Category: Infocom

  • ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Ցյուրիխում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջիաննի ԻՆֆա…

    ⚽️🤝 ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Ցյուրիխում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջիաննի ԻՆֆանտինոյի հետ:
    📍 Քննարկվել են ֆուտբոլի զարգացման նախագծերի ընթացքը և առաջիկա անելիքները:
    💬 «Նախագահ Մելիքբեկյանի ղեկավարությամբ ֆուտբոլը Հայաստանում անշեղորեն զարգանում է: ՖԻՖԱ-ն և ՀՖՖ-ն համագործակցում են տարբեր նախաձեռնությունների շրջանակներում: Հայաստանում բոլորին մաղթում եմ ամենայն բարիք և վստահ եմ, որ այնտեղ ֆուտբոլի ապագան պայծառ է»,- գրել է Ինֆանտինոն իր ինսթագրամյան էջում: |tert.am|

  • Ուկրաինան ոչ մի օկուպացված տարածք չի ճանաչում որպես ռուսական, մասնավորապես՝ 201…

    🇺🇦🇷🇺 Ուկրաինան ոչ մի օկուպացված տարածք չի ճանաչում որպես ռուսական, մասնավորապես՝ 2014թ. ի վեր բռնագրավված տարածքները և պատրաստ չէ Ղրիմը զիջել խաղաղության համաձայնագրով։ Ղրիմը կարող է վերադարձվել դիվանագիտական ​​ճանապարհով՝ առանց զգալի մարդկային կորուստների։
    🗣 Այս մասին Foxnews-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: |news.am|

  • ԿԳՄՍՆ-ն հերքում է Երվանդ Քոչարի որդու հայտարարությունը: Նոյեմբերի 20-ին Երվանդ Ք…

    ԿԳՄՍՆ-ն հերքում է Երվանդ Քոչարի որդու հայտարարությունը:
    🗣 Նոյեմբերի 20-ին Երվանդ Քոչարի որդու՝ Ռուբեն Քոչարի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ վերջինիս կողմից հնչել է կարծիք, որ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ում Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական ցուցահանդեսում ներկայացվող «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ չէ: 
    💬 Հայտնում ենք, որ [այն] բնօրինակ աշխատանք է: Այդ են վկայում թե՛ արվեստաբանական փորձաքննության տվյալները, թե՛ ներկաշերտի հաﬔմատական քիﬕական վերլուծությունը շտեմարանային տվյալների հետ, թե՛ աշխատանքի դիﬔրեսի և դարձերեսի նկարագրությունը, ներկաշերտի՝ ժամանակի ընթացքում կրած քիﬕական փոփոխությունը, աշխատանքի դարձերեսին առկա ֆրանսիական գեղանկարչական պիտույքների խանութի բնօրինակ պիտակը, և թե՛ նախորդիվ արված փորձագիտական հսկողությունը ԿԳՄՍՆ-ի կողﬕց: Աշխատանքը ողջ ցուցահանդեսային պատմության ընթացքում, ներառյալ վերոհիշյալ հոբելյանական ցուցահանդեսից առաջ, ենթարկվել է պետական վերահսկողության, և առկա են այդ մասին փաստող փորձագիտական եզրակացություններ:

  • Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ։ Համապատասխան որոշ…

    Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ։
    ✍🏻 Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

  • Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությո…

    🇫🇷🇦🇿 Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարարություն։ 📍 Այս քայլը հաջորդել է COP29-ում Ադրբեջանի իշխանությունների՝ Ֆրանսիային և եվրոպացիներին ուղղված անընդունելի հայտարարություններին, որոնց արդյունքում Ֆրանսիայի Կանաչ անցման…

  • Ազատ ոճի 61 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Ս…

    🥇 Ազատ ոճի 61 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սարգիս Բեգոյանը նվաճեց  Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության արծաթե մեդալ:

  • Էրդողանը հայտարարել է, թե Սիրիայի հյուսիսն օկուպացվել է ԱՄՆ-ի կողմից աջակվող Քո…

    🇹🇷 Էրդողանը հայտարարել է, թե Սիրիայի հյուսիսն օկուպացվել է ԱՄՆ-ի կողմից աջակվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության կողմից։
    🗣 «Մենք բացարձակապես ոչ մի հանդուրժողականություն չունենք մեր սահմաններից դուրս գտնվող կառույցների նկատմամբ, որոնք մշտապես վտանգ են ներկայացնում մեր երկրի ազգային անվտանգությանը […] Հյուսիսային Սիրիան օկուպացվել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK/PYD/YPG-ի կողմից, որոնց աջակցում է Ամերիկան։ Այս տարածաշրջանը չափազանց կարևոր է ոչ միայն մեզ, այլև Սիրիայի համար։ Տարածաշրջանը PKK/PYD/YPG-ից մաքրելը շատ կարևոր է նաև սիրիական վարչակազմի համար»,- ասել է Էրդողանը լրագրողներին ինքնաթիռում Բրազիլիայից վերադառնալիս։ |factor.am|

  • 77 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Աշոտ Խաչատ…

    🏆 77 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Աշոտ Խաչատրյանը հաղթեց Հորդանանի Թագավորության մասնակցին և նվաճեց Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ։
    [ՀՀ ՊՆ]

  • ՄԻՊ-ը դիմել է սահմանադրական դատարան՝ փաստաբանական գործունեության հարկման հետ կա…

    ⚖️ ՄԻՊ-ը դիմել է սահմանադրական դատարան՝ փաստաբանական գործունեության հարկման հետ կապված։
    🔸 ՄԻՊ-ը դիմում է ներկայացրել ՀՀ սահմանադրական դատարան՝ «ՀՀ ԱԺ-ի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 64-րդ, 78-րդ և 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:
    📌 Նշված հարցով դեռևս 2024 թվականի հուլիսի 29-ին Փաստաբանների պալատը դիմել էր ՄԻՊ-ին՝ ներկայացնելով օրենքի խնդրահարույց կարգավորումների հակասությունները Սահմանադրության՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները սահմանող գլխի դրույթներին:
    [ՀՀ փաստաբանների պալատ]

  • 67 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Գասպար Տեր…

    🏆 67 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Գասպար Տերտերյանը հաղթեց Իրանի մասնակցին և նվաճեց ոսկե մեդալը՝ դառնալով Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն:
    [ՀՀ ՊՆ]