Category: Infocom

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եվրոպական առաջնորդների հրատապ գագաթնաժողով է…

    🇪🇺 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եվրոպական առաջնորդների հրատապ գագաթնաժողով է հրավիրել, որը տեղի կունենա երկուշաբթի Փարիզում: Հանդիպման հիմնական նպատակն է քննարկել Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի նոր քաղաքականությունը և դրա հետևանքները:
    📌 Գագաթնաժողովը հրավիրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ խաղաղության անջատ բանակցություններ սկսելու որոշումից հետո: Վերջին շաբաթվա ընթացքում Թրամփը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
    🔸 Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, որը նույնպես մասնակցելու է Փարիզի գագաթնաժողովին, հայտարարել է, որ «Միացյալ Թագավորությունը կաշխատի՝ ապահովելու ԱՄՆ-ի և Եվրոպայի միասնությունը: Մենք չենք կարող թույլ տալ, որ դաշինքում որևէ բաժանում շեղի մեր ուշադրությունը արտաքին թշնամիներից»: |civilnet.am|

  • Աբխազիայում փետրվարի 15-ին մեկնարկել են նախագահական արտահերթ ընտրությունները: …

    ❗️Աբխազիայում փետրվարի 15-ին մեկնարկել են նախագահական արտահերթ ընտրությունները: 📌 Ղեկավարի պաշտոնին հավակնում է հինգ թեկնածու՝ քաղաքական գործիչ Բադրա Գունբան, Ռուսաստանում առևտրային նախկին ներկայացուցիչ Օլեգ Բարցիցը, հանրապետության Վերահսկիչ պալատի նախկին…

  • Այսօր առավոտյան մահացել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Իր ֆեյսբուքյան էջում նր…

    ❗️Այսօր առավոտյան մահացել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Իր ֆեյսբուքյան էջում նրա խնդրանքով հրապարակվել է հրաժեշտի խոսք
    🗣 «Լինելով «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, որի նպատակն էր ազատագրել Արցախը, այսօր իմ պատասխանատվությունն ու միաժամանակ անզորությունն եմ զգում Արցախի հարցում։ Չեմ ցանկանում տեսնել հայրենիքիս վերջնական կործանումը, չեմ ցանկանում, որ իմ պահվածքի պատճառով հետապնդվեն իմ զավակները, նաև իմ տրամադրությամբ և առողջությամբ բեռ դառնալ հարազատներիս, ընկերներիս համար։ Կյանքն ինձ համար այլևս դարձել էր տառապանք, և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես», — նշված է նամակում։
    📌 Հարազատները նշում են, որ տևական և անբուժելի հիվանդությունից տառապանքները չերկարաձգելու համար Ավետիք Իշխանյանը հրաժարվել էր արհեստական սնուցումից։

  • ՀՀ արտաքին պարտքը 12 միլիարդ դոլար չէ, ՀՀ արտաքին պարտքը 5 միլիարդ 962 միլիոն դ…

    🇦🇲💰 ՀՀ արտաքին պարտքը 12 միլիարդ դոլար չէ, ՀՀ արտաքին պարտքը 5 միլիարդ 962 միլիոն դոլար է: 🗣 Այս մասին հայտարարում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: 💬 «Այն մարդիկ, որոնք որ տարածում են 12 միլիարդ թիվը, կա՛մ տեղեկացված չեն, կա՛մ միտումնավոր են նրանք…

  • Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ԱՄՆ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների …

    🇺🇸🇷🇺 Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ԱՄՆ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Մարկո Ռուբիոյի և Սերգեյ Լավրովի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
    📌 ԱՄՆ պետքարտուղարությունից հաղորդում են, որ Ռուբիոն վերահաստատել է Թրամփի հանձնառությունը՝ վերջ դնելու ուկրաինական հակամարտությանը։ Բացի այդ՝ քննարկվել են նաև մի շարք երկկողմ հարցեր։ |azatutyun.am|

  • Քվանտային ֆիզիկայի մասին՝ առանց բանաձևերի․ լաբորատորիայից ներս Քվանտային տեխնոլո…

    Քվանտային ֆիզիկայի մասին՝ առանց բանաձևերի․ լաբորատորիայից ներս Քվանտային տեխնոլոգիաների բաժանմունքն է
    🐈 Կատուները կարող են միաժամանակ լինել և՛ ողջ, և՛ մեռած, ալիքները կարող են լինել նաև մասնիկներ, իսկ մասնիկները՝ նաև ալիքներ:
    ⚛️ Քվանտային աշխարհում կանոնները մի փոքր այլ են, քան մեզ շրջապատող աշխարհում։ 
    📚 Այս անգամ առաջարկում ենք մեզ հետ տեղափոխվել Քվանտային տեխնոլոգիաների բաժանմունք` բացահայտելու քվանտային աշխարհն ու դրա «տարօրինակ» օրինաչափությունները, քվանտային տեխնոլոգիաներն ու դրանց ուղղությամբ հետազոտությունները։

  • Մյունխենում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Խորվաթիայի վարչապետ Անդրե…

    🇦🇲🇭🇷 Մյունխենում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ:
    📌 Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության ընթացքին, մտքեր փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ։
    🔸 Փաշինյանն ընդգծել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման կարևորությունը և նշել Խորվաթիայի աջակցությունը ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության խորացման ու ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում։
    [ՀՀ կառավարություն]

  • Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում պայթյուն է տեղի ունեցել: ՆԳ նախարար…

    ❗️Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում պայթյուն է տեղի ունեցել: 🔸 ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը 1lurer.am-ին հայտնել է, որ եկեղեցու հարակից շինությունում պայթյուն է եղել, վնասվել է դուռ ու պատուհան: Մինչև հրշեջների՝ դեպքերի վայր հասնելը…

  • Թուրքիայում 9-րդ քրդամետ քաղաքապետն է պաշտոնանկ արվում «ահաբեկչական կազմակերպու…

    🇹🇷 Թուրքիայում 9-րդ քրդամետ քաղաքապետն է պաշտոնանկ արվում «ահաբեկչական կազմակերպության հետ ենթադրյալ կապերի պատճառով»:
    📌 Վանի քաղաքապետ Աբդուլա Զեյդանը քրդամետ DEM կուսակցությունից է, որը մեծությամբ երրորդ ուժն է Թուրքիայի խորհրդարանում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Զեյդանը հավաքել էր քվեների 55 տոկոսը:
    🔸 Թուրքիայում 11 քաղաքապետ է տարբեր մեղադրանքներով պաշտոնանկ արվել: Նրանց փոխարեն իշխանությունը ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակել։ Հեռացված պաշտնյաներից 9-ը քրդամետ DEM կուսակցությունից են, 2-ը՝ ընդդիմադիր առաջատար ուժից՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից: |azatutyun.am|

  • Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում պայթյուն է տեղի ունեցել: ՆԳ նախարարի …

    ❗️Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում պայթյուն է տեղի ունեցել:
    🔸 ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը 1lurer.am-ին հայտնել է, որ եկեղեցու հարակից շինությունում պայթյուն է եղել, վնասվել է դուռ ու պատուհան: Մինչև հրշեջների՝ դեպքերի վայր հասնելը մեկ անձ հոսպիտալացվել է: Հրշեջները սահմանազատել են տարածքը և շինությունը հոսանքազրկել են: