Նա գլխավորել է «Այաքսը» և Հունաստանի ազգային հավաքականը։ ՀՖՖ Գործկոմը հաստատել է Վան’տ Սխիպի թեկնածությունը Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: ✅ Մարզիչը կանցնի իր պարտականությունների կատարմանը 2025 թ. մարտի 1-ից:
🌡 Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-18-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով, փետրվարի 20-22-ը աստիճանաբար և՛ գիշերը, և՛ ցերեկը կնվազի 10-14 աստիճանով։ ❄️ Հանրապետության տարածքում փետրվարի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ին, 22-ին առանձին շրջաններում, 20-21-ը՝ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ]
🗳Ենթադրում եմ՝ ընտրությունների հետ կապված ամենից մեծ դրոշն է լինելու իշխանության համար․ Քոչարյանը՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին 🗣 Քոչարյանը նշեց՝ ինքն այլ նպատակ չի տեսնում․ «Չեմ կարծում, որ այդ աստիճանի չեն հասկանում, թե ինչ է կատարվում աշխարհում։ Հետեւանքները շատ ծանր են լինելու անկասկած [մեր երկրի համար]։ Երկու աթոռի վրա չես կարող նստել, էդ երկու աթոռն իրարից շատ հեռու են, չես կարող նստել»։ 📌 «Դու գնում ես մի տեղ, որտեղ քեզ չեն սպասում ընդհանրապես, դու գնում ես մի տեղ, որը բավական պրոբլեմային է արդեն ինքն իրենով, եւ այդ պրոբլեմային լինելն ընդունում է նաեւ Միացյալ Նահանգները, եւ դու դրանով շեշտակի փչացնում ես քո հարաբերություններն այն համակարգում, որտեղ կաս։ Ստեղից, ասում ես, ես գնում եմ՝ կորցնելով այն, ինչ ստեղ ունեմ, այնտեղ մտնելու հեռանկար ուղղակի չկա, զորայական։ Հիմա սա խելքին մոտ բան է՞»։