Category: Infocom

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հան…

    🇦🇲🇩🇪 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերին:
    🤝 Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ համագործակցության հետագա խորացմանն ուղղված ջանքերին՝ թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ԵՄ հարթակում: [ՀՀ ԱԳՆ]

  • Սպասվող Գիտարբուքը «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով է: Քաղաքագետ…

    Սպասվող Գիտարբուքը «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով է: Քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝
    — ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը,
    — մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին,
    — ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
    Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում։ Երեկոյի ընթացքում կարող եք պատվիրել ԷՊՈՍական ձեռագործ կոկտեյլները և ստանալ «Մի պատառ» հյուրասիրություն։
    Մուտքն անվճար է, բայց նախապես ամրագրումով։

    Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

    #infocom #ինֆոքոմ #գիտություն #գիտարբուք
    Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսու…

  • 55 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Տիգրան Մի…

    🇦🇲 🥈 55 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության արծաթե մեդալ:
    🥉 Զինծառայող Շանթ Խաչատրյանը (72 կգ) նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:
    [ՀՀ ՊՆ]

  • ՈՒկրաինական կողմը հայտնում է, որ Ռուսաստանը հարվածել է Դնեպրին, այդ թվում՝ միջմ…

    🇺🇦 ՈՒկրաինական կողմը հայտնում է, որ Ռուսաստանը հարվածել է Դնեպրին, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը նշում են, որ հրթիռն արձակվել է Աստրախանի շրջանից։
    🔸 Ինչպես հայտնում է ուկրաինական The Kyiv Independent-ը, եթե այս տեղեկությունը ​​հաստատվի, ապա սա կլինի առաջին դեպքը, երբ Կրեմլը նման զենք է կիրառում Ուկրաինայի դեմ:
    🇷🇺 Ռուսաստանի ՊՆ-ն էլ հայտարարել է, որ իր ՀՕՊ համակարգերը խոցել են բրիտանական արտադրության Storm Shadow երկու թևավոր հրթիռ:
    🔸 Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը խուսափել էր պատասխանել Storm Shadow-ի մասին հարցին՝ նշելով, որ դրա իրավասությունը ՌԴ ՊՆ-ինն է, սակայն անդրադառնալով իրադարձությունների զարգացմանը և Ուկրաինայի կողմից ամերիկյան ATACMS հրթիռների կիրառմանը, նշել է․ «Նոր էսկալացիա է տեղի ունենում: Սա չափազանց անպատասխանատու դիրքորոշում է [ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի] հեռացող վարչակազմի կողմից», — խոսքը մեջբերել է ռուսական TASS-ը։

  • ԱՄՆ-ն վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա, որը կոչ էր անում անհ…

    🇺🇸🇺🇳 ԱՄՆ-ն վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա, որը կոչ էր անում անհապաղ, անվերապահ և տևական ​​հրադադար հաստատել Գազայում:
    💬 ԱՄՆ փոխդեսպան Ռոբերտ Վուդը հայտնել է, որ վետոյի պատճառն այն է, որ բանաձևում որպես հրադադար հաստատելու նախապայման չի նշվում բոլոր պատանդներին ազատ արձակելու դրույթը:

  • Զգուշացնում եմ՝ սրանից հետո մի հատ ժամկետ եղավ՝ խախտվեց, կոնկրետ գալու է անձնակա…

    Զգուշացնում եմ՝ սրանից հետո մի հատ ժամկետ եղավ՝ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն. Փաշինյան
    🏫 Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արմավիրի մարզի Այգեվան համայնքում մոդուլային տիպի մսուր-մանկապարտեզին առնչվող աշխատանքներին և դրա գործարկման ժամկետներին:
    🗣 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հիշեցրեց, որ պլանավորված էր բացել հոկտեմբերին, բայց գազի հետ կապված խնդիրներ էին առաջացել, հիմա այդ հարցը կարգավորել են, ներքին գազամատակարարումը կառուցված էր, միացնելը՝ ոչ, այս տարվա ընթացքում մանկապարտեզը կբացվի:
    💬 Փաշինյանն արձագանքեց. «Գոնե որ գալիս ենք այցի, մի՛ ասեք՝ հոկտեմբերին բացվելու է, հիմա մարդիկ կասեն… Գյուղի ժողովուրդը տեսել է, չէ՞, տեսախցիկների առաջ ասել եմ՝ երբ է բացվում, ասել եք՝ հոկտեմբերին է բացվում, ես էլ գրել եմ. «Հոկտեմբերին մանկապարտեզը բացվում է»: Հիմա չստացվե՞ց, որ սուտ ասացի, ստացվե՞ց: Ինչո՞ւ եք ասում՝ հոկտմբերին բացվում է: Ես զգուշացնում եմ՝ սրանից հետո մի հատ ժամկետ եղավ, խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն: Որևէ մեկը ինձ չասի՝ մի հատ ժամկետ, տվյալ, որը ստուգված, վերստուգված չէ, ամենափոքր բանն անգամ»: |1lurer.am|

  • Հայաստանը Հնդկաստանի հետ քննարկումներ է անցկացնում ևս 78 ATAGS հրետանային համակ…

    🇦🇲🇮🇳 Հայաստանը Հնդկաստանի հետ քննարկումներ է անցկացնում ևս 78 ATAGS հրետանային համակարգեր գնելու վերաբերյալ։
    🗞 Այս մասին գրում է Indian Defence Research Wing (IDRW) լրատվականը։
    💬 «Նախատեսվող գործընթացը հաջորդել է ATAGS-ների փորձարկումների հաջող ցուցանիշներին, որոնք մատակարարվել են Հայաստան։ Հրետանային համակարգերի փորձարկումները հաստատել են դրանց ճշգրտությունը և հուսալիությունը»,- գրում է լրատվականը: |tert.am|

  • Սկսած 2025-ի ապրիլից՝ բռնի տեղահանված արցախցիներին տրամադրվող գումարը կկազմի 40…

    ‼️ Սկսած 2025-ի ապրիլից՝ բռնի տեղահանված արցախցիներին տրամադրվող գումարը կկազմի 40 000 դրամ 50 000 դրամի փոխարեն, շահառուների շրջանակն էլ կկրճատվի: Որոշումը հաստատեց ՀՀ կառավարությունը:
    🔸 Աջակցությունը կտրամադրվի՝
    — մինչև 18 տարեկան երեխաներին (շուրջ 33 000 անձ),
    — 63 և ավելի տարեկան անձանց (18 000 անձ),
    — կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց (մոտ 2600 մարդ):
    ‼️ 2025թ. հուլիսից 40 000-ը կնվազի՝ հասնելով 30 000 դրամի։ |civilnet.am|

  • Դուք գիտեք, որ պարոն [Վահե] Ղազարյանի հետ մենք իրար ճանաչում ենք շատ վաղուց, մե…

    🔸 Դուք գիտեք, որ պարոն [Վահե] Ղազարյանի հետ մենք իրար ճանաչում ենք շատ վաղուց, մենք 37 տարի գիտենք իրար և մանկությունից ընկերներ ենք: Սա մի հանգամանք է, որը իհարկե շատ հարցերում մեզ շատ և մեծապես օգնել է, բայց թերևս հանգամանք է նաև, որ որոշ հարցերում, այնուամենայնիվ, մի քիչ խանգարել է:
    🔸 Բայց ընդհանուր առմամբ ես կարող եմ ասել, որ իսկապես այս բարդ ժամանակահատվածում ոստիկանությունը, ՆԳՆ-ն՝ պարոն Ղազարյանի առաջնորդությամբ, և՛ ի վիճակի է եղել պահպանել Հայաստանում իրավակարգը, և՛ միևնույն ժամանակ բարեփոխումների շատ ծավալուն գործընթաց է տեղի ունեցել։
    [Նիկոլ Փաշինյանը՝ ՆԳՆ-ում նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին ներկայացնելիս իր ելույթի ժամանակ] |news.am|

  • Ձմեռային զորակոչը տեղի կունենա 2025թ. հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը: Պարտա…

    ‼️ Ձմեռային զորակոչը տեղի կունենա 2025թ. հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը:
    🔸 Պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2025թ. հունվարի 9-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ:
    Համապատասխան որոշումն ընդունեց ՀՀ կառավարությունը: